Լրահոս
Օրվա լրահոսը

76-ամյա տղամարդը մեղադրվում է հարեւանուհու հանդեպ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեջ

Ապրիլ 11,2013 20:59

Դրա արդյունքում ծնվել  է աղջիկ երեխա:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում ապրիլի 2-ից ընթանում է   Ալավերդի քաղաքի  Էնգելսի փողոցի բնակիչ, 1937 թ. ծնված Բորիս Միխայլովի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ  նա 2009թ. հոկտեմբերին Ալավերդի քաղաքի իր բնակարանում  հարեւանուհի Մ.Վ.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի  արդյունքում վերջինս 2010թ. հունիսին ունեցել է  աղջիկ երեխա:

Բորիս Միխայլովը նախկինում դատված չէ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով ( «Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները»): Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ 3-6 տարի ժամկետով: Սույն գործով դատական հերթական նիստը նշանակված է ապրիի 12-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930