Օրվա լրահոսը
Արմեն Ռուստամյան. «Հնարավոր կլինի այս իշխանություններին հեռացնել՝ կհեռացնենք»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին խորհրդակցության ժամանակ ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքար են սկսում՝ մեծ ձկներից պիտի բռնեն, գլխից պիտի բռնեն, սակայն այդպես էլ մեծ «ձկնորսություն» չեղավ: Հիմա ՀՅԴ-ն առաջարկում է կոռուպցիայի մեջ թաղված, կազինո գնացող հակաքրիստոնեական դեմքերին պաշտոնանկ անել՝ արտագաղթի դեմ իր ծրագրի համաձայն: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ
Բեյոնսեին ֆանատը բեմից քաշել է (Տեսանյութ)
hollywoodlife.com-ը գրում է, որ Բեյոնսեի համերգները միշտ յուրահատուկ են, եւ վերջինը չի տարբերվել: Սեպտեմբերի 15-ին Բրազիլիայում մենահամերգի ժամանակ երգչուհին երգել է՝ անցնելով ամբոխի միջով: Նրա ֆանատներից մեկը ցատկել է բեմի վրա, փաթաթվել Բեյոնսեին եւ քաշել իր հետ դեպի ամբոխը: Բայց անվտանգության աշխատակիցները վայրկյաններ անց հայտնվել են բեմում եւ ազատել երգչուհուն ֆանատի ձեռքերից: Տեսանյութն այստեղ:
Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ 1 և 2 թաղամասերի (Հոլիվուդ) ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
«Վրաստանի նախագահի բոլոր թեկնածուները պարտավոր են հստակեցնել վրացահայությանը հուզող խնդիրների նկատմամբ իրենց դիրքորոշումը»․ Վ․Չախալյան
2013թ. հոկտեմբերի 27-ին կայանալու են Վրաստանի նախագահի ընտրությունները: Արդեն իսկ մեկնարկել և ընթանում է ակտիվ քարոզարշավը Կոչ եմ անում նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել և Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ քննարկել հայ բնակչությանը հուզող հրատապ լեզվական, կրթական, կրոնական և մշակութային խնդիրները՝ սահմանելով դրանց լուծման կոնկրետ մեխանիզմներ: Մասնավորապես, լուծման
Hollywood Reporter. «Փարաջանով»-ը կպայքարի Օսկարի համար
Ուկրաինան «Փարաջանով» ֆիլմը ներկայացրել է «Օսկար» մրցանակաբաշխության օտարալեզու ֆիլմերի ծրագրին, հայտնում է «Հոլիվուդ Ռիփորթեր» պարբերականը: Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Կարլովի Վարիի կինոփառատոնի ժամանակ, հուլիսին: Այն մասնակցել է նաև Օդեսայի փառատոնին և արժանացել «Ոսկե Դյուկ» մրցանակին՝ որպես ուկրաինական լավագույն ֆիլմ: Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրությամբ ֆիլմի բյուջեն
Հենրիկ Նավասարդյանն առանձնազրույցի ժամանակ պաշտոնից ազատվելու պատրաստակամություն է հայտնել
«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն այսօր Aravot.am –ին պատմեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ ունեցած առանձնազրույցի մասին: Նա Հենրիկ Նավասարդյանի հետ հանդիպում է ունեցել ակտիվիստների պահանջների հարցով: Անի Զախարյանի պատմելով, պարոն Նավասարդյանը զղջացել է լրագրողին հայհոյելու համար. «Նավասարդյանն էլ բացատրեց, որ հեռախոսով կարեւոր զրույցի պահին լրագրողը տարբեր մոտեցումներով փորձել
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Չեխիայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 17-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի՝ Եվրամիության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, բարեկամական խմբերի և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը, Եվրոպայի հետ երկխոսության շարունակականությանն ու սերտացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև անհանդուրժողականության, ժխտողականության ու
Ամուսնության առաջարկ՝ Հյուսիսային պողոտայում (Տեսանյութ)
Ի՞նչ կմտածեիք, եթե փողոցում զբոսնելիս տեսնեիք գովազդային ցուցանակներից մեկը ձեր և ձեր սիրելիի նկարներն է ցուցադրում J Համոզված եմ՝ հաճելիորեն կզարմանայիք, ինչպես այս տեսանյութի հերոսուհին, ում աչքերը երջանկությունից փայլում էին, չէ՞ որ սիրելին օրիգինալ ամուսնության առաջարկ էր նախաձեռնել: Իսկ թե ինչ ամուսնության առաջարկ-ֆլեշմոբ էր կազմակերպվել երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Հյուսիսային պողոտայում, առաջարկում եմ դիտել ստորև:
Ալիկ Պետրոսյան. «Այդքան փող է հավաքվել, այդքանն էլ տվել ենք»
Ճիշտ է՝ վնասը շատ է, ես հասկանում եմ, որ 40 հազարը համարժեք չի, բայց սա ավելի շատ բարոյական, մարդկային օգնություն է: Մարդը ուզում է քեզ օգնի, ասենք, 10 հազար դրամ ա տալիս, դու կանգնես ասես՝ կարար ավելի շա՞տ տար: Մարդը պտի մի քիչ էլ մտածի,. որ ուրիշն իրանից կտրել՝ տվել է իրան, չէ՞: Օգնել ենք էլի, հինգ միլիոն ես եմ տվել…
Քննչական խումբը օֆշորային սկանդալի հետքերով մեկնել է Կիպրոս
hetq.am. ՀՀ ոստիկանության քննչական խումբը երկու օր առաջ մեկնել է Կիպրոս: Ինչպես «Հետքին» հայտնեց Կիպրոսի աղբյուրը, քննչական խումբը քննչական գործողություններ պետք է իրականացնի Կիպրոսի դատախազության հետ համատեղ` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Ինչո՞ւ Դավիթ Սանասարյանին թույլ չեն տվել մասնակցել քաղաքապետի խորհրդակցությանը
Այսօրվա նիստին «Բարև Երևանից» մասնակցել է Արթուր Գասպարյանը , այսինքն` խմբակցության ներկայացուցիչը խորհրդակցությանը ներկա է եղել: Ու թե ինչու էր եկել Դավիթ Սանասարյանը, ինչ հարց էր բարձրացնում, անունը ինչ էր դնում, դա ինձ համար անհասկանալի է:
Արթուր Առաքելյանն ու Մուսա Մուրթազալիեւը Բուդապեշտում հաղթահարել են առաջին արգելքը
Բուդապեշտում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնության ընթացքը դժվար է լուսաբանել. ՖԻԼԱ-ի կայքն անասելի ծանր է աշխատում: Սակայն Aravot.am-ը, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ ունի: Մեր երկու ըմբիշներն էլ հաղթանակով են սկսել: 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը 1/32 եզրափակչում 11:2 միավորների բացահայտ առավելությամբ հենց առաջին մրցափուլում առավելության է հասել չինացի Չունժուն Մաի նկատմամբ, իսկ 84 կգ քաշային կարգում
Կարո Եղնուկյան. «Պատասխան են տալու զրպարտությունների համար»
«Մենք կոչ ենք անում և պահանջում դադարեցնել երկրի ապակայունացման պլանավորված գործընթացը, մի կողմ քաշվել ու թողնել, որ երկիրը գնա զարգացման միակ ճշմարիտ ընտրած ուղով: Այս պահին Հայաստանին ամենաքիչը գրանտակերների հեղափոխությունն է անհրաժեշտ»,- ասված է Narod.am կայքի «Իրականում ո՞վ է Կարո Եղնուկյանը եւ ի՞նչ է ուզում» հրապարակման մեջ: Անդրադարձ կա նաեւ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ազգային բարերար Ջերարդ Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաֆէսճեանների ընտանիքին՝ ազգային բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ: «Տարիներ շարունակ պարոն Գաֆէսճեանը ծանրակշիռ ավանդ է ունեցել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ամրապնդելու գործում: Նրա գործունեությունն օրինակ էր ծառայում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին շոշափելի օժանդակություն ցուցաբերել մայր Հայաստանին: Բարձր եմ գնահատում նրա ազգանվեր նախաձեռնությունները: Հմուտ կազմակերպչի և առատաձեռն ու
Դավիթ Թադեւոսյան. «Ես նման եմ ինքս ինձ»
Սերիալների հերոսներն այսօր շատերիս ամենօրյա հյուրերն են: Նրանք իրենց հետ բերում են դեմքեր, որոնց մարդիկ հավատում, սիրում և երկրպագում են հեռուստաէկրաններից այս կողմ: Դավիթ Թադևոսյանը, ով նույնպես հայտնի դարձավ հեռուստասերիալներից, այսօր վայելում է սիրված ու ճանաչված դերասանի համբավը: Ազնիվ ոստիկանից մինչև շփացած երիտասարդ… Թերևս շատ-շատերին է հետաքրքրում, թե ով է Դավիթ Թադևոսյանն իրական կյանքում… Ինչպե՞ս
Կարմիր գծերի գինը
Վճարովի ավտոկայանատեղիներում աշխատող հսկիչները վստահեցնում են, որ իրենց բացակայության պարագայում վարորդների համար բազմաթիվ խնդիրներ կառաջանան: Ավելի փորձառու վարորդներից ոմանք դեռ չեն հարմարվել վճարովի ավտոկայանատեղիների համակարգին: Կան վարորդներ, որոնք ողջունում են վճարովի համակարգի ներդրումը: Ասում են՝ ազատվել են բազմաթիվ հոգսերից: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին
Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա, ուր սեպտեմբերի 17-ին Նորին Սրբության հանդիսապետությամբ օծվեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցին և կատարվեց առաջնորդանիստ եկեղեցական համալիրի բացման արարողությունը: Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի կյանքում պատմական այս իրադարձությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի
Glendale News Press. «Հիշատակի անտառ՝ Վրաստանում զոհված հայ զույգի պատվին»
Բնապահպանական խումբը նպատակ ունի 50 հազար ծառ տնկել Հայաստանում՝ ի հիշատակ ավտովթարից զոհված հայ զույգի, հայտնում է «Գլենդեյլ Նյուզ Փրես» թերթը: Սոսե Թոմասյանն ու Ալեն Եկիկյանը մահացել են այս տարվա մայիսի 10-ին՝ Վրաստանում: Դեպքը տեղի է ունեցել նրանց ամուսնությունից ութ ամիս անց: Ամուսնությունից հետո նրանք Լոս Անջելեսից տեղափոխվել էին Հայաստան, որտեղ ներգրավված էին տարբեր ծրագրերում,
Ավստրիացի ուխտավորների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց մի խումբ ավստրիացի ուխտավորների՝ գլխավորությամբ ավստրիական «Ֆուրխե» քրիստոնեական շաբաթաթերթի հիմնադիր և հրատարակիչ պրոֆեսոր Հայնց Նուսբաումերի: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ուխտավորներին՝ ընդգծելով, որ նման ուխտագնացությունները սքանչելի առիթ են ճանաչելու քրիստոնեական այլ երկրներն ու Եկեղեցիները,
Այս տարի ավելացել են գիտական թեմաների մրցույթների ֆինանսավորման ծավալները
«Մրցույթներին մասնակցելու համար ներկայացվել էր ընդհանուր առմամբ 472 հայտ, 358՝ բնական գիտություններ և 114՝ հասարակական գիտություններ և հայագիտություն բնագավառներից: Ֆինանսավորման են երաշխավորվել 136 գիտական թեմաներ, ևս 23 թեմա՝ բողոքարկման փուլի արդյունքում (ընդհանուր՝ 159 թեմա)»,-այսօր այս մասին «Հայելի» ակումբում` անդրադառնալով գիտական և գիտատեխնիկական գործունեության 2013թ. մրցույթների ամփոփման արդյունքներին, ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Սեպտեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Կուսակցության ղեկավարի կոչը աղջիկներին . «Զրկվե’ք կուսությունից» (Տեսանյութ)
Մասնագիտությամբ կենսաքիմիկոս, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը վերջին շրջանում խորապես ուսումնասիրել է կնոջ ֆիզիոլոգիան եւ եզրահանգել, որ 26 տարեկանից հետո հայ աղջիկներին հակացուցված է կույս լինելը: Կուսակցության 33- ամյա ղեկավարը զղջում է, որ կուսությունից զրկվել է միայն անցած տարի, դրա համար որոշել է առաջիկայում կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու քարոզչություն անել: «Այն հայ աղջիկը,
Բժիշկ Սերգեյ Սարգսյան. «Դպրոցից դուրս են գալիս, թռնում մոտակա «Ջիպը» (Տեսանյութ)
Դեռահաս հայ տղաները համակարգչի, հայ աղջիկները հեռուստացույցի առաջ են ժամերով անցկացնում
Սբ.Խաչ եկեղեցում կատարվեց առաջին դասարանցիների օրհնության կարգ
Սեպտեմբերի 16-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց մանուկների օրհնության կարգ: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը նախաձեռնել էր առաջին դասարանցիների օրհնության կարգ և փոքրիկների համար պատրաստել անակնկալ նվերներ: Սբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն իր օրհնությունն ու բարեմաղթանքը բերեց Ախալքալաքի հանրակրթական դպրոցի սաներին և արարողությանը մասնակից մանուկներին: Ջավախքի փոխանորդը ևս բարեմաղթանքի խոսքեր հղեց երեխաներին՝
«Հայերն առաջինն են մուտք գործել մարտի դաշտ». Վիկտոր Կրիվոպուսկով
«1943թ.-ի սեպտեմբերի 16-ին Հունան Ավետիսյանը փրկել է հազարավոր մարդկանց կյանքեր: Անցել է 70 տարի, կազմակերպել ենք ռազմահայրենասիրական միջոցառում»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 դպրոցի տնօրեն Արսեն Պետրոսյանը: Դպրոցի բակում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հունան Ավետիսյանի մահվան 70-ամյակին: Ներկա էին Հայրենական եւ Արցախյան պատերազմի վետերաններ, Հունան Ավետիսյանի զինակից ընկերները, որոնք պարգեւատրվեցին Հունան
Տոկիոյում կազմակերպված «IT’s Armenia» սեմինարի վերաբերյալ
Սեպտեմբերի 13-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը Տոկիոյում կազմակերպել էր «IT’s Armenia» խորագրով սեմինար, որին աջակցում էին Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Տնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը, Ռուսաստանի եւ նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO) եւ Ճապոնիայի առեւտրաարդյունաբերական պալատը (JCCI): Սեմինարը նվիրված էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որը ներկայացնելու նպատակով դեսպանությունը Տոկիո
Լարա Ահարոնյան. «Չեմ իմանում ինչն է նեղացրել պարոն Բաբուխանյանին»
ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Կանանց ռեսուրսային կենտրոնին մեղադրել է պոռնոգրաֆիա տարածելու մեջ ու արդեն դատախազություն է դիմել: Այդ մասին վերջերս կայացած մամուլի ասուլիսում Հայկ Բաբուխանյանը հայտարարեց՝ մատնանշելով կենտրոնի կողմից թողարկած ու տարածած բուկլետները, որոնց բովանդակությունից ի դեպ բողոքում էր նաեւ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը, ասելով, թե «այլանդակ բաներ է քարոզում, սեռական այլասերվածություն»: Aravot.am-ը Կանանց ռեսուրսային
Ուղեվարձը թանկացնելու պահանջով կրկին դիմել են Երեւանի քաղաքապետարան (Տեսանյութ)
Հասարակական տրանսպորտի սպասարկմամբ զբաղվող գծատերերը վստահեցնում են, որ ոչ միայն առանց շահույթ, այլեւ վնասով են աշխատում
Ալմաթիի հայ համայնքի հանդիպումը Շառլ Ազնավուրի հետ
2013թ. սեպտեմբերի 15-ին Ալմաթիի «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ, որը որպես պատվավոր հյուր մասնակցում էր Ղազախստանի հարավային մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական երաժշտական մրցանակաբաշխությանը (Eurasian Music Award) եւ կինոփառատոնին (Eurasian International Film Festival): Հանդիպումը կազմակերպել էր Ղազախստանում
Հատուկ քննչական ծառայության նախկին քննիչը խախտել է քաղաքացու իրավունքները
Հատուկ քննչական ծառայությունում ստացվել է քաղաքացի Բ.Ա.-ի դիմումն այն մասին, որ 2012 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով իրեն և Մ.Ա.-ին պատճառված մարմնական վնասվածքների կապակցությամբ ստացել են ստացիոնար բուժօգնություն, սակայն ապահովագրական ընկերությունը հրաժարվում է հատուցել բուժօգնության ծախսը, քանի որ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի նախկին քննիչ Գ. Պ.-ն, անտեսելով հիշյալ մարմնական վնասվածքների առկայությունը, կայացրել


















































