Օրվա լրահոսը
Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Ներսես Նազարյանը, նրան կփոխարինի Աշոտ Կարապետյանը
Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը ազատվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից
Հովհաննես Իգիթյանը կժպտար՝ հիշելով խորհրդային միությունն ու ՍՄԿԿ համագումարները
ՀԱԿ համագումարի երկու 22 հոգանոց ցուցակները նախապես էին կազմվել: Շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարում ղեկավարություն ընտրվեց: Նորաստեղծ կուսակցության վարչությունը կազմված է 45 անդամից, որոնցից 22-ը նախկին ՀՀՇ անդամներ են, 22-ը`ՀԱԿ դաշինքի նախաձեռնող խմբից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ երկու 22 հոգանոց ցուցակները, փաստորեն, նախապես էին կազմվել, դրանք ներկայացվեցին
ԲՀԿ-ն նեղ գրպանային շահեր չի հետապնդելու
Վարդան Օսկանյանը կարծում է, որ Երեւանի ներկայիս ռեսուրսով էլ շատ խնդիրներ հնարավոր է լուծել: «Մայիսի 5-ի ընտրությունները շատ կարեւոր են Երեւան քաղաքի, կասեի` երկրի համար, որովհետեւ, կախված արդյունքներից, սա կարող է բեկումնային ընտրություն լինի»,- այսօր մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում Ֆուչիկ-Մարգարյան-Հալաբյան խաչմերուկի շենքերի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը
Վրաստանն ուզում է միավորել իր, Ադրբեջանի եւ Ղազախստանի ֆուտբոլային առաջնությունները
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան հաստատել է լուրը: «Այդպիսի ծրագիր, իրոք, կա: Սակայն սկզբում պետք է ստանալ այդ երկրների ֆեդերացիաների հավանությունը: Եթե համաձայնեն, միասնական լիգայում հանդես կգա 18 թիմ՝ յուրաքանչյուր երկրից՝ 6-ական: Իսկ եթե որեւէ մեկը հրաժարվի, կրկին կլինի 18 թիմ, յուրաքանչյուրից՝ 8-ական թիմ: Մենք դեռ պետք է գնահատենք, թե այս ծրագիրը հետաքրքիր
Բնապահպաններ. «Ընդերքի հարկերը` շան փայ հայ ժողովրդին» (Տեսանյութ)
«Դինո գոլդում էլեկտրաշոկի են տալիս». Եղիա Ներսիսյանի այս հայտարարության համար այսօր հերթական դատական նիստն էր: Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում «Դինո գոլդ մայնինգ» հանքարդյունաբերական ընկերության հայցն էր լսվում ընդդեմ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի: Հանքարդյունաբերական ընկերությունը Եղիա Ներսիսյանից պահանջում է հերքել` «Դինո Գոլդում աշխատակիցներին էլեկտրաշոկի են ենթարկում» հայտարությունը, որն ակտիվիստը հնչեցրել է ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
The Daily Cougar. «Ընտանիքը պատվում է մոր արվեստը»
Նանսեն Սալերիի համար իր մոր արվեստը պատվելը, ավելի շատ արվում է այն մոռացության չմատնելու, քան գեղագիտական հաճույք ստանալու համար: Գրում է «Դեյլի կուգար» թերթը՝ անդրադառնալով թուրքահայ նկարիչ Քրիսթին Սալերիի մեկօրյա ցուցահանդեսին, որը տեղի կունենա կիրակի օրը, Հյուսթոնում: Մոր մահից հինգ տարի անց, 2011թ., Նանսեն Սալերին, որը Հյուսթոնում նավթաարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն է, ստեղծեց «Քրիսթին Սալերի»
Վարդան Օսկանյանը Տեր-Պետրոսյանին լսել է ուշադրությամբ
Բայց չի մեկնաբանում : «Ես չեմ ուզում մեկնաբանել նախագահի ելույթը: Ասեմ, որ ամբողջությամբ հաճույքով լսել եմ: Բովանդակային ելույթ էր, բայց կոնկրետ այդպիսի հարցերին չէի ուզենա անդրադառնալ կամ մեկնաբանել: Յուրաքանչյուրը յուրովի կարող է մեկնաբանել: Բայց, հետաքրքրական ելույթ էր»,- այսօր Աջափնյակ վարչական շրջանում բնակիչների հետ նախընտրական հանդիպումից հետո ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը`
ՀՀԿ-ականները ֆեյսբուքյան էջերում պատասխանում են «չուզողներին»
Իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը պատասխանել է ԲՀԿ-ի կողմից ավագանու թեկնածու առաջադրված Վարդան Օսկանյանին: Նա գրել է .«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, թե պարոն Օսկանյանը Հայաստանում եղած տարիներին երևի թե առաջին անգամ է շրջել Երևանի վարչական շրջաններում և իր համար որոշ բաներ «բացահայտել»։ Լավ կլիներ, որ նման շրջայցեր պարոն Օսկանյանը մշտապես կատարեր,
7 զարմանահրաշ հոլովակ, որտեղ կենդանիները փրկում են այլ կենդանիների կյանքը
Լաբրադոր ցեղատեսակի շունը փրկում է 2 այլ շների, որոնք մնացել էին նավակի մեջ: Եթե լաբրադորը ժամանակին օգնության չհասներ, ապա գետի հոսանքը կքշեր նրանց: էգ առյուծը փրկում է իր վարժեցնողին մեկ այլ առյուծի ճիրաններից: Մենամարտ հյուսիսաֆրիկյան Կրյուգեր զբոսայգում` գոմեշի ձագի կյանքը փրկելու համար: Շունը փրկում է իր ընկերոջը` փողոցի կենտրոնական մասից ապահով վայր տեղափոխելով նրան: Դեպքը
Սանկտ Պետերբուրգում կժամադրվեն տանիքներին
Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանը երկու ինքնատիպ նախագիծ է մտածել: «Ռոսիյսկայա գազետայի» մատուցմամբ, Սանկտ Պետերբուրգի` քաղաքային խորհրդի տուրիզմի գծով պատասխանատու Ալեքսանդր Շապկինը օրերս հայտարարել է, որ վաղուց ժամանակն է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում ոչ ստանդարտ եւ ինքնատիպ էսքկուրսիաներ անցակացնել: Այդ համատեքստում, առաջիկայում երկհարկանի ավտոբուսներում ուղեւորներին կուղեկցեն ռեփ ոճի աուդիո-էքսկուրսավարները: Ինչ վերաբերում է երկրորդ նորարարական նախագծին, նահանգապետ Գեորգի
Հստակեցվել են 33-րդ թաղամասի իրացման գոտու բնակիչներին փոխհատուցման պայմանները
`Այսօր` ապրիլի 15-ին, Երեւանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել 33-րդ թաղամասի (Տիգրան Մեծ, Խանջյան, Հանրապետություն եւ Ֆիրդուսի փողոցների հատման հատվածում) իրացման գոտու բնակիչների ներկայացուցիչների և տարածքը կառուցապատող «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերության ներկայացուցիչների միջեւ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ քաղաքապետարանի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ ներկայացուցիչները: Քննարկվել են փոխհատուցման հնարավոր տարբերակները, արդյունքում` փոխհամաձայնությամբ ընտրվել է բնակարանային փոխհատուցման
Կայացավ «ՄեդիաԼաբ» ծրագրի ավարտական ցուցադրությունը
«Մենք սովորեցնում են տեխնոլոգիաների միջոցով մտածել արվեստի մասին»,- ասաց Վահե Բուդումյանը երեկ կայացած Ուտոպիանա կազմակերպության «ՄեդիաԼաբ» ծրագրի ավարտական աշխատանքների ցուցադրության ժամանակ: Կազմակերպությունը զբաղվում է ժամանակակից արվեստի հարցերով, որի նպատակներից է խրախուսել արվեստագետներին իրենց ստեղծագործությունների ոլորտում: Իսկ կոնկրետ «ՄեդիաԼաբ» ծրագիրը, որը շարունակական բնույթ է կրում, ներառում էր մեկ տարվա դասըթնացներ՝ շաբաթը երկու օր հաճախականությամբ, որոնք բացառապես
Տեր-Պետրոսյանի ռադիկալ քայլը (տեսանյութ)
ՀԱԿ-ն այսօր մաքրվել է ու պատեհապաշտների թիմից դուրս է եկել` դառնալով կուսակցություն: Սա քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքն է. «ՀԱԿ-ում այսօր այն մարդիկ են, որոնք գիտեն, որ մոտակա ժամանակում ՀԱԿ-ն իշխանության չի գալու, բայց այդ մարդիկ իրենց էնտուզիազմով մտած են ՀԱԿ-ի մեջ»: Ըստ քաղաքագետի` Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում առանձնացրեց այն հիմքերը, որոնց շնորհիվ ՀԱԿ-ի կորիզը հնարավոր
Գեւորգ Դանիելյանը՝ նորաստեղծ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի մասին
Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե՝ ի՞նչ կարծիքի է նորաստեղծ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի մասին, արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կար, մի՞թե բավարար չէր ՄԻՊ-ի գործունեությունը, ասաց.«Չէի ցանկանա այդ հարցին սպառիչ պատասխան տալ, բոլոր ասպեկտներով, որովհետեւ պետք է լավ ծանոթ լինել հիմնավորումներին: Այսօր էլ մարդու իրավունքների պաշտպանին զուգահեռ կան
Սուրենյանցը քաղաքական ենթատեքստ չի տեսնում
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ իր դեմ հարուցված եւ այնուհետեւ կարճված գործը որեւէ քաղաքական ենթատեքստ չուներ։ «Եթե ժամանակին չլիներ Արաբկիրի ոստիկանության սխալը, գործը դատարան չէր հասնի, աղմուկ էր չէր բարձրանա եւ հանգիստ կլուծվեր, որովհետեւ կրկնում եմ, որ նույնիսկ տուժողն էր պարբերաբար պնդում, որ բողոք չունի եւ գործում քրեական որեւէ էլեմենտ չկա»,- այսօր «Ա1+»-ի հետ
Տարոն Մարգարյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. հայելու մեջ նայեք, նոր խոսեք
«Ինձ թվում է՝ իրեն համապատասխան մարդիկ արձագանքել են: Թող ամեն մարդ ինչ խոսում է, առաջին հերթին իր մասին խոսի, հայելու մեջ նայի իրեն, նոր խոսի», այսօր այսպես արձագանքեց քաղաքապետի հանրապետական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իր հասցեին արած արտահայտություններին: Հիշեցնենք, որ ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր- Պետրոսյանն ասել էր,
Քաղաքապետի թեկնածուներն իրար են նայում (ֆոտոշարք)
Երեւանի Սարալանջի նորակառույց ճանապարհին դեմ դիմաց են հայտնվել Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ ավագանու ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի եւ Երեւանի ներկա քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի քարոզչական վահանակները: Գագիկ ՇԱՄՇՅԱՆ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ֆեյսբուքցիները Տարոն Մարգարյանի ցուցապաստառի մասին. «Ոնց որ «Օդնոկլասնիկի» լոգոն լինի»
Մինչ ՀՀԿ-ականները բառեր չեն խնայում գովաբանելու Երևանի ավագանու ընտրություններում իրենց կուսակցության ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին` կարծիք հայտնելով, որ նա է դարձյալ լինելու մայրաքաղաքի քաղաքագլուխը, այդ նույն ակտիվությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը քննադատում են թեկնածուի ցուցապաստառը: Օրինակ` օգտատերերից մեկը գրում է. «Ժողովուրդ ջան, կատակ չեմ անում, ոչ էլ հետին միտք ունեմ, էս պաստառը իրոք հավանե՞լ եք:
Տիգրան Սարգսյանի և Արա Հարությունյանի գխավորությամբ քննարկվել են ԼՂՀ-ում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումները
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արցախում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և այդ ուղղությամբ փորձի փոխանակմանը: Այնուհետև քննարկվել են ԼՂՀ-ում կուտակային կենսաթոշակային և անձնավորված հաշվառման համակարգերի, կենսաթոշակային ֆոնդերի ներդրման, ինչպես նաև տեղեկատվական համալիր բազաների ձևավորման
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածինը մշտական ճարտարապետի կարիք ունի
Եկեղեցու վերականգնման աշխատանքները չեն դադարել «Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման և վերականգնման աշխատանքները չեն ձախողվել, եւ այժմ էլ շարունակվում են»,-այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում հայտարարեց եկեղեցու վերանորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացնող «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանը` վկայակոչելով մամուլում հրապարակված տեղեկությունները, թե աշխատանքները ձախողվել են ճարտարապետին չվճարելու պատճառով. «Գրել էին, թե
Բիշարյանը հերքում է iditօrd-ին
Քիչ առաջ iditord.org կայքում հայտնվել է հարավարեւմտյան թաղամասի բնակիչներից ստացված ահազանգ` ՕԵԿ-ը 1 ձայնի դիմաց 4 տուփ խտացրած կաթ եւ կես կիլոգրամ մեղր է խոստանում: Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հերքեց այս տեղեկությունը եւ ասաց՝ սուտ խոսելու համար կեղծ ահազանգողին դատի են տալու ու անջատեց հեռախոսը: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
«ԴատաԼեքսից» իմացել է, որ «ընդհատակյա դատարան» է գործել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր նշանակվել էր «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության ընդդեմ գործարար, «Օլիմպ» («Միլանո») ՍՊ ընկերության նախագահ Հովհաննես Ղուկասյանի հայցով նախնական դատական նիստը: Դատարան էին ներկայացել հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Սեյրան Գրիգորյանն ու պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Վերջինս հանդես եկավ դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Տիգրան Հայրապետյանն
Ջրծաղիկից մահացած զինվորի բժիշկն իրեն մեղավոր չճանաչեց. զղջացել էր, հետո` փոշմանել
Մահացած զինվորի հայրը չկարողացավ լսել, որդու մահվան մանրամասները եւ դատարանի դահլիճից դուրս եկավ
Ռուսաստանը «Մագնիտսկու ցուցակը» համարում է միջամտություն իր ներքին գործերին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Միացյալ Նահանգներում հրապարակված «Մագնիտսկու ցուցակը» որակել է որպես ուղղակի միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին: «Մագնիտսկու գործը Ռուսաստանի սահմաններից դուրս որեւէ այլ տեղ ընդհանրապես չպետք է քննարկվի, մենք երբեք դա չենք ընդունի», – հայտարարել է Պեսկովը: 18 ռուսաստանցիների նկատմամաբ ԱՄՆ-ի մտցրած վիզային եւ տնտեսական պատժամիջոցները Պեսկովը համարում է հարված
Կոմիտասի երգերն այժմ էլեկտրոնային տարբերակ ունեն
Կոմիտասի կյանքի եւ գործի մասին պատմող DVD սկավառակները հասան նաեւ Վանաձոր: Երեւանում, Գյումրիում, ԼՂՀ-ում եւ հայկական գաղթօջախներում ներկայացվելուց հետո, Կոմիտասի կյանքի եւ գործի մասին պատմող էլեկտրոնային հանրագիտարանը ներկայացվեց նաեւ վանաձորցիների դատին: Լոռու մարզային գրադարանում կազմակերպված շնորհանդեսը նպատակ ուներ նորովի հայացք նետելու Կոմիտասի ողջ կյանքին ու նրա կատարած գործին: «Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ կրթություն» ընկերության նախագահ
«Դեդ Հասանի» մասին հետաքրքիր փաստերը` Գալոյանի նոր գրքում (Տեսանյութ)
Գրքի տպագրության համար հովանավոր դեռ չկա
«365 օրանոց տնտեսություն չի լինում». Գուրգեն Արսենյան
Դեղին համարանիշները սպիտակով փոխարինելու կառավարության որոշմանը դեմ հանդես եկող տաքսու վարորդների եւ ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանի եւ Գուրգեն Արսենյանի հետ այսօրվա հանդիպման ժամանակ տաքսու վարորդներից մեկը ավագանու թեկնածուներից հետաքրքրվեց, թե ո՞վ կարող է երաշխավորել, որ կառավարության այս որոշումը կարճ ժամանակ հետո նորից չի փոփոխվի: Գուրգեն Արսենյանը արձագանքեց վերոնշյալ հարցադրմանը`
«Ամեն ինչ ավարտվեց, երբ ապրեց իր սկիզբն ու ընթացքը». Ե՞րբ ավարտվեց
Ամեն ինչ ունի իր սկիզբը, ընթացքն ու ավարտը. Թե երբ սկսվեց, արդեն հասցրել ենք իմանալ, իսկ թե երբ ավարտվեց՝ իմացանք այսօր 🙂 : «Առավոտ երիտասարդականը» կրկին հարցախույզի էր դուրս եկել՝ տարօրինակ, բայց և յուրահատուկ պատասխաններ ակնկալող հարցերով. երևակայությու՜ն, երևակայությու՜ն մինչև վերջ 🙂 «Ավարտվեց դեռ չսկսված», – ասում է 17-ամյա Քնարիկը: 23-ամյա Հակոբն էլ հարցնում
417 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Ապրիլի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,460,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417 դրամ:
Թե ինչու են ոստիկանները բռնել սադրիչներին խանգարող ակտիվիստ Երվանդին
Ոստիկանությունը տալիս է Երվանդի՝ «արա, ինչի համար» հարցի պատասխանը


















































