Օրվա լրահոսը
«Միայն կաշիս ու ոսկորս էին մնացել». Հայտնի աստղերի հայտնի ֆոտոսեսիաների մասին
«Ստորացուցիչ է կրծքերդ ցուցադրելու դիմաց գումար աշխատելը: Եթե ես պատրաստվում եմ ֆոտոսեսիայի, ապա դա պետք է լինի նորաձև և թեմատիկ»,- հանրահայտ «GQ» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ռիհանան: Հայտնի երգչուհին բացասաբար է անդրադարձել ամբողջովին մերկ և բաց լուսանկարվելու հանգամանքին: Նշենք, որ «GQ» ամսագրի համար Ռիհաննան լուսանկարվել է 2012թվականին՝ «Տարվա տղամարդ» թողարկման շրջանակներում: Հաղորդում
Սեյրան Օհանյան. «Դեմ ենք պարտադրված միակողմանի զիջումներին»
«Հայաստանի Հանրապետությունը բավականին դժվար տարածաշրջանային դիրքում է գտնվում, եւ մեր «բախտը բերել է» հարեւանների առումով, եւ այդ առումով անվտանգության խնդիրների իրականացումը միայնակ մեզ համար դժվար է: Եթե մենք մեր արեւելյան հարեւանի հետ անվտանգությունը պահելու առումով խնդիր չունենք՝ ուժերի հավասարակշռությունը միշտ պահում ենք, պահել ենք, ապա որոշակի խնդիր ունենք արեւմտյան հարեւանի՝ Թուրքիայի հետ: Եվ այն համագործակցությունը,
Պաշտոնյա. «Բարձրագույն կրթության ոլորտին յոթ եմ նշանակում»
Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանից հետաքրքրվեց՝ եթե տասը միավորանոց համակարգով գնահատելու լիներ Հայաստանում բարձրագույն կրթության համակարգի վիճակը՝ բոլոր բաղադրիչներով հանդերձ, քանի՞ միավոր կշնորհեր: «Հաստատ յոթ կնշանակեի, որովհետեւ մեր բարձրագույն կրթության ոլորտի վիճակն այնքան վատ չէ, ինչքան ներկայացվում է: Խնդիրներ ունենք, աշխատանքներ տարվում են, ընդ որում, որոշ խնդիրներ բնորոշ են
Հայաստանում դեռ շատ գործ կա անելու` գլխուղեղի կաթվածը կանխելու համար
Մարդիկ չհետեւելով տարրական խորհուրդներին` չծխել, բացառել աղի եւ շաքարի օգտագործումը, ակտիվ ֆիզիկական կյանք վարել,իրենց օրգանիզմում մեծացնում են ուղեղի կաթվածի ռիսկը:
Տաշքենդում Էլինա Դանիելյանն ու Ալեքսանդրա Կոստենյուկը ոչ-ոքի արեցին
Այսօր Տաշքենդում մեկնարկած շախմատի ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը եւ ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը մեկնարկային պարտիայի 47-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրդեհ Կոտայքի մարզում
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Մայակովսկու փողոցում՝ «Թամարա» ՍՊԸ-ի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել՝ 14.20-ին: Ամբողջությամբ այրվել է «Ռաֆ» մակնիշի 65 ԼԼ 093 պետհամարանիշով ավտոմեքենան: ԱԻՆ
Աբխազական երկաթուղու բացումը Արամ Սաֆարյանը որակում է`«միանգամայն հավանական իրողություն»
«Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանն այսօր «Դեպի Եվրասիական միություն» նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկման ժամանակ, որը նվիրված էր Հայաստանի դիրքորոշմանը`Եվրասիական միությանը կամ Եվրոպական միությանն անդամակցելու հարցին, ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության` Զարգացման եվրասիական բանկի առաջարկությամբ եւ համաձայնությամբ անցկացրած տնտեսական հետազոտությունների որոշ արդյունքներ` նվիրված Հայաստանի`Մաքսային միությանը եւ Եվրասիական միությանը անդամակցելու հեռանկարներին: Վերջնական հետազոտությունը տասն օրվա
Տիգրան Առաքելյանը կմնա անազատության մեջ
Վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը՝ ՀԱկ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին։ Տիգրանը կմնա անազատության մեջ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
ԱԺ նախագահ. Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գորըծնկերներից
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի բրիտանահայկական միջխորհրդարանական համակուսակցական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլին եւ Սթիվեն Փաունդին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը եւ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների հետագա
Արամ Սաֆարյան. ՌԴ-ն գազն էժան կտա, իսկ ՀՀ իշխանություննե՞րը
«Մաքսային միությանը միանալու պարագայում միանգամայն այլ գներով են հաշվարկվելու գազի եւ էներգակիրների գները: Ես հիմա դժվարանում եմ ասել, թե ինչպե՞ս կփոխվի գազի գնագոյացումը Հայաստանի ներսում, որովհետեւ դա Հայաստանի իշխանությունների խնդիրն է, բայց վստահ կարող եմ ասել, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում, Ռուսաստանից Հայաստան գազը եւ նավթամթերքները բաց կթողնվի ռուսական ներպետական գներով»,-այսօր հայտարարեց «Ինտեգրացիա եւ
Վարչապետի մոտ ընթանում են ՀՀ 2014 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում վերջնականացվելու է բյուջեի
Richmond. Հայկական խոհանոցի փառատոնը 55 տարեկան է
55 տարի առաջ, երբ երկու կին սկսեցին պատրաստել հայկական խմորեղեններ, Ռիչմոնդում (նահանգ Վիրջինիա) մեկնարկեց հայկական կերակրատեսակների փառատոնը: Գրում է «Ռիչմոնդ» պարբերականը: Ինը տարի առաջ կազմակերպիչները որոշեցին մեծացնել արարողության մասշտաբներն ու դարձնել քաղաքային փառատոն՝ երաժշտական բեմ և հովանոցներով սեղաններ ավելացնելով: Այս տարի սեպտեմբերի 19-ին փառատոնին ելույթ կունենա «Ախթամար» շրջիկ պարախումբը, ինչպես նաև տեղի հայկական պարային և
Ռուսաստան. «Կան ապացույցներ, որ Սիրիայում քիմիական զենքն ապստամբներն են կիրառել»
«Ազատություն» ռադիոկայան. Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռյաբկով. «Ռուսաստանը հիասթափված է հարձակման վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցով և պնդում է, որ այն լիարժեք չէ և, հետևաբար, քաղաքականացված է, կողմնակալ և միակողմանի» Ռուսաստանի իշխանությունների համաձայն, Սիրիայի իշխանությունները տրամադրել են նոր ապացույցներ այն մասին, որ ապստամբները, այլ ոչ թե կառավարական ուժերն են անցյալ ամիս իրականացրել Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառմամբ հարձակումը: Ռուսաստանի
Արամ Գրիգորյանը քաղաքացիներին ուզում է ազատել քաշքշուկներից (Տեսանյութ)
«Համատիրությունների նախագահների ասոցիացիա» հ/կ նախագահ Արամ Գրիգորյանը ջրամատակարարման ծառայություններում քաղաքացիներին բյուրոկրատական քաշքշուկներից ազատելու համար ընդդեմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայցով դիմել է Վարչական դատարան: Այսօր գործով նախնական նիստն էր, որին չէր ներկայացել պատասխանող կողմը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից դատարանին խնդրել էին դատական նիստն անցկացնել առանց իրենց ներկայացուցչի ու իրենց ներկայացրած նյութերի հիման վրա: Դատարանի որոշմամբ,
Օրհնվեց նախագահներ Սարգսյանի եւ Պուտինի ստորագրության սհաթը
Հայաստանի համար ոչ մի եվրոպացի չի մարտնչել, չի զոհվել, ամբողջ Հայաստանը ման գաք, մի եվրոպացու գերեզման չեք գտնի: Մինչդեռ Եվրոպան ազատագրելու համար հազար հայ է զոհվել:
Ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրենի՝ աստղագիտության ոլորտը կադրերի խնդիր ունի
Սեպտեմբերի 18-ին Հայաստանում նշում են աստղագիտության օրը: Օրվա կապակցությամբ` «Ուրբաթ» մամուլի ակումբում, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը խոսելով Վիկտոր Համբարձումյանի ավանդի եւ վերջին 20 տարիների ընթացքում աստղադիտարանի կրած կորուստների եւ ձեռքբերումների մասին՝ ասաց. «Վիկտոր Համբարձումյանը, անկասկած, 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից է: Այդ մասին են ասում օտարազգի այլ գիտնականներ: Եթե նա եղած չլիներ, Հայաստանում չէր լինի
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Երևանի Ավետարանական եկեղեցու ծառայողը հայտնում է, որ տեղի ունեցածը մահափորձ է
shamshyan.com.Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Արթուր Դադամյանն ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում՝ Սևանի հիվանդանոցի խաչմերուկում, ինքը մայթեզրին կայանել է Chevrolet մակնիշի 483 ՏՕ 61 համարանիշի ավտոմեքենան և նստատեղը պառկացրած հանգստանալիս է եղել ավտոմեքենայի մեջ, երբ «գմփոց»
Հունաստանում հայկական ֆուտբոլային ակումբ է ստեղծվել
Այս տարվա գարնանը Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի մի խումբ երիտասարդներ, նկատի առնելով, որ այնտեղ հայախոս բավականին մեծ համայնք է գոյացել, որոշեցին ֆուտբոլի հայկական ակումբ ստեղծել: Տեւական աշխատանքի արդյունքում հիմնադրվեց «Արարատ-Ալեքսանդրուպոլիս» ակումբը, որը տեղի լիգայի երկրորդ դիվիզիոնում հանդես գալու իրավունք ստացավ: Նորաստեղծ հայկական ակումբի նախագահը Դիանա Իոանիսյանն է, թիմի պետը` Միքայել Իոանիսյանը: Իսկ ակումբի հիմնադրմանը մեծ մասնակցություն
ՄԱԿ-ի ներկայացուցիչը գերադասեց կոնկրետ կարծիք չհայտնել ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցության մասին (Տեսանյութ)
«Դա Հայաստանի ղեկավարության որոշումն է, և մենք հարգում ենք հայկական կողմի որոշումը»,-Aravot.am-ի հարցին` ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը արդյոք փակու՞մ է մեր հանրապետության առաջ Եվրոպայի դռները, այսպես պատասխանեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Նշենք, նա սկզբում հարցին ընդհանրական պատասխան տվեց` խուսափելով ըստ էության անդրադառնալ խնդրին. «Այսօր ՄԱԿ-ում մենք նշում ենք ժողովրդավարության
Սեյրան Օհանյան. «Անհաշտ պայքար ենք մղում փողոցային բարքերի դեմ»
Այսօր ԵՊՀ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Հայոց բանակում առկա խնդիրներին, մասնավորաբար՝ զինծառայողների՝ միմյանց եւ սպաների հետ ունեցած կոնֆլիկտներին, նկատեց, որ «բանակը հասարակության հայելին է», եւ եթե հասարակության մեջ առկա են միջանձնային խնդիրներ, կոնֆլիկտներ, ապա բանակում կատարելապես խուսափել դրանից՝ հնարավոր չէ: Տղաները մեծանում են կեղծ արժեքներով, որոնք նրանք մանկուց ստանում են փողոցից, դպրոցից, տանը,
Հայաստանին հետաքրքրում է Բելառուսում իրականացվող ուսուցման մեթոդիկան
Սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԿԳՆ պատվիրակությունը` նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի նախագահ Լ. Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լ. Թավադյանը, ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի վարչության պետ Տ. Սահակյանը: Այցի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և
Քաղաքապետը հանդիպել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել նրան գործնական հաջողություններ: Ներկայացնելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակները՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը մայրաքաղաքում կյանքի կոչված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հաջողված նախագծեր ունի,
«Ֆիզիկական առողջության տեսակետից լավ ցուցանիշներ չունենք». Թերակտիվ կյանքի ու դրա հետևանքների մասին
«Հավես չունեմ…», «Մի քիչ հետո…», «Հիմա չէ էլի…». այս և նմանատիպ այլ արտահայտություններ այսօր հաճախ ենք լսում ալարկոտ երեխաների կողմից: Թերակտիվությունն ու նստակյաց կյանք վարելը շատերի մոտ արդեն սովորության նման է դառնում, այլ կերպ չեն էլ փորձում ապրել, գուցե չիմանալով, որ մի շարք հիվանդություններ առաջանում են հենց նստակյաց կյանքի պատճառով: «Ավելի լավ է մնամ տանը,
407.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.75 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Հայրիկյանի մահափորձի գործով նիստը հետաձգվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ այս տարվա հունվարի 31-ի մահափորձի գործով դատական նիստը: Դատարանին էր դիմել ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանը: Նա հայտնել էր, որ չի կարող մասնակցել դատական նիստին, քանի որ աներոջ թաղմանն է մասնակցում:
ՀՀԿ-ական երիտասարդը պնդում է, թե Տիգրան Առաքելյանի մասին հայտարարություն չի ընդունվել
Տարոն Պարսամյանը ամփոփեց. «Այժմ առավել քան ակնհայտ է, թե ինչու երկխոսություն ասածը մեր քաղաքական ուժերի միջև չի ստացվում: Սիրելի ՀԱԿ երիտասարդներ, նմանվեք ոչ թե Լևոն Զուրաբյանին, այլ Նիկոլ Փաշինյանին»:
2014թ.-ի Գինեսի գրքի ռեկորդակիրները
Գինեսի ռեկորդների առաջին գիրքը հրատարակվել է 1955թ.-ին և միանգամից դասվել ամենաընթերցվող գրքերի շարքը: Այն այսօր հրատարակվում է 100-ից ավել երկրներում: Կալիֆորնիաբնակ Սթիվ Սանսվիթը ռեկորդ է սահմանել «Աստղային պատերազմների» հերոսների ամենամեծ հավաքածուն ունենալու համար: Նրա հավաքաուծի մասն են կազմում վերը նշված ֆիլմին վերաբերող շուրջ 300 հազար իրեր:Գերմանուհի Ջուլիա Պլեշերը բարձր կրունկներով կարողացել է 100 մետր տարածությունը
Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում գազ չի լինի
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00–ը դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր թաղամասի, Պռոշյան փողոցի թիվ 10, 12, 14, 16, 18, 20, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 40, 42, Դարաբաղի փողոցի թիվ 38,
Մշակույթի տունը նախատեսվում է նորոգել 2014-ին
Դիլիջանի Ղազարոս Աղայանի անվան գրադարանը տեղավորված է քաղաքային մշակույթի տանը: Վնասված տանիքից անձրեւաջրերը լցվում են ներս: Գրադարանի աշխատակիցները առաստաղի տակ ցելոֆաններ են կախում, գրադարանում դույլեր տեղադրում, որպեսզի անձրեւաջրերը չվնասեն գրքային ֆոնդը: Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն Աիդա Ափրոյանն ասաց, որ համակարգի մեջ ներառված գրադարաններում, ընդհանուր առմամբ, առկա է 135 հազար կտոր գրականություն, որից 10 հազարը
Դատարանը քննում է 110 հայտնի անձանց ստորագրություններով միջնորդությունը՝ Տիգրան Առաքելյանի համար
Այսօր ՀԱԿ ակտիվիստների պաշտպան Մուշեղ Շուշանյանը Վերաքննիչ քրեական դատարանում եւս մեկ անգամ ներկայացրեց Տիգրան Առաքելյանին կալանքից ազատ արձակելու միջնորդություն եւ կից հրապարակեց շուրջ 110 անձանց անունները, որոնք ստորագրել են այդ միջնորդության տակ եւ պահանջում են Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխել: Նրանք բոլորը հանրությանը հայտնի մարդիկ են՝ պետական, քաղաքական գործիչներ, դերասաններ, ռեժիսորներ, փաստաբաններ: Ստորագրողների թվում են


















































