Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գաբրիել Սարգսյանը շրջանցեց Վլադիմիր Հակոբյանին

Ապրիլ 11,2013 20:42

  ՄԱԷ-ում ընթացող  «Դուբայ Օփեն» 15-րդ միջազգային ավանդական մրցաշարում չորս տուրից հետո 194 մասնակիցներից միայն չորսն ունեն հարյուր տոկոսանոց արդյունք:

Վլադիմիր Հակոբյանը, որ մինչ այդ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ոչ-ոքի արեց ու նահանջեց միանգամից 5-րդ հորիզոնական: Իսկ մեր ազգային հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, տանելով չորրորդ անընդմեջ հաղթանակը, լրացուցիչ գործակիցներով ստանձնեց առաջատարի դերը: Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարում զբաղեցնում են հետեւյալ տեղերը:
1. Գաբրիել Սարգսյան 4,0
5. Վլադիմիր Հակոբյան 3,5
10. Տիգրան Լ. Պետրոսյան 3,5
31.Հովիկ Հայրապետյան 3,0
82. Մարկ Բասենցյան 2,0
87. Լիլիթ Գալոյան 2,0
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930