Օրվա լրահոսը
Նորածիններին «բարուրելը» երեխաների մոտ խնդիրներ է առաջացնում (Տեսանյութ)
Հայաստանում իրականացվող 5 սկրինինգային ծրագրերի շնորհիվ մեր պետությունը հետագայում միլիոններ է խնայում. Այսօր առողջապահության նախարարությունում հրավիրված կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացնելով սկրինինգային ծրագրերը, ոլորտի պատասխանատուները նշեցին, որ սկրինինգի միջոցով վաղ շրջանում հայտնաբերվում են այնպիսի հիվանդություններ, որոնք ժամանակին բուժման դեպքում կանխում են հետագա հաշմանդամությունները եւ պետության ու ընտանիքի համար առողջ մարդ են «պատրաստում»: 2005 թվականից Հայաստանում
ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ
ՀՀ Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` 12.02.2013 թ. դրությամբ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 22 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 15 դեպքերով նախաքննության և հետաքննության
Աշակերտ. «Ամենաշատը սիրում եմ Մաթեւոսյանի «Աշնան արեւը» (Տեսանյութ)
Այսօր հայ անվանի արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 78-ամյակի առթիվ Կոմիտասի անվան զբոսայգու հայոց մեծերի պանթեոնում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, որի ընթացքում Մաթեւոսյանի ստեղծագործությունների ասմունքով հանդես եկան Հրանտ Մաթեւոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտները: Դպրոցի տնօրեն Լարիսա Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցում հայտարարվել է մաթեւոսյանական շաբաթ. «Երեկ քննարկել ենք «Հացը» ստեղծագործությունը, իսկ վաղը ռեժիսոր Արտաշ Հովհաննիսյանը
Ինչ է տեղի ունեցել, երբ պաշտպանն առանձին «տեսակցել» է Հովակիմյանի հետ
Հունվարի 25-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Ինչպես, տեղակացրել ենք, Հովակիմյանը մեղադրվում է դատախազ Ս.Հարությունյանի նկատմամբ դատական նիստերի դահլիճում բռնություն կիրառելու համար: Հարցաքննվել են բոլոր դատակոչված վկաները և տուժողը: Նիստի ավարտին մեղադրող Ջոն Ֆարխոյանը անակընկալ հանդես եկավ
Արմեն Աշոտյան. «Ես էլ ունեմ մազերով նկարներ»
Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է (գրառումը հրապարակում ենք իր համաձայնությամբ). «Հաշվի առնելով, թե ինչ հետաքրքրություն և աժիոտաժ է առաջացրել ՀՀ Նախագահի երիտասարդ տարիների լուսանկարը, շտապեմ տեղեկացնել, որ ես էլ ունեմ մազերով նկարներ 🙂 Որ շատ խնդրեք, մի օր կտեղադրեմ :)»:
Սոս Սարգսյան. Մաթեւոսյանը Ֆոլքների կողքին դնելու տղա է (Տեսանյութ)
ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Aravot.am-ի խնդրանքով խոսելով անվանի գրող Հրանտ Մաթեւոսյանի մասին, ում ծննդյան օրն է այսօր, հուզմունքով նշեց. «Կան մարդիկ, որոնց մասին խոսելը դժվար է…Ինչո՞ւ, որովհետեւ էնքա՜ն լիքն եմ Հրանտով, միշտ, անընդհատ, անդադար: Երբ դեռ սովետի ժամանակ ռուսերեն հրատարակվեց Էրիխ Մարիա Ռեմարկի « Երեք ընկերներ» գիրքը, որը գեղարվեստորեն էնքան բարձր չէր, բայց ապշեցնում
Սոնա Շահգելդյանի «գաղտնիքը» բացահայտված է
Այն, որ Սոնա Շահգելդյանը սիրելի ունի, ում և նվիրված են իր երգերը, արդեն հայտնել ենք: Երգչուհին մինչ օրս գաղտնի էր պահում սիրելիի ինքնությունը, բայց երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքում տեղադրել է իր և Նրա լուսանկարը: Լուրը ճշտելու համար «Առավոտ երիտասարդականը» փորձեց կապ հաստատել Սոնայի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Բայց այն, որ լուսանկարի տղան իսկապես
Սատարում են Սերժ Սարգսյանին
Հայաստանի Ազգայնական միավորման քաղաքական խորհրդի հավաքի ժամանակ միաձայն որոշվելէ ՀՀ նախագահական ընտրություններում միավորման բոլոր անդամների ձայները տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է ընդունել ՀՀ նախագահական ընտրությունների մասնակից, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: «Հայրենանվեր մահապարտներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը սատարում է
«Կրակը, որ վառում են, եկեղեցին չի ընդունում». Տեր Շահե քահանա Հայրապետյան
Տյառընդառաջն անշարժ տոն է, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Եկեղեցիներում եկեղեցական ժամը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո, այսինքն`13-ի երեկոն համարում են 14 : «Բուն տոնը 14-ին է: Սուրբ Ծնունդին հաջորդող քառասուներորդ օրը եկեղեցում տոնում են Տյառընդառաջը, որի ընթացքում օրհնվում են նորապսակները»,-այսօր այս մասին «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Ըստ քահանայի, տոնի
Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ» ՀԿ-ի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, ըստ որի, կողմերը օժանդակելու են «Անապահով երեխաների կազմակերպչական զարգացում եւ ներգրավվածություն» ծրագրին: «Ծրագիրը սոցիալական եւ դաստիարակչական է: Վերջին ժամանակներում արդիական է դարձել ռազմահայրենասիրական դաստիարակչությունը: Ծրագրերի իրականացման համար դեռեւս նախադրյալներ չկան, սակայն հնարավորությունների ու
Թուրքագետ. «Հայերի հանդեպ բռնությունները գուցե թուրքական գաղտնի կառույցներն են իրականացրել» (Տեսանյութ)
Ըստ Անուշ Հովհաննիսյանի` Թուրքիան ցանկանում է ճնշել հայկական համայնքը «Թուրքիայի ռազմական կառույցներում գործում են գաղտնի կառույցներ, որոնց անվանումները պաշտոնապես չեն նշվում: Շրջանառվող վարկանիշի համաձայն` դրանցից մեկը գործում է 1993թ-ից եւ բաժանված է երկու խմբի` «սպիտակ շապիկավորներ» եւ «սեւ շապիկավորներ»: Վերջիններս զբաղվում են զինված ռազմական գործողություններով, իսկ «սպիտակ շապիկավորները»` գաղտնի օպերացիաներ են անում առանց զենքի կիրառման:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում հայտնաբերվել է 586 իրավախախտում
Պետական շահերի պաշտպանության ուղղությամբ կատարված ուսումնասիրություններով 2012թ. ընթացքում հայտնաբերվել է 586 իրավախախտում, հարուցվել է 91 քրեական գործ: Ինչպես նշվեց ՀՀ դատախազության կոլեգիայի այսօրվա ընդլայնված նիստում, հարուցվել է նաև 329 հայց` 4 մլրդ 483 մլն դրամի բռնագանձման պահանջով, որից քննվել և բավարարվել է 165 հայց` 2 մլրդ 091 մլն դրամ հայցագնով, մերժվել է 45 հայց, կարճվել`
«Լռություն. հայը և հայկականը Վրաստանում». ֆիլմի պրեմիերա (Տեսանյութ)
Երևանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Լռություն. հայը և հայկականը Վրաստանում» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում վրաց պետության ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում: 1920-ական թվականներից սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ
Նոր նշանակումներ Մայր Աթոռում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանն առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ Ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը: Տ. Նարեկ աբեղա Ավագյանը և Տ. Հմայակ աբեղա Սահակյանը ծառայության են կոչվել Մայր Աթոռում: Տ. Արիս աբեղա
Ոստիկանությունը զգալի անելիքներ ունի բնակարանային գողության դեպքերի կանխարգելման առումով
012թ. քննվել է մարդկանց թրաֆիքինգի 24 գործ 27 անձի վերաբերյալ: Դատարաններում քննված 10 քրեական գործով դատապարտվել է 10 անձ, 4 քրեական գործով դատաքննությունը շարունակվում է, միայն մեկ քրեական գործով անցնում է 8 մեղադրյալ: Այս մասին նշվեց ՀՀ դատախազության կոլեգիայի այսօրվա ընդլայնված նիստում և ընդգծվեց, որ դատախազությունը շարունակում է աշխատանքներ տանել այդ հանցատեսակի դեմ տարվող պայքարի
Եվրոպայի առաջնության ճանապարհն անցնում է Աշխարհի գավաթի խաղարկությունով
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մայրաքաղաքի «Ֆուտբոլի ակադեմիայում» ավարտում է հերթական ուսումնամարզական հավաքը: Մեր ըմբիշները նախապատրաստվում են փետրվարի 18-21-ը Թեհրանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Aravot.am-ն այսօր ներկա եղավ մարզումներին եւ զրուցեց հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ: «Այս տարվանից սկսվել է հաջորդ օլիմպիական խաղերի քառամյա ցիկլը, եւ մենք հետեւողականորեն գնում ենք այդ ճանապարհով: Մեր հավաքականը
Անվանիները կդիմեն նոր նախագահին
Անկախ նրանից, թե ում են սատարել Անվանի արվեստագետները տարբեր առիթներով միշտ էլ առնչվում են նախագահների հետ: Ի վերջո, նախագահները փոխվում են, իսկ անվանիները հավասարի իրավունքով շարունակում շփումը նորի հետ՝ անկախ նրանից, թե նախընտրական շրջանում որ թեկնածուին են սատարել: «Առավոտը» մշակույթի տարբեր ոլորտների անվանիներից հետաքրքրվեց՝ եթե նորընտիր նախագահը հարկ համարի խորհուրդ հարցնել, ի՞նչ մասնագիտական ուղղորդում կտային
Էթիկայի հանձնաժողովը որոշում կկայացնի ԲՀԿ և ՀՀԿ պատգամավորների վերաբերյալ
Հաջորդ շաբաթվա ընթացքում` փետրվարի 21-ին, Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մտադիր է քննարկել դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից իր վարույթում գտնվող երկու` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ի դիմումները: Ինչպես տեղեկանում ենք հանձնաժողովի կայքէջից, դիմումների վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչներ են նշանակվել համապատասխանաբար «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը և ՀՅԴ-ից
«Էդ պատգամավորնե՛րը չեն պատմություն կերտում»
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը՝ ընտրությունների, թեկնածուների ու մշակույթի մասին Ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը մասնագիտության բերումով ամեն ինչ դիտարկում է գեղեցիկի տեսանկյունից, հիշում է Գյոթեի այն խոսքը, թե ամեն բարոյական արժեք արդեն գեղեցիկ է: Նա մտավախություն չունենալով, թե իրեն կքննադատեն Խորհրդային կայսրության հանդեպ կարոտախտի համար, ասում է. «Ավելի հանգիստ կյանքով էինք ապրում, մշակույթն էլ ծաղկում էր: Ասում
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հիշեցնում է
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել անձնագրով (առանց կենսաչափական տվյալների), լիազոր մարմնի կողմից տրված՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով, իսկ զինծառայողները՝ զինվորական վկայականով կամ զինվորական գրքույկով, եթե քվեարկում են զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակով: Ընտրողը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրով կամ նույնականացման քարտով ընտրությանը չի կարող մասնակցել:
Բագրատյանը մտադրված է տարածքային կառավարման նախարարին զրկե՞լ հացից
Գյումրեցիները նախագահի թեկնածուին առաջարկում են կողպել որոշ գերատեսչությունների դռներն ու կրճատել «դեպուտատների» թիվը: Երեկ Գյումրի այցելած Հրանտ Բագրատյանին գյումրեցի մի քանի տարեցներ բավականին արտառոց առաջարկներ արեցին՝ նշելով, որ իրենք զզված են գործ չանող կառավարությունից ու դեպուտատներից: Նրանցից մեկը մոտենալով թեկնածուին՝ ասաց. «Ես առաջարկել եմ ու հիմա էլ ձեր կարծիքն եմ ուզում լսել, առաջարկում եմ նախագահական կառավարում՝
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է ժողովրդավարություն հաստատել Ադրբեջանում
Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ նախագահի թեկնածուների ծրագրերի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածները գրված չեն կարդալու համար, եւ դրանք որեւէ կերպ չեն ազդելու ընտրողների՝ այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու որոշման վրա: Իսկ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ նշում է, որ ցանկացած,
Հաճույքների գինը
Բուլատ Օկուջավան մի երգ ունի՝ նավաստիների մասին: Իմաստը հետեւյալն է. ինչ հաճելի բան է նավաստի լինելը՝ ցամաքում դու ամբողջ օրը խնջույքների մեջ ես, քեզ նախանձում են տղամարդիկ, քեզ սիրում են կանայք, դու հպարտորեն քայլում ես ափով՝ ժապավեններով գեղեցիկ գլխարկդ դրած: Բայց, մյուս կողմից, երբ նավաստին ծով է դուրս գալիս, կան բազմաթիվ վտանգներ՝ ծովում փոթորիկներ են
Ժամանակից վախենում եմ…
Ժամանակից վախենում եմ.. Ծիծաղելի՞ է: Հնարավոր է: Բայց միևնույնն է` վախենում եմ… Դեռ դպրոցում բնագիտության դասատուն մի օր շեշտեց. «Ժամանակն անհնար է ինչ-որ կերպ կանգնեցնել»: Այդ ժամանակ` նույնիսկ չիմանալով, որ ինչ-որ – ը գծիկով է գրվում, ես միևնույնն է` միտքը հասկացա ու ամբողջ օրը մտորումների մեջ էի. «Իսկ ի՞նչ կլինի, եթե բոլոր ժամացույցները կանգնեցնենք»: Գուցե դեռ այդ
Հայրիկյանն իր մասին. «էս ինչ փոփոխամիտն եք, պարոն Հայրիկյան, առավոտյան աջ էիք քայլում, երեկոյան՝ ձախ»
«Ես ՍԴ դիմումը ներկայացնելիս երեք օրով էի ծրագրում, ժամանակ էի շահում: Եթե ես այդ պահին չտայի, դրանից հետո այլեւս չէի կարող: Դիմումը տալուց առաջ էլ կոչով էի հանդես եկել, 30 ժամ էր մնացել: Պետք էր հասարակությունն ակտիվացնել, բայց ակտիվացրի բոլորին, բացի թեկնածուներից մեկին: Եթե միասնական դաշինքը գոյանա, ապա, ես դիմումը ներկայացնելիս երկու շաբաթ պետք է
ՀՀ նախագահի թեկնածուների ներկայացուցիչները համաձայն են Արշակ Սադոյանի գաղափարի հետ
Նախագահի թեկնածուներ, եթե հինգ տարով լինեք նախագահ, դուք նպատակահարմար գտնո՞ւմ եք, որ համացանցն օգտագործելով՝ համախմբել հայության ներուժը, այսինքն`ի մի բերել:
Մեկնարկել է Մեծ պահքի շրջանը
Այն սկսվում է փետրվարի 11-ին և ավարտվում մարտի 30-ին Պահեցողության առաջին պատվիրանը Աստված մարդուն դեռևս դրախտում տվեց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք»: Պահքն առհասարակ հավատացյալ մարդուն մոտեցնում է սրբերին ու Աստծուն: Այս տարի Մեծ պահքը մեկնարկում է փետրվարի 11-ին և ավարտվում մարտի 30-ին` Հիսուս Քրիստոսի
Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի պարգևներն ու պատվավոր կոչումները
Երևանի ավագանին փետրվարի 12-ին գումարված 9-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում միաձայն կողմ քվերկությամբ հավանություն է տվել ՀՀ կառավարության որոշման համաձայն Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» 16-րդ թաղամասի 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 200,000.0 հազար դրամը «16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցություն» ծրագրով «Երևան» հիմնադրամին հատկացնելու
Մի քանի փաստ «Ծովահեններ. Անհաջողակների խումբը» մուլտֆիլմի մասին
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի փաստ անիմացիոն «Ծովահեններ! Անհաջողակների խումբը» («Пираты! Банда неудачников») 3D ֆիլմի մասին: Ի դեպ` այն շատ հարմար է ընտանեկան դիտման համար: 1. Ֆիլմի արտադրության մեջ պլաստիլինի փոխարեն օգտագործվում է «Rapid Prototype» տեխնոլոգիան: Դրա միջոցով դիմային անիմացիոն մասնիկները տպվել են հատուկ 3D տիպչներով եւ ներկվել ձեռքով: 2. Ի սկզբանե նախատեսված
Թաթուլ Մանասերյան. «Բագրատյանի 100 քայլը» իր մեջ հակասություններ ունի» (Տեսանյութ)
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` նախագահի 8 թեկնածուներից միայն 3-ն ունեն տնտեսական ծրագրեր: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` նախագահի այն երեք թեկնածուները, ովքեր ակտիվ քարոզարշավ են իրականացնում, ունեն հստակ տնտեսական ծրագրեր, սակայն, տնտեսագետը թեկնածուների կողմից իրականացված քարոզարշավի ակտիվությունը չի կապում նրանց տնտեսական ծրագրերի հետ: Տնտեսագետի խոսքով` այդ երեք թեկնածուները իրենց նախընտրական ծրագրերի տնտեսական հատվածում


















































