Օրվա լրահոսը

Ֆրանսիական երաժշտությունը եւ բանաստեղծությունները` ԵՊՀ ուսանողների մատուցմամբ

ԵՊՀ-ում այսօր անցկացվեց ֆրանսիական երգի փառատոն: ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ ֆրանսիական երգի փառատոն: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող փառատոննն այս տարի 4-րդն է: «Յուրաքանչյուր տարի ունեցել ենք որոշակի թեմա, այս անգամ  ընտրել ենք սիրո թեման. Ֆրանսիան աշխարհում հայտնի է որպես սիրո

Ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին:   Ապրիլի 19-ին Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը: Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Հայաստանն ավելի քան մեկ տասնյակ Եվրոպական Միության անդամ պետությունների հետ ռեադմիսիայի

Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսում է մարզային այցելությունները եւ ձեւավորում է նոր շարժում

Այսօր «Անի պլազա» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի ընթացքում ողջ Սայաթ-Նովա փողոցում խցանում էր: Դահլիճը, որտեղ անցկացվում էր հավաքը, լեփ լեցուն էր, ասեղ գցելու տեղ չկար: Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին զգուշացրեց, որ երկար է խոսելու, քանի որ այս ընթացքում շատ բան է կուտակվել իր մեջ: Նա խոսեց  ապրիլի 9-ի դեպքերի մասին: Նա ասաց, որ այս ընթացքում հաղթահարվեցին

Ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի միջև բանավեճն արհամարհել էր միայն ՀՀԿ-ն

Բանավեճի կուրյոզային միջադեպն այն էր, որ Տ. Ուրիխանյանն իր խոսքում Վարդան Օսկանյանի փոխարեն նշեց Վարդան Քոչարյան ազգանունը, իսկ Քոչարյան ազգանունը առաջացրեց մասնակիցների ծիծաղը:

Աշխարհի հետաքրքիր օնլայն տեսախցիկները

Լեգենդար Beatles խումբը 1969թ.-ին հենց այս փոխոցի տներից մեկում ձայնագրեց իր վերջին ձայնասկավառակը և այն անվանեց փոխոցի անունով` «Abbey Road»:Փողոցը գտնվում է Լոնդոնի հյուսիսային հատվածում: Դիտում ենք`https://www.abbeyroad.com/crossing: Մենք այս պահին կարող ենք լսել աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկի` Նիագարայի ձայնն ու վայելել նրա գեղեցկությունը օնլայն: Դիտում ենք` https://www.cliftonhill.com/explore/media-gallery/niagara-falls-cam:   Այս տեսախցիկը տեղադրված է Հյուսիսային Աֆրիկայի Կրյուգեր ազգային զբոսայգում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացմանը

Հրանտ Թադևոսյանը հայ գեղանկարիչների ավագ սերնդի ներկայացուցիչներից է , ում ստեղծագործությունները մշտապես աչքի են իրենց գունային յուրահատուկ լուծումներով և բազմաժանր թեմատիկ ուղղություններով:

«Առաքելությունը» քարոզարշավի շրջանակներում կրկին հանդիպեց ուսանողների հետ (Տեսանյութ)

«Այսօր հանդիպել ենք Երեւանի պետական բժշկական, ճարտարագիտական եւ ագրարային համալսարանների ուսանողների հետ, նրանցից շատերը ճանաչեցին իրենց դասախոսին՝ մեր ցուցակի առաջին համարին՝ Մեսրոպ Առաքելյանին: Բաժանել ենք մեր բուկլետները: Ի ուրախություն մեզ, շատերը տեղյակ էին մեր կուսակցության գոյության մասին: Ուսանողների մոտ լայն արձագանք է գտել տրանսպորտի հետ կապված բարեփոխումների մեր առաջարկները, քանի որ ուսանողությունը հասարակության այն խավն

Ներսես Նազարյանը «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի հե՞տ չի «սերտաճել»

Ըստ որոշ տեղեկությունների, պարոն Նազարյանը ոչ թե որդու, զոքանչի կամ իր տիկնոջ անունով է ձեւակերպել իր բիզնեսը, ինչպես որ սովորաբար անում է մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունը, այլ հենց իր:

Տուժող կողմը պահանջում է Ռուբեն Հայրապետյանին

Պաշտպանական կողմից նույնիսկ ռեպլիկ հնչեց՝ հրավիրել Ավան համայնքը, իսկ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանն էլ հեգնեց՝ ակնարկելով այդ օրը ռեստորանային համալիրում հարսանիքի մասնակիցներին հրավիրելուն, մասնավորապես՝ «փեսային, հարսին, քավորին»:

Վլադիմիր Կարապետյան. Որտեղի՞ց Տարոն Մարգարյանին այդքան հարստություն (Տեսանյութ)

ՀԱԿ երիտասարդները պահանջում են Տարոն Մարգարյանի հարստության վերաբերյալ հաշվետվություն

Նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով: Հանրապետության նախագահը ընդունել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը «Հանրապետական»-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ:

Ապրիլի 24-ին ընդառաջ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց Եղեռնի 98-րդ տարելիցին: Ելույթ ունեցողները անդրադարձան կոտորածներին նախորդող իրադարձություններին, օսմանյան պետության ծրագրերին, աշխարհի հզորների անտարբերությանն ու ցեղասպանության ոճրագործ եղանակներին, Եղեռնի հետևանքով հայության կրած կորուստներին: Առանձնահատուկ ընդգծվեց հայոց լեզվին հասցված ծանրագույն վնասը, ինչի հետևանքով հայերենի շատ բարբառներ վերացան, և խաթարվեց գրական արևմտահայերենի, վերջին հաշվով՝ ողջ

Հաստատվել է «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը»

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել ծրագրով սահմանված միջոցառումների կատարումը` քաղաքացիական հասարակության և շահառուների ակտիվ ներգրավմամբ:Հրամանի մեկ այլ

«Օգտվելով տանտիրոջ բացակայությունից գողություն են կատարել» հրապարակման հետքերով. նոր մանրամասներ

Ինչպես նախկինում հայտնել էինք՝ ապրիլի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Խանջյան փողոցի 49 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին և 1963 թ. ծնված Մովսես Մ.-ին: Պարզվել էր, որ ապրիլի 11-ին 1969 թ. ծնված Սամվել Ա.-ն իր տան բանալին վստահել էր իր ծանոթ

Մեղադրվում է անչափահասի նկատմամբ ոչ բնական եղանակով բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեջ

Ամբաստանյալը նախկինում դատված է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Արամո Ավետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մարտի 19-ին, ժամը 18-ի սահմաններում Լոռու մարզի բնակչուհուն՝ 1994թ. մայիսին ծնված աղջկան խաբեությամբ տարել է Ալավերդի քաղաքում գտնվող իր բնակարան, ապա իբր իր հետ սեռական հարաբերություն ունենալու մասին այդ քաղաքում տեղեկություններ տարածելու սպառնալիքով,

Մովսես Շահվերդյանի ողջույնները Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին

1997-ին մենք ենք Դեմիրճյանին բերել քաղաքական արենա, մեր թիմով եւ աշխատանքով: Այո, Դեմիրճյանի անունը վճռական դեր է խաղացել, բայց այդ անունն ուրիշներն էլ կարող էին վերցնել:

Ուղիղ հեռարձակում. «Երևանի զարգացման տեսլականը»

Դիտեք «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Ավագանու ընտրություններին ընդառաջ. Երևանի զարգացման տեսլականը» թեմայով բանավեճը: Բանավեճին մասնակցում են համամասնական ցուցակների անդամներ` Արթուր Եղիազարյանը (ՀՅԴ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Արամազդ Ղալամքարյանը (ՀԱԿ), Մանուկ Սուքիասյանը (Առաքելություն), ինչպես նաեւ ներկայացուցիչներ այլ կուսակցություններից:

Սպանվել է Բոստոնում ռմբակոծության իրականացման կասկածյալներից մեկը

Մյուս կասկածյալը դեռևս ազատության մեջ է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի ոստիկանության համաձայն, Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի ունեցած պայթյունների իրականացման մեջ կասկածվող անձանցից մեկը սպանվել է, մյուսը դեռևս ազատության մեջ է: Իշխանությունների համաձայն, ազատության մեջ է գտնվում մարաթոնի ընթացքում ռմբակոծություն իրականացնելու մեջ մեղադրվող՝ «սպիտակ գլխարկ» անվանումը ստացած մեղադրյալը, որը, ըստ ոստիկանության «զինված է և շատ վտանգավոր»: Ոստիկանությունը

ԲՀԿ-ականների հանդիպումը փոքր եւ միջին ձեռնարկատերերի հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը: Հերթական հանդիպումը փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ էր: Կուսակցության ներկայացուցիչները կարևորեցին փոքր ու միջին ձեռներեցության զարգացումը՝ շեշտելով, որ իրենց նախընտրական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձված այս խնդրին: Երևանը պետք է գրավիչ լինի ներդրումների ու բիզնես ծավալողների համար: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ որևէ քաղաքական ուժի նախընտրական ծրագրում գրված չէ, թե

Արամ Մանուկյան. «Մեկ չարիք ունեմ»

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չի ցանկանում մեկնաբանել քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը փակել է իր կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, օգտագործելով թե մարդկային, եւ թե ֆինանսական միջոցները։ «Ես ձեզ միշտ ասել եմ, որ երբեւէ բացի իշխանություններից ոչ ոքի չեմ քննադատելու երբեք, ես ունեմ մի թիրախ ՝ Սերժ Սարգսյան, Հանրապետական կուսակցություն եւ երբեք այլոց թիրախ,

Ազգային ժողովի նիստերից բացակայությունը՝ «քաղաքական բոյկո՞տ», թե՞ Սահմանադրության խախտում

Անցյալ տարի դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի թվով 34 պատգամավորներ դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության առնչությամբ (այդ իրավական նորմով ամրագրված է, որ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին): Պատգամավորները գտնում էին, որ նշված նորմը հակասում է Սահմանադրության 70-րդ և 71-րդ

Վաղը` բոհեմական մշակութային գիշեր Երեւանի քաղաքապետարանում

Ապրիլի 20-ին տեղի կունենա «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաքի» հռչակման ամփոփիչ հանդիսավոր արարողությունը: «Քաղաքը կրում էր այդ տիտղոսը, իսկ քաղաքացին հանդիսանում էր գրքի քարոզիչը: Երիտասարդներն ու ալեհերներն ակտիվ կերպով մասնակցում էին կազմակերպած յուրաքանչյուր միջոցառմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը: Նրա պնդմամբ, բարձր կարելի է գնահատել միջոցառումների ցանկը, հատկապես բացման արարողությունից հետո. «Երեւանն

Patch. «Հայ «արքայադուստրը» իր վիպաշարը Նյու Յորքում կներկայացնի»

Արքայադուստր Սոֆի Օդուեն-Մամիկոնյանը՝ հայ գահաժառանգը և ֆենթեզի ժանրում Ֆրանսիայում ամենաշատ գիրք վաճառող գրողը Նյու Յորքի Լարչմոնթ գյուղում իր ստորագրությամբ կբաժանի «Տարա Դունկան»-ի վիպաշարը: Գրում է «Փեթչ» լրատվականը: Միջոցառումը տեղի կունենա այսօր, «Voracious Reader» գրախանութում: Լրատվականը գրում է, որ նրա կենսագրության համաձայն, արքայադուստր Սոֆիի ընտանիքը 200 տարի առաջ փախել է Ռուսաստան, քանի որ հայրենիքում ճնշումների էին

415.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Ապրիլի 19-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.5 դրամ:

Հայաստանն՝ ազգային-ազատագրական հեղափոխության շեմի՞ն

Մովսես Շահվերդյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման մասին

Բախում ՀԱԿ ցույցի ժամանակ

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել եւ պահանջում էին հրապարակել «Երևան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ հայտարարագրերը, վերահսկիչ պալատի կողմից քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքները, օրինազանց և թալանչի պաշտոնյաներին պաշտոնանկ անել ու նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցել: Ոստիկանությունը փորձեց ակցիայի մասնակիցներին խոչընդոտել,  հրմշտոց տեղի ունեցավ ոստիկանների եւ երիտասարդների միջեւ: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսկիյանը հորդորում

Ժան-Պիեռ Մահեն պարգևատրվեց «Սուրբ Մ. Մաշտոց» և «Գրիգոր Նարեկացու» հուշամեդալներով

Այսօր Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում անցկացվեց Ժան -Պիեռ Մահեի «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչև մեր օրերը» և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքերի շնորհանդեսը: « Ժան –Պիեռ Մահեն հսկայական դեր է կատարել հայ մշակույթի, մասնավորապես Գրիգոր Նարեկացու ժառանգության հռչակման և միջազգայնացման գործում»,-շնորհանդեսի ընթացքում ասաց «Մատենադարանի» տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Վերջինիս խոսքով` Ժան -Պիեռ Մահեն իր

Վիգեն Խաչատրյանը Հայաստանում իրական ընդդիմություն դեռ չի տեսնում

Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը Հայաստանում իրական ընդդիմություն դեռ չի տեսնում. «Իրական ընդդիմությունը կարող է լինել այն ժամանակ, երբ կլինի իրական իշխանություն»։ Քաղաքագետը դժվարանում է ասել, թե երբ կունենանք իրական ընդդիմություն, սակայն դրա բանաձեւը հստակ է՝ հանրության ձայնը ստացած ուժը իշխանությունը պետք է ծառայեցնի ոչ թե իր անձնական շահերին, այլ ժողովրդին։ «Ես պետք է ցավով շեշտեմ, որ

Դատարանից փախուստի դիմած կալանավորի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 18-ին Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից փախուստի է դիմել դատարան բերված կալանավոր՝ Արմեն Կաբալյանը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեցին ոստիկանության լրատվության ծառայությունից, փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից): Նախկին դատապարտյալ՝ Ա. Կաբալյանն

Ռուստամյան. «Որպես բնակիչ Տարոն Մարգարյանի հետ հարց չունեմ, որպես մարդ էլ չունեմ»

Ըստ պարոն Ռուստամյանի, երեւանցին Տարոն Մարգարյանին չի ընտրում, ընտրում է նրան նշանակողին

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031