Օրվա լրահոսը

Այրվել է թերթի կրպակ

Հունիսի 14-ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 8 շենքի մոտակա թերթի կրպակից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.54-ին, մարվել՝ 04.18-ին: Մասամբ այրվել է «ՀայՄամուլ» ՍՊԸ-ին պատկանող կրպակը և գույքը (աթոռ, սեղան, ձայնարկիչ, ծխախոտ, ամսագրեր): ԱԻՆ

Ինքնասպանության փորձ

Հունիսի 14-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: ԱԻՆ

Phil Boxing. «Սյուզի Կենտիկյանը կրկին կմրցի Մորենոյի դեմ չեմպիոնական տիտղոսի համար»

Գերմանահայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը կրկին կմրցի թեթեւ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Կարինա «Լա Ռեինա» Մորենոյի դեմ: Հայտնում է «Ֆիլ բոքսինգ» լրատվանակը: Նրանց առաջին մենամարտը կայացել է 2012թ., որտեղ Մորենոն հաղթել մրցավարների որոշմամբ՝ միավորներով: Մեկնաբանելով առաջին եւ սպասվող մրցամարտները՝ Մորենոն ասել է. «Ինձ համար Կենտիկյանի հետ առաջին մենամարտը հրաշալի փորձ էր, քանի որ ես

Մարգարիտ Եսայանի կեսկատակ առաջարկը. «Եկեք աղբահանության մենաշնորհ ստեղծենք, տանք օլիգարխի»

«Այն փաստաթուղթը, որ դուք այսօր մեզ ներկայացրեցիք եւ այն քննարկումը, որ հիմա տեղի է ունենում դահլիճում, ապացուցում է մի պարզ եւ թափանցիկ ճշմարտություն` դուք ավելի քան որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ ավելի բացահայտ եւ շոշափելի կոնկրետ եք ներկայացնում այն խնդիրները, որ այսօր կան, բայց ցավոք չեք ներկայացնում լուծումները»,- այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի տարեկան

Հրանուշ Խառատյանը՝ Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժելու մասին

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը առայժմ չի ցանկանում մեկնաբանել իր հայցով Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի այսօր հրապարակած վճիռը: Միայն ասաց, որ վճիռը բողոքարկելու է: Հիշեցնենք, որ դատարանը մերժել է Դ. Սանասարյանի հայցն ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին

Finger Lakes Times. «Աշխարհահռչակ հայ ջութակահարը՝ Ժնեւի երաժշտական փառատոնում»

Անի Կավաֆյանը կարծում է, որ սիրահարվել է երաժշտությանը մինչեւ ծնվելը: Գրում է «Ֆինգր լեյքս թայմս» արբերականը՝ աշխարհահռչակ հայ ջութակահարի մասին, որը մասնակցում է հունիսի 10-ից մինչը 26-ն ընթացող Ժնեւի երաժշտական փառատոնին: «Մայրս հրաշալի երաժիշտ էր», – ասում է Կավաֆյանը, – «հայրս հիասքանչ երաժիշտ էր: Նրանք ծանոթացել են Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբում, ու կազմել երաժշտական ընտանիք…

Դատախազության նախկին աշխատակիցը՝ Սուրիկ Խաչատրյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտերմության մասին

Սիսիանի դատախազության նախկին աշխատակիցը Aravot.am-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի  90-ականների գործունեության մասին նոր տեղեկություններ ներկայացրեց: Նրա պատմելով՝ 1994-95 թվականներին  Ս. Խաչատրյանը չնչին կոպեկներով իր հարազատներին է վաճառել է Գորիսում գտնվող ու այդ ժամանակին գործող Էներգետիկ մի մեծ պետական կառույց: Հետագայում, երբ քաղսովետի նախագահ էր, այդ նույն կառույցը տասնապատիկ թանկ գներով էներգոցանցին վերավաճառեցին: Նրա խոսքերով,

Cleveland. «ԱՄՆ-ում հայկական եկեղեցի են կողոպտել»

Քլիվլենդ նահանգի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայկական եկեղեցու քահանան հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է եկեղեցի եւ գողացել նվիրատվության զամբյուղի մեջի գումարը, հաղորդում է «Քլիվլենդ» լրատվականը: Ոստիկանության հաղորդմամբ, գողն այնքան է հրել եկեղեցու արեւմտյան դուռը մինչեւ կողպեքները կոտրվել են: Նա իր հետ տարել է զամբյուղի մեջ եղած 100 դոլարը: Քահանան եկեղեցին կողոպտված է հայտնաբերել հունիսի

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պաշտպանել է լրագրողի շահերը

Գործը քննվել է Վերաքննիչ դատարանում

Պլաստիկ վիրաբույժների դռները սկսել են թակել նաեւ կովկասյան քթերից զզված հայ տղամարդիկ

Այսօր Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնը աշխատանքի ընդունեց Մոսկվայում կրթված, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնում աշխատող, 12 տարվա պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանին: Վերջինս առողջ մարդկանց գեղեցկացնելուց, կովկասյան քթերն ու մարմնի այլ օրգանները ձեւափոխելուց զատ, բուժում է հիվանդներին, ֆունկցիոնալ խնդիրներ ունեցողներին, օրինակ`նրանց, ովքեր դեֆորմացիաներ, շնչառական եւ

Վարչապետ. «Սերիալներում ազատամարտիկների կերպարը բացասական է ներկայացվում»

Կառավարության արտագնա նիստում որոշվեց, թե ինչով եւ ինչպես են օգնելու կարկուտից տուժած արմավիրցիներին:

Ձերբակալվել է Չեխիայի վարչապետի օգնականը եւ եւս 4 քաղաքական գործիչներ

Չեխիայի ոստիկանության հատուկ ջոկատը ձերբակալել է վարչապետ Պետր Նեչասի բարձրաստիճան օգնական Յանա Նագյովային եւ վարչապետի հետ առնչություն ունեցող եւս չորս քաղաքական գործիչների, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Չեխիայի հակակոռուպցիոն ծառայության երկու ներկայացուցիչ եւ երկու դատախազ այցելել են վարչապետին: Հատուկ նշանակության ոստիկանության ջոկատներն այցելել են պաշտպանության նախարարություն, Պրահայի քաղաքապետարան, ինչպես նաեւ քաղաքական գործիչների հետ կապեր ունեցող երկու

Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող որոշ տեղեկությունների վերաբերյալ

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը հերքում է մամուլում տարածված և վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ: Այսպես կոչված «օֆշարային սկանդալի» հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր

Փաստեր մարդու մասին

Կանգնած ժամանակ մարդն ավելի շատ է հոգնում, քան քայլելիս: Իր ողջ կյանքի ընթքցքում մարդը միջինում ներշնչում է կատարում շուրջ 500 միլիոն անգամ: Մարդու աջակողմյան թոքն առավել մեծ քանակությամբ օդ է կլանում, քան ձախակողմյանը:   Մարդկային մարմնում նյարդային ազդակները «տեղաշարժվում են» մոտ 90մ/վ արագությամբ:   Մարդու ուղեղը կազմված է շուրջ 10 միլիոն նյարդային բջիջներից:   Անդրանիկ

Ի՞նչ քայլերի են դիմում տղամարդիկ մինչ սեր խոստովանելը

Մարդիկ կարող են սիրահարվել առաջին հայացքից, սիրել շատ կարճ ժամանակում: Իսկ սիրո խոստովանությունը սովորաբար հաջորդում է մի շարք քայլերին, որոնց մասին շատերը նույնիսկ պատկերացում չունեն կամ չեն գիտակցում դրանց կարևորությունը: Սովորաբար առաջին քայլը կատարում է տղամարդը, ուստի մինչ այդ պահը նա պիտի գիտակցի իր քայլի լրջությունը: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել տղաներից, թե ինչ քայլերի են

Հրապարակը արդիականացման կարիք չունի

Հանրապետության երկհարկանի հրապարակ՝ ավտոկայանատեղի կառուցելու փոխարեն։ «Առաջարկում ենք երկու հարկանի հրապարակ լինի և ներքևի հարկերը պահպանել և զբոսաշրջության ամենակարևոր կետը կլինի։ Ապակի և ներսից մուտքեր լինեն, որ կարողանան մտնել ու ման գալ»,- այսօր «Ա1+»-ին ասաց հնագետ Ֆրինա Բաբայանը։ Երկու կին հնագետ այսօր Հանրապետության հրապարակի այն նույն հատվածում էին կանգնած, որտեղ տասը տարի առաջ պեղումների արդյունքում

Վանեսա Պարադի. Ջոնի Դեփը իմ սերն է եղել

Հոլիվուդյան մեգաաստղ Ջոնի Դեփի նախկին սիրեցյալ երգչուհի եւ դերասանուհի Վանեսա Պարադին վերջապես անկեղծացել է իր լսարանի առջեւ: Նա հարցազրույց է տվել 7days.ru կայքին եւ ներկայացրել իր եւ Դեփի համատեղ կյանքի մանրամասները:  Սկզբնական շրջանում Վանեսան ոչ մի հարցարցրույց եւ մեկնաբանություն չէր տալիս իր անձնական կյանքից. նա ամբողջությամբ տարվել էր ստեղծագործական կյանքով, լուրեր էին նաեւ տարածում, որ սիրավեպ

Առանց գեներալների եւ օլիգարխների

Ավարտվեց հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի վերջին նիստը։ Կիսադատարկ դահլիճում ԱԺ պատգամավորները հոտնկայս ունկնդրեցին ՀՀ պետական օրհներգը: Բացակայում էին գեներալ-պատգամավորները եւ օլիգարխ-պատգամավորները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երգում էր օրհներգը: Երկուշաբթի օրը խորհրդարանը կհրավիրի արտահերթ նիստ, առաջիկայում արձակուրդներն են, իսկ նոր նստաշրջանը կմեկնարկի արդեն սեպտեմբերին։ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Բախտավոր եմ, երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել տեսնել նրան բեմում». Լևոն Մութաֆյան

Հուշ երեկո` նվիրված Վահրամ Փափազյանի 125-ամյա հոբելյանին Հայաստանում Ռուսաստանի հետ համագործակցության, գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ, Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Վահրամ Փափազյանի 125-ամյա հոբելյանին: Միջոցառմանը հրավիրված էին թատերագետներ, արվեստագետներ, դերասաններ: Թատերագետ, հրապարակախոս Լևոն Մութաֆյանն իր խոսքը սկսեց Փափազյանի մտքերով, ու ոգևորությամբ նշեց. «Բախտավոր եմ, երջանիկ եմ, որ հնարավորություն եմ

Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց Իշխան Զաքարյանի առանձնատան պատմությունը

Այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության քննարկումները ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «շոու» անվանեց: ՀԱԿ պատգամավորը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներով է կառուցել ՊՆ-ի մոտ գտնվող իր շքեղ առանձնատունը: Հիշեցնենք, որ այդ հարցը Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ էլ էր բարձրաձայնել: Փաշինյանը նշեց, որ իր տեղեկություններով տունն արդեն իսկ բնակեցված

Մնանք Իշխան Զաքարյանի «սյուրպրիզներին» սպասելով

Այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո, բավականին զավեշտալի իրավիճակ ստեղծվեց: Իրենց զայրույթը, զարմանքը եւ վրդովմունքն առավել շատ չէին կարողանում թաքցնել հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորները՝ հերթ չտալով անգամ ընդդիմադիրներին: Անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բավականին կոշտ ելույթ ունեցավ՝ զարմանալով, թե նման աղաղակոտ բացահայտումներից հետո ինչո՞ւ վարչապետն ու կառավարությունը համապատասխան

«Մի քանի հոգի»-ն նոր երգ է ներկայացրել

  «Մի քանի հոգի» նախագծի երկրպագուները կարող են ուրախանալ. արդեն հասանելի է տղաների նոր երգը: Այն կոչվում է «Էս պահին», երաժշտության հեղինակը Սերժոն է: Youtube-ում երգը գրանցել է 2800-ից ավելի դիտում, մեկնաբանությունները բազմաթիվ են: «Մի քանի հոգի»  ֆեյսբուքյան պաշտոնական էջում  երկրպագուները ևս ակտիվ են, երգն այնտեղ արդեն ունի 143-ից ավելի like:  , «Ես սիրեցի էս

Բայանդուրի գյուղապետը, հրաժարվելով պաշտոնից, գնացել է խոպան

Այսօր կառավարության նիստի օրակարգում  քննարկվել է նաև Շիրակի մարզի Բայանադուր գյուղի գյուղապետ Հովակիմ Սարգսյանի հրաժարականի հարցը: Կառավարությունը որոշել է սեփական դիմումի համաձայն  վաղաժամկետ դադարեցնել նրա լիազորությունները: Իսկ թե ինչո՞ւ է  ԲՀԿ-ական գյուղապետը հրաժարական տվել,  Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման հարցերով վարչության պատասխանատու Ռուբիկ Հարությունյանը  Aravot.am-ին փոխանցեց,  որ գյուղապետը դիմում է ներկայացրել` նշելով, որ հիվանդ

Կապանցիները բողոքի ալիք են բարձրացրել, դեմ են համայնքի ջրամատակարարման համակարգը «Հակջրմուղկոյուղուն» հանձնելու որոշմանը

Կապանցիների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել Կապանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը 25 տարով «Հակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին անհատույց տրամադրելու ավագանու կայացրած որոշումից հետո: Նշենք, որ նման որոշում Կապանի ավագանին կայացրել էր հունիսի 7-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ՝ 9 կողմ եւ 2 ձեռնպահ ձայների արդյունքում: Բնակիչները դժգոհում են, որ այս կարեւոր որոշումը կայացվել է առանց հանրության

Ռուբեն Հայրապետյան. «Յան Պոուլսենը ստախոս է»

Այսօրվա ասուլիսում հնչած հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք դանիացի մարզիչ Յան Պոուլսենի այն հայտարարությունը, թե իր` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ աշխատելու ժամանակ, միջամտել եք հավաքականի կազմի ձեւավորմանը, եւ դրա համար է ինքն ազատվել աշխատանքից, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Յան Պոուլսենը մեծ ստախոս է: Մոլդովայի հետ խաղից հետո ես նրան հարցրել եմ, թե ինչո՞ւ է վնասվածք ունեցող Արթուր

Վարդան Այվազյան. «Հիմա, իրանց ասենք՝ տղեք ջան, լավ եք արել, հաջողություն ձե՞զ»

«Որպես Վերահսկիչ պալատի նախագահ, որպես քաղաքացի՝ ի՞նչ եք առաջարկում հաջորդ քայլը: Ամենահամեստ հաշվարկներով խոսքը 700 միլիարդի մասին է: Հաջորդ քայլը ո՞րն է: Ցանկացած իրավասության ետեւից պետք է գնալ՝ դնել հստակ պատասխանատվության հարց: Քանի՞ հոգի է պատժվել, քանի՞ հոգի է քրեական պատասխանատվություն կրել: Շինարարության, գնումների մաիսն որ ասում եք, միայն շինարարը չի ստորագրել թուղթը, այլ պատվիրատուն,

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության նոր եզրեր կգծվեն

Եվրամիության տարածաշրջանային համագործակցության ծրագիրը երկկողմանի շփման նոր հնարավորություն կտա  Առաջիկայում Հայաստանի երեք` Լոռի, Տավուշ, Շիրակ եւ Վրաստանի երկու` Ջավախք-Սամցխե եւ Քվեմո-Քարթլի մարզերի միջեւ համագործակցության  նոր եզրեր կգծվեն: Եվրամիության Արեւելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրերի շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ իրականացվելիք  միջսահմանային համագործակցության նոր ծրագրերը միտված են խթանելու շփումները երկու երկրների պետական եւ ոչ պետական  մարմինների միջեւ:

ՀՅԴ-ական պատգամավորները հանդիպել են ոստիկանապետի հետ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն էր: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար: Նա նաև երաշխավորել է, որ նախաքննությանը

Հունիսի 14-ից երթևեկելի կլինի Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը

Մայրաքաղաքում շարունակվում են Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներն իրար միացնող ճանապարհների շինարարական աշխատանքները, որոնց գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնական փողոցների բեռնաթափումն է: Լենինգրադյան – Իսակովի հատվածի պարագայում կբեռնաթափվեն և՛ Ծիծեռնակաբերդի խճուղին, և՛ Աթենքի փողոցը: Ճանապարհի կարևորագույն հանգույցներից մեկը  Լենինգրադյան  փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող թունելային մասի վերգետնյա  հատվածն է,  որտեղ ավարտվում են ասֆալտապատման

«Կհիշենք մեր փառապանծ թիմի հաջողությունները, ֆուտբոլիստներին»

Այսօրվա մամուլի ասուլիսում լրագրողները Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեցին, թե «Արարատ 73»-ի  40-ամյակի մեջոցառումների հետ կապված ծրագրեր կա՞ն: «Կնշենք նորմալ: Կհիշենք մեր փառապանծ թիմի հաջողությունները, ֆուտբոլիստներին: Բայց տոնական մեծ միջոցառումներ, կարծում եմ, չեն լինի», – պատասխանեց Ռուբեն Հայրապետյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031