Լրահոս
Օրվա լրահոսը

The Daily Cougar. «Ընտանիքը պատվում է մոր արվեստը»

Ապրիլ 15,2013 20:38

Նանսեն Սալերիի համար իր մոր արվեստը պատվելը, ավելի շատ արվում է այն մոռացության չմատնելու, քան գեղագիտական հաճույք ստանալու համար: Գրում է «Դեյլի կուգար» թերթը՝ անդրադառնալով թուրքահայ նկարիչ Քրիսթին Սալերիի մեկօրյա ցուցահանդեսին, որը տեղի կունենա կիրակի օրը, Հյուսթոնում:

Մոր մահից հինգ տարի անց, 2011թ., Նանսեն Սալերին, որը Հյուսթոնում նավթաարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն է, ստեղծեց «Քրիսթին Սալերի» արվեստի հիմնադրամը:

«Հիմնադրամի նպատակն է վառ պահել Քրիսթին Սալերիի արվեստի աշխատանքներն ու փայփայել այն», – ասում է Նանսենը:

Քրիսթին Սալերին ծնվել է 1915թ. Սիլիվրիում: Սկզբնական կրթությունը ստացել է Ստամբուլի կերպարվեստի ակադեմիայում, ապա շարունակել Փարիզում ֆրանսիացի քանդակագործ և նկարիչ Անդրե Լոտի մոտ:

Նա հեղինակ է ավելի քան 3000 աշխատանքի, որոնց մեծ մասը յուղանկարներ են:  «Երբ ես հարցրի մորս, թե որն է իր նկարների իմաստը, նա ասաց՝ այս ամենը կյանքի մասին է», – պատմում է Նանսեն Սալերին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930