Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռին լավագույն մշակութային մարզն է ՀՀ մասշտաբով

Ապրիլ 11,2013 22:10

«Art Expo»-ում տարած հաղթանակը կխթանի  մարզի մշակութային կյանքի զարգացմանը:

 

Լոռին մարզային «Art Expo» միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսում լավագույնն է ճանաչվել հանրապետության մասշտաբով:

«Art Expo»-ից անմիջապես հետո ես հասկացա, որ մեր մարզում մշակութային կյանքը երբեք երկրորդական-երրորդական պլան չի կարող գնալ, որովհետեւ գործ ունենք մշակույթից հասկացող մարդկանց հետ, եւ դրա վառ ապացույցն էլ այն է, որ մենք «Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսին»՝«Art Expo»-ին ունեցանք  նման լուրջ հաջողություններ»,-լոռեցի արվեստագետներին շնորհակալական ու շնորհավորանքի խոսք հղելով` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը (լուսանկարում) նկատեց, որ մարզն իր մշակույթով միշտ էլ տարբերվել է մյուս մարզերից.«Տարբերվել ենք, քանի որ մենք ունենք շատ լուրջ ավանդույթներ, եւ այդ ավանդույթների հիմքում կանգնած են մեր նախնիները, մեր նախորդ բոլոր սերունդները, հիմա արդեն` դուք»:

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի եւ  սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանն էլ  Aravot.am-ի հետ զրույցում հավելում է,  որ հաղթանակը կնպաստի մարզում մշակութային կյանքի զարգացմանը: «Հանրապետությունում լավագույն մշակութային մարզ ճանաչվելը, բնականաբար, մեծ խթան է, որպեսզի մարզում մշակույթը է’լ ավելի զարգանա»,-եզրափակում է նա:

 

 Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930