Օրվա լրահոսը
«Ի՞նչ է, Պուտինը թագը պետք է դնի նրա գլխի՞ն»
ՀԱՐՑ. Ի՞նչ ակնկալիքներ ունեք Րաֆֆի Հովհաննիսյանից, եւ ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է տեղի ունենա այսօրվա հանրահավաքին։ ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ մի ակնկալիք չունեմ Ր. Հովհաննիսյանից ու չեմ խրախուսում, որ ժողովրդին այդպես հավաքում են, առանց, այն էլ ներքաղաքական բարդ իրավիճակում նման բաներ կազմակերպում։ Իրենց գործն է, իրենք են որոշողը։ Ինձ համար այս տարբերակով պայքարելն անընդունելի է։ Մի խոսքով,
Ինքնուրույն մի հանրահավաք արեք՝ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի
Եթե սրան ավելացնենք նաեւ հայկական «քաղաքացիական անհնազանդության ռահվիրա» Ա.Ղուկասյանի` առաջ շարժվելու, պայքարը շարունակելու կոչը, ապա պարզ կդառնա այս ուժերի իրական մտադրությունը
Թաղո՞ւմ են պայքարը
Մինչ այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի պարզաբանումներ կտա իր հետագա քայլերի եւ ապրիլի 9-ին տեղի ունեցածի մասին, կոնկրետ ուղղվածություն ունեցող լրատվական կայքեր, քաղաքագետներ, ընդդիմության մի հատվածը եւ իշխանությունը արդեն երկու օր է, անխնա քննադատում են Հովհաննիսյանին՝ ապրիլի 9-ին կատարած նրա մի շարք քայլերի համար։ Ընդ որում, դա անում են ամենավիրավորական արտահայտություններով, ծաղրանկարներով, Րաֆֆու «տապանաքարով»
Հանրապետականը փոշմանեց. Մարտի 1-ի հանձնաժողով չի լինի
2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացրած նախագիծը երեկ Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության պատգամավորների կողմից արժանացավ սուր քննադատության: Մինչդեռ նախագիծը երեք շաբաթ առաջ դրական եզրակացության էր արժանացել ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում, որի նախագահ Դավիթ Հարությունյանն այն ժամանակ տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցությունը քննարկել և կողմ է, որ նման
Ըստ Շարմազանովի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է Սերժ Սարգսյանի ընտրության փաստը
Իր երդմնակալության ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների։ «Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ։ Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ։ Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել»,- ասել էր Սարգսյանը։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովին սա հիշեցնելով, խնդրեցինք պատասխանել՝ ապրիլի 9-ի երեկոյան Բաղրամյան
Հասարակական տրանսպորտը՝ ոստիկանության շահերին
Պարզվում է՝ ապրիլի 9-ին ոստիկաններն ընդամենը սովորական քաղաքացիների պես երթեւեկել են հասարակական տրանսպորտով։
«Դեմ առ դեմ»` Դավիթ Սանասարյան եւ Գեւորգ Սաֆարյան
Ապրիլի 12-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի եւ քաղաքացիական ակտիվիստ Գեւոգ Սաֆարյանի «Դեմ առ դեմ» բանավեճը ապրիլի 9-ի իրադարձությունների շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր
Դատի՛ տվեք Nouvelles d’Arménie-ին
Nouvelles d’Arménie ամսագրի սենսացիոն բացահայտումները՝ Սերժ Սարգսյանի փիարի համար հարյուր հազարավոր դոլարների հասնող ծախսերը և Հայաստանում իրականացված հարցումները, ԱԱԾ-ին առնվազն պետք է հետաքրքրեն: Որևէ խնդիր չկա, որ նախագահական հավակնություններ ունեցող, 2006թ. դեռ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը, ըստ Nouvelles d’Arménie ամսագրի, կարող էր օգտվել փիար իրականացնող Burson-Marsteller ընկերության ծառայություններից: Խնդիրն այն է, որ հսկայական գումարներ են
Ի՞նչ կանի Նազիկ Ավդալյանի եղբայրը
Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունում Հայաստանի հավաքականներն անմասն են մեդալներից: Այսօր առավոտյան 77 կգ քաշային Սամվել Գասպարյանը, հանդես գալով «B» խմբում, արդյունավետ կատարեց բոլոր մոտեցումները եւ երկամարտի 252 (107+145) կիլոգրամով խմբում զբաղեցրեց 7-րդ տեղը: Ցերեկվա հերթափոխում մրցահարթակ է մտնելու Հովհաննես Ավդալյանը՝ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի եղբայրը: Հովհաննեսից էլ մեդալի ակնկալիքներ չկան, քանի
Արա Աբրահամյանը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, ով Հայաստանում էր գտնվում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Գեորգի Տեր Ղազարյանցը, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահներ Վլադիմիր Աղայանը և Արամ Սարգսյանը: Ամփոփելով Սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական
Մեկ անհաջող մոտեցման եւ անձնական քաշի գինը
Տիրանայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են երեք ծանրորդներ: Հայկական ծանրամարտի համար ավանդաբար ուժեղ 77 կգ քաշային կարգում մեր հանրապետությունը ներկայացնում էր Անդրանիկ Կարապետյանը: 18-ամյա մարզիկը, որն ամենակրտսերն էր մրցակիցների մեջ, պոկում վարժությունում 160 կգ-ով արժանացավ փոքր արծաթե մեդալի: Ավելի համառ պայքար ծավալվեց հրումում, հետեւաբար, նաեւ՝ երկամարտում: Սկսելով 180 կիլոգրամից՝ Անդրանիկը
Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողին. «Ինձ դուր է գալիս քո պոետիկ հոգին»
Ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես տեղեկացրել ենք, վստահեցրել էր, որ ապրիլի 9-ի բախումների ժամանակ ոստիկանների գործողությունները եղել են օրինաչափ, բիրտ ուժ չի կիրառվել: Պարոն Գասպարյանը լրագրողներիս համոզում էր, որ այն, ինչ տեսել ենք, բիրտ ուժ չէ. «Դա բիրտ ուժ չի, երեխեք, դուք չեք հասկանում բիրտ ուժը որն է»,- ասաց պարոն Գասպարյանը մեր հարցին, թե ինչո՞ւ
Հովիկ Աբրահամյանը գիտի, բայց չի ասում
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ակնարկեց երկու նախարարի փոփոխության մասին: Լրագրողները հետաքրքրվեցին` նոր կառավարության կազմում էական փոփոխություններ կլինե՞ն: «Էականը շատ հարաբերական է: Հիմա երկու նախարար որ փոխվի՝ դա էակա՞ն է, թե՞ ոչ: Եկեք չշտապենք եւ սպասենք»: Լրագրողները հետաքրքրվեցին` իր կարծիքով Տիգրան Սարգսյանը կմնա՞ վարչապետի պաշտոնում: ԱԺ նախագահը
Գործադիրում կադրային հարցեր չեն քննարկվել
Շարմազանովն ասաց, որ նախագահը բարձր տրամադրություն ունի, քանի որ «ՀՀ նախագահը իրավունք չունի ունենալ ցածր տրամադրություն»:
Վավերագրական ֆիլմերի փառատոն՝ Կապանում եւ Քաջարանում
Այսօր Կապան քաղաքում մեկնարկեց վավերագրական ֆիլմերի փառատոնը, որը կշարունակվի մինչեւ ապրիլի 13-ը: Սյունիքի մարզում փառատոնի կազմակերպիչ «Երկյակ» ԵՀԿ նախագահ Արմեն Դավթյանի խոսքով՝ փառատոնը կանցկացվի Կապան եւ Քաջարան քաղաքներում: «Այսօր եւ վաղը վավերագրական ֆիլմեր կներկայացվեն կապանցի հանդիսատեսի համար, իսկ ապրիլի 13-ին՝ քաջարանցիների համար: Կներկայացվի 6 ֆիլմ, որոնց ընտրությունը կազմակերպությունն է կատարել՝ հաշվի առնելով թեմայի արդիականությունը եւ
Բողոքի ակցիա ՀՀԿ կենտրոնական շենքի մոտ
ՀՀԿ ԳՄ նիստին զուգահեռ քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական շենքի հանրևանությամբ Երևանի 33-րդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում։ Բնակիչները պահանջում են, որպեսզի իրենց հատկացվեն խոստացված բնակարանները.«5 տարի առաջ բնակարանի պայմանագիր ենք կապել քաղաքապետարանի և «Գլենդել Հիլզ» ընկերության հետ։ 3,5 տարին լրանալուց հետո մեզ կանչել են նոր պայմանագիր կապելու համար, Գինու գործարանի հարակից տարածքում բնակարան ստանալու
Թոքմաջյանը՝ Վոլոչկովայի եւ Տարոն Մարգարյանի աներձագի մասին (Տեսանյութ)
Հովհաննես Թոքմաջյանի համար Վոլոչկովայի այցը հաճելի է եղել: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ամենաշատը այս տարիների գործունեության ընթացքում քննադատել են 2 քայլի համար՝ խոսքը Վոլոչկովայի այցի եւ նրա աներձագի պատգամավոր դառնալու պատմության մասին է: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ի ավագանու ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող պրոֆեսոր, ճարտարապետ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը
Հովիկ Աբրահամյանը կազմակերպել է Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անուղղակի հաստատեց այն լուրերը, որ կազմակերպել է Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը. «Ինչքան լավ բաներ կա ես եմ կազմակերպում»: Հիշեցնենք, որ մամուլում այսօր հրապարակումներ կային այդ մասին: ԱԺ նախագահը հարցով դիմեց լրագրողներին` «Դուք հավատո՞ւմ եք այդ հրապարակմանը» ու ինքն էլ պատասխանեց`«Ես
ՀՀԿ-ականները՝ Րաֆֆու մասին
Հանրապետականում վատ չեն վերաբերվում ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։ «Ընդդիմության որպես տեսակ նա մեկ քայլ առաջ է,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանը,-Հայրենասեր է, ուզում է Հայաստանի համար ինչ-որ բան անել»։ Հարցն այն է, թե իր շարժման մեջ ում է ներգրավում նա. «Հրավիրում է տարբեր մարդկանց, որոնց կարելի է քաղաքական դիակներ համարել, գալիս են
Patch. «Թանգարանը կհարգի Հայոց և այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը»
Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 98 տարի առաջ, սակայն այն խորը նստած է տեղի հայերի հիշողության մեջ: Գրում է «Փեթչ» պարբերականի Վոթերթաուն քաղաքի բաժինը: Ամեն տարի Վոթերթաունում Ամերիկայի հայկական գրադարանն ու թանգարանը նշում են Ցեղասպանության տարելիցն, ինչպես նաև հրավիրում այլ համայնքների ներկայացուցիչների, որոնք նույնպես ցեղասպանություն են վերապրել: Ապրիլի 24-ի փոխարեն թանգարանի միջոցառումը տեղի կունենա կիրակի,
Անահիտ Բախշյան. «Միակ հուղարկավորությունն էր, որին ուրախությամբ մասնակցեցինք» (տեսանյութ եւ ֆոտոշարք)
Նախագահական նստավայրից այսօր մեկնարկած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կեղծ երդման թաղման արարողությունը ավարտվեց Ազատության հրապարակում: «Մեր երկրի սիրելի քաղաքացիներ, ձեր մասնակցությամբ հայտարարում ենք, որ կատարում ենք Հայաստանի 20-ամյա պատմության կուտակված կեղծիքների, կեղծ երդումների, կեղծ օրենքների, կեղծ ընտրությունների արդյունքների եւ դրա բոլոր հետեւանքների հուղարկավորությունը: Միակ անգամն է, որ հուղարկավորության եկել ենք ուրախությամբ, որովհետեւ հայտարարում ենք, որ
Լոռին լավագույն մշակութային մարզն է ՀՀ մասշտաբով
«Art Expo»-ում տարած հաղթանակը կխթանի մարզի մշակութային կյանքի զարգացմանը: Լոռին մարզային «Art Expo» միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսում լավագույնն է ճանաչվել հանրապետության մասշտաբով: «Art Expo»-ից անմիջապես հետո ես հասկացա, որ մեր մարզում մշակութային կյանքը երբեք երկրորդական-երրորդական պլան չի կարող գնալ, որովհետեւ գործ ունենք մշակույթից հասկացող մարդկանց հետ, եւ դրա վառ ապացույցն էլ այն է, որ
«Արմավիան», ըստ տնօրենի, կործանվեց սխալ մենեջմենթի պատճառով (Տեսանյութ)
Կառավարությանն առաջարկվում է գնել «Արմավիայի» բաժնետոմսերից, կամ էլ փող տալ: Այս հարցերը քննարկվեցին հանրային խորհրդում: «Արմավիա» ավիաընկերության սնանկացման հիմնական պատճառը սխալ մենեջմենթն է, եւ թեեւ վերջերս տարբեր մասնագետների կողմից այս կարծիքը հնչել է, այսօր սա հաստատեց նաեւ «Արմավիայի» տնօրեն Նորայր Բելույանը` հանրային խորհրդում հրավիրված քննարկման ժամանակ: Բացի այս խնդիրը, պարոն Բելույանը նշեց մի քանի
Ի՞նչ էին անում Լյուդմիլա Սարգսյանն ու Գուրգեն Եղիազարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման կողքին (Տեսանյութ)
ՀԱԿ պատգամավորը գտնում է, որ ոստիկանությունը վախենալու հիմքեր չուներ: Ապրիլի 9-ի իրադարձությունների օրը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց ժամը 6-ին նորից հավաքվելու մասին, ինչպես տեղեկացրել ենք, մի խումբ ակտիվիստներ շարժվեցին դեպի Բաղրամյան 26: Ոստիկանները շղթա էին կազմել եւ թույլ չէին տալիս որեւէ փողոցից մուտքը Բաղրամյան: Այդ խուճապային իրադրության մեջ՝ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում հանկարծ նկատեցինք ՍԴՀԿ կենտրոնական վարչության
Անհետացել է ՍԴՀԿ ԿՎ անդամը
Aravot.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ (իշխանական) ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը հաստատեց այն տեղեկությունները, որ երեկվանից անհետացել է ՍԴՀԿ ԿՎ անդամ, լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, լիբանանաբնակ Եղյա Ջերջյանը: Նա տեղեկացրեց, որ կապի մեջ են ՍԴՀԿ լիբանանյան կառույցի հետ եւ տեղեկացել են, որ հարցով զբաղվում են լիբանանի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները: Այլ մանրամասներ, առայժմ հայտնի չեն, իրենք էլ չեն
«Րաֆֆի Հովհաննիսյանի այցը ՌԴ խելագարության ժանրից է, դժվար է պատկերացնել, որ Պուտինը կընդունի նրան». վերլուծաբաններ
Այսօր հայտնի դարձավ, որ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարճատև այցով մեկնել է Մոսկվա: Ենթադրվում է, որ նա վաղը պետք է վերադառնա Հայաստան, քանի որ ապրիլի 12-ի երեկոյան Ազատության հրապարակում հանրահավաք է նախատեսված: Մոսկվա կատարելիք այցի մասին Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրել էր ապրիլի 9-ի հանրահավաքում՝ հայտարարելով, որ պատրաստ է գնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ՝ հետ
76-ամյա տղամարդը մեղադրվում է հարեւանուհու հանդեպ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեջ
Դրա արդյունքում ծնվել է աղջիկ երեխա: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում ապրիլի 2-ից ընթանում է Ալավերդի քաղաքի Էնգելսի փողոցի բնակիչ, 1937 թ. ծնված Բորիս Միխայլովի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. հոկտեմբերին Ալավերդի քաղաքի իր բնակարանում հարեւանուհի Մ.Վ.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի արդյունքում վերջինս
Գաբրիել Սարգսյանը շրջանցեց Վլադիմիր Հակոբյանին
ՄԱԷ-ում ընթացող «Դուբայ Օփեն» 15-րդ միջազգային ավանդական մրցաշարում չորս տուրից հետո 194 մասնակիցներից միայն չորսն ունեն հարյուր տոկոսանոց արդյունք: Վլադիմիր Հակոբյանը, որ մինչ այդ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ոչ-ոքի արեց ու նահանջեց միանգամից 5-րդ հորիզոնական: Իսկ մեր ազգային հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, տանելով չորրորդ անընդմեջ հաղթանակը, լրացուցիչ գործակիցներով ստանձնեց առաջատարի դերը: Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարում
HB Independent. «Հրանտ Սևադյան՝ ամերիկյան նվագախմբի հիմնադիրը»
Հրանտ Սևադյանը հիմնադրել է Հանթիգթոն Բիչի սիմֆոնիկ նվագախումբը, որպեսզի լրացնի տեղի երաժշտության ոլորտի բացերը: Գրում է «Հանթինգթոն-բիչ ինդեփենդենթ» պարբերականը: Թեպետ քաղաքը ռոք երաժշտության համար պայմաններ էր ստեղծել, սակայն Սևադյանը ճանաչում էր դասական երաժիշտների, որոնք անգործ էին կամ նվագախումբ գտնելու համար տասնյակ կիլոմետրեր էին անցնում: «Այժմ մարդիկ նվագելու և փորձ ձեռք բերելու հնարավորություն ունեն», – ասել


















































