Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը»

Ապրիլ 19,2013 17:32

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել ծրագրով սահմանված միջոցառումների կատարումը` քաղաքացիական հասարակության և շահառուների ակտիվ ներգրավմամբ:Հրամանի մեկ այլ կետով` յուրաքանչյուր տարվա ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի քննարկմանը կներկայացվի ծրագրի գնահատման հաշվետվությունը և առաջարկություններ` ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ:

Ի դեպ, վերոնշյալ ծրագիրը մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ը ներկայացված էր հանրային քննարկման:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930