Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական երաժշտությունը եւ բանաստեղծությունները` ԵՊՀ ուսանողների մատուցմամբ

Ապրիլ 19,2013 19:20

ԵՊՀ-ում այսօր անցկացվեց ֆրանսիական երգի փառատոն:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ ֆրանսիական երգի փառատոն: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող փառատոննն այս տարի 4-րդն է: «Յուրաքանչյուր տարի ունեցել ենք որոշակի թեմա, այս անգամ  ընտրել ենք սիրո թեման. Ֆրանսիան աշխարհում հայտնի է որպես սիրո երկիր: Գործողությունները կարծես տեղի են ունենում Ֆրանսիայի փոքրիկ փողոցներից մեկում` սրճարանում: Երկուսը պատահաբար հանդիպում են իրար, եւ սկսվում է մի պատմություն, որն առաջնորդվում է ֆրանսիական հրաշալի երաժշտությամբ եւ ընդմիջվում բանաստեղծություններով»,-ասաց Կարինե Դավթյանը:

Նա հավելեց, որ թեմաների զարգացման հիման վրա են ընտրվել թվով 15 երգերը (Էդիթ Պիաֆից մինչ Լարա Ֆաբիան):

ԵՊՀ մշակույթի կենտրոնի շնորհաշատ սաների կատարմամբ միջոցառումը ներկայացվեց միաժամանակ հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով:

Միջոցառմանը ներկա էին հյուրեր Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից եւ ֆրանկոֆոն տարբեր կառույցներից, ինչպես նաեւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930