Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտ Պետերբուրգում կժամադրվեն տանիքներին

Ապրիլ 15,2013 19:51

 

Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանը երկու ինքնատիպ նախագիծ է մտածել: «Ռոսիյսկայա գազետայի»  մատուցմամբ, Սանկտ Պետերբուրգի` քաղաքային խորհրդի տուրիզմի գծով պատասխանատու Ալեքսանդր Շապկինը օրերս հայտարարել է, որ վաղուց ժամանակն է ՌԴ  հյուսիսային  մայրաքաղաքում ոչ ստանդարտ եւ ինքնատիպ էսքկուրսիաներ անցակացնել: Այդ համատեքստում, առաջիկայում երկհարկանի ավտոբուսներում ուղեւորներին կուղեկցեն  ռեփ ոճի աուդիո-էքսկուրսավարները: Ինչ վերաբերում է երկրորդ նորարարական նախագծին, նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրահանգով` երթուղիներ կմշակվեն շենքերի տանիքների վրա «ճամփորդելու» համար: Վերջին գաղափարը ծնվել էր քաղաքային խորհրդի երիտասարդական կոլեգիայի հետ հանդիպման ժամանակ:

Զբոսաշրջիկներին կառաջարկվի ոչ միայն ինքնատիպ էքսկուրսիա` տանիքների վրա եւ հիանալի տեսարան` վերեւից, այլեւ հարկ եղած դեպքում, ռոմանտիկ ժամադրություն, ընթրիք` կենդանի երաժշտության ներքո, հարսանեկան ֆոտոսեսիա` բարձրության վրա:

Գոհար  ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930