Օրվա լրահոսը
Ֆորշը ծննդյան օրը նշել է համերգով (ֆոտոշարք)
Իր ծննդյան օրվա առիթով Yans ակումբում ելույթ է ունեցել երգիր Ֆորշը:
Առանց կրակ ծուխ…լինում է
Մայիսի 26-ին, ժամը 12.53-ին փրկարարներն ահազանգ են ստացել, որ հրդեհ է բռնկվել ԵրևանիՔանաքեռի 4-րդ փողոցի թիվ 22 տան մոտակայքի տան տանիքում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 22 տան ծխնելույզից դուրս եկող ծուխը թողել է հրդեհի տպավորություն:
Շիրակի մարզում դեռ կա 1220 անօթեւան
Շիրակի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրի րջանակներում ֆինանսական տարբեր աղբյուրներով մարզում իրացվել է շուրջ 105,0 միլիարդ դրամ գումարի կապիտալ ներդրումներ:
Վթարի հետեւանքով կա զոհ, 17-ամյա աղջկա վիճակը շատ ծանր է
14 վիրավոր գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում
Խոշոր վթար Բագրատաշենում
Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում, Գյումրիից դեպի Բագրատաշեն ընթանալիս Mercedes մակնիշի 33 ՕՕ 476 համարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
200 հազար դրամ չի գտնվել, որ հունգարացի ռեժիսորը գա Հայաստան ու ներողություն խնդրի Սաֆարովի արտահանձնման համար
Ոչ կոմերցիոն ֆիլմերի սիրահարներին առաջիկա օրերին հաճելի անակնկալ է սպասվում` մայիսի 28-ից Երեւանում մեկնարկելու է «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային 3-րդ փառատոնը:
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 220 անգամ
Լեռնային Ղարաբաղի հանրապետության ՊԲ տվյալներով, մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արրդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են և հայ
Մարիա Շարապովան շահած «Porsche 911» ավտոմեքենան նվիրել է ընկերոջը
Ռուս թենիսիստուհին դրանով ցույց է տվել, թե որքան է սիրում ընկերոջը՝ բուլղարացի թենիսիստ Գրիգորի Դիմիտրովին: $ 105 հազար արժողությամբ այդ շքեղ ավտոմեքենան Շարապովան որպես գլխավոր մրցանակ ստացել էր Շտուտգարտում անցկացված թենիսի միջազգային ներկայացուցչական մրցաշարում հաղթելու համար: Հիշեցնենք, որ Մարիան այս ամիս հաստատել է մամուլի հրապարակումներն այն մասին, որ հանդիպում է Դիմիտրովի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ներկայացվեց նկարիչ Էդուարդ Արծրունյանի պատկերագիրքը
«Երեխեք ջան, զգույշ կլինեք էդ գրքերի հետ, որովհետեւ ամենամեծ վարպետի գործերն են էդ գրքում»,- այսօր Երվանդ Քոչարի թանգարանում այսպիսի կոչով ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի պատկերագիրքը ստացած երեխաներին էր դիմում պատկերագրքի հեղինակ Անահիտ Մանուկյանը (նկարում՝ ձախից): Մինչ գեղանկարչի պատկերագիրքը ստանալը, ներկաները նայեցին Էդուարդ Արծրունյանի մասին պատմող Անահիտ Թադեւոսյանի ֆիլմը: Aravot.am-ի հետ զրույցում խոսելով նկարչի պատկերագրքի
Նիյազի Մեհտի. «Եթե հայկական կողմը չասի, թե ո՞րն է խնդրի լուծումը, ուրեմն կլինի հումանիզմի միմիկրիա»
Ղարաբաղցի մասնակիցն ասել է, թե Ղարաբաղի բանակը կարող է հասնել Ստամբուլ:
«Առավոտ» օրաթերթը՝ բացարձակ հաղթող
ՀԱՕԿ-ի հովանավորությամբ այսօր մեկնարկած լրատվամիջոցների անդրանիկ սպարտակիադայի շրջանակներում բոուլինգի առաջնության ավարտից հետո առաջարկություն եղավ կանանց եւ տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչված Մարինե Կարապետյանի («Երկիր Մեդիա TV) եւ Աշոտ Հակոբյանի («Առավոտ» օրաթերթ եւ Aravot.am կայք) միջեւ կազմակերպել լրացուցիչ մեկ խաղափուլ՝ մրցաշարի բացարձակ հաղթողին որոշելու համար: Ընդորում, ինչպես այս մարզաձեւում ընդունված կարգն է, վերջում գեղեցիկ սեռի ներկայացուցչի հաշվարկին
ԶԼՄ-ների անդրանիկ սպարտակիադայի առաջին փուլի հաղթողները հայտնի դարձան
Դեռ անցած տարի առողջ ապրելակերպը եւ օլիմպիական գաղափարները նաեւ լրագրողական դաշտում արմատավորելու եւ տարածելու նպատակով ՀԱՕԿ-ը, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ) եւ «Առավոտ» օրաթերթը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ բոուլինգի եւ հրաձգության մրցումներ կազմակերպեցին: Տեսնելով, որ հետաքրքրությունը բավականին մեծ է, այս տարի ՀԱՕԿ-ի առաջարկությամբ որոշվեց ավելացնել նաեւ սեղանի թենիս եւ դարտս մարզաձեւերը եւ առաջին անգամ կազմակերպել ԶԼՄ-ների
The Island Now. «Հայ ուսանողի ցեղասպանության մասին բեմադրությունը՝ Նյու Յորքում»
Մայիսի 31-ին և հունիսի 1-ին Լոնգ Այլենդում (կղզի Նյու Յորքում) կցուցադրվի Անուշ Բաղդասարյանի՝ «Գտնված» բեմադրությունը: Հայտնում է «Այլենդ նաու» պարբերականը: «Գտնված» ներկայացումը պատմում է Լուսինե անունով երիտասարդ կնոջ ցավերի մասին, որոնք նա ապրել է Հայոց ցեղասպանության ժամանակ: Տարեց հասակում Լուսինեն օրագիր է գրում ու նրա երիտասարդության հիշողությունները ցուցադրվում է բեմի վրա: Ներկայացման մեջ դերերով են
Եվրոպայի օրը Հյուսիսային պողոտայում (Ֆոտաշարք)
Այսօր Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված բացօթյա տոնակատարություն: Մշակութային միջոցառումների շրջանակներում ներկայացվեցին մի շարք երկրների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, Լեհաստանի և Ռումիանիայի Միացյալ թագավորության մշակութային և տեղեկատվական հետաքրքիր նախագծեր: Անցորդները մոտենում էին պողոտայի ողջ երկայնքով տեղակայված տաղավարներին և ծանոթանում իրենց սիրելի երկրների հետ կապված մի շարք ծրագրերի և
Vareity. «Կանն. իրանական ֆիլմի գլխավոր միջադեպի վայրը Հայաստանն է»
«Վարեթի» պարբերականը անդրադառնալով Կաննի կինոփառատոնին ներկայացված իրանցի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Ձեռագրեր չեն այրվում» ֆիլմին՝ գրում է, որ Ֆիլմի գլխավոր հերոսները՝ Խոսրովն ու Մորտեզան, փնտրում են արգելված ձեռագրերի օրինակները, որոնք նկարագրում են 1995թ. տեղի ունեցած մի իրադարձություն՝ հանձրարաված էր վերացնել 21 բանաստեղծների, որոնք ավտոբուսով Հայաստան էին գալիս՝ համաժողովի մասնակցելու: Ավոտբուսի վարորդին, որը հետագայում պարզվում է Խոսրովն
Աշխարհի ամենաարագընթաց հեծանիվը (Տեսանյութ)
Ֆրանսիացի հեծանվորդ François Gissy-ը, շվեյցարական Exotic Thermo Engineering ընկերության մասնագետների ստեղծած հեծանիվով սահմանել է նոր ռեկորդ: Էքստրեմալ հեծանվորդը ընթացել է 262 կմ/ժ. արագությամբ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիական բանակի կազմի մեջ եղել է 10.000 զինվորնից բաղկացած hայկական լեգեոն: Բրիտանացի Թոմաս Բլեքթորնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` իր լեզվի օգնությամբ բարձրացնելով 12,5 կշռով ծանրություն: Հարսանիքից
Էդիկ Մինասյան․ «Այսօր ո՞ր մի օլիգարխի որդին է գնում բանակ»
«Առաջին հանրապետության գրեթե բոլոր ղեկավարները նվիրյալներ էին»:
ԼՂ-ում ավարտվել են բազմաստիճան զորավարժությունները
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 2013 թվականի պատրաստության պլանի համաձայն, ԼՂ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, մայիսի 20-24-ը անցկացվել է բազմաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին որպես ուսուցանվողներ մասնակցում էին հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ու ենթակա զորամասերի հրամանատարությունը: Ինչպես փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը , զորքերի եւ հատկապես սպայակազմի ուսուցմանը նպաստող կարեւոր այս
Իվանիշվիլին չի բացառել Սաակաշվիլիի հարցաքննությունը
Վրաստանի վարչապետը չի բացառել, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է հարցաքննվել, եթե «դատախազությունը դա անհրաժեշտ համարի», հայտնում է Ազատություն ռ/կ-ն: Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպմանը հավելյալ պարզաբանումներ չի ներկայացրել իր հայտարարության առնչությամբ: Վրաստանի վարչապետը միայն ասել է, որ ցանկացած ժողովրդավարական երկրում նախագահը հաշվետու է, եւ Սաակաշվիլին էլ բացառություն չէ: Հիշեցնենք, այս շաբաթ Վրաստանում ձերբակալվել
Բախվել են Opel-ն ու «Նիվա»-ն. 6-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցի և Առինջի գյուղի կամարի մոտ բախվել են Առինջ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտավազդ Բարսեղյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 03 ՏՍ 585 համարանիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 52-ամյա Յուրի Պետրոսյանի վարած Opel մակնիշի Լ 6080 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես վթարի վայրից հայտնում
Asbarez. «Ամերիկահայերը մեծ աջակցություն են ցուցաբերել «Կյանքի քայլ» մարաթոնին»
Ավելի քան 500 հոգի է մասնակցել ամենամյա «Կյանքի քայլ 2013» մարաթոնին, որը կազմակերպում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամը: Հայտնում է «Ասպարեզ» թերթը: Համայնքային միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 4-ին Գլենդեյլում: Քայլերթը սկսվել է Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցից, հասել մինչև Գլենդեյլի կենտրոն և վերադարձել մեկնարկային կետ: «Կյանքի քայլ 2013»-ը, որն արդեն 8-րդ անգամ է անցկացվում, բարձրացնում է
Փաստաբանները բողոքի ակցիա կանցկացնեն՝ ընդդեմ Վճռաբեկ դատարանի կամայականությունների
«Այս տարվա հունիսի 11-ին կլրանա մեկ տարին մեր նախորդ ակցիայի, եւ մենք կարող ենք արձանագրել, որ այդ առումով վճռաբեկ վարույթում ամեն ինչ մնացել է նույնը. նույն անկանխատեսելի փուլն է, որ մենք որեւէ կերպ չենք կարողանում կանխատեսել այս կամ այն վճռաբեկ բողոքը վարույթ կընդունի՞, թե ոչ, իսկ եթե վարույթ է ընդունվում, ապա կայացվում է կամայական որոշում
Սոսո Պավիաշվիլիի հայաստանյան ելույթից մինչեւ Մաշայի եւ Էրիկի դուետը Յուրմալայում
Ճիշտ է Եվրատեսիլն ավարտվեց, բայց «Dorians» խմբի համերգները շարունակվում են, շուտով դրանցից մեկն էլ կլինի հունիսի 1-ին. Կասկադի տարածքում կկայանա «Dorians»-ի բացօթյա անվճար համերգը, որը կազմակերպվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում: Ռոք-խմբի ելույթը կսկսվի ժամը 21:00-ին, այս մասին գրել է Bravo.am-ը: «Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա
Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Նախագահը շնորհավորել է ՌԴ նորանշանակ դեսպանին, հաջողություններ մաղթել այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում և հույս հայտնել, որ իր գործունեության ժամանակահատվածում դեսպան Վոլինկինն առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների առավել ամրապնդման ու փոխգործակցության ընդլայնման գործում:
On-line կրթություն. առավելությունները եւ թերությունները
Ժամանակակից աշխարհում, որտեղ կարելի է ստեղնաշարի մի քանի հարվածով տիրապետել ցանկացած տեղեկության, զարմանալի չէ նաև վիրտուալ կրթությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կարևոր ձեռբերումներից կարելի է համարել «օնլայն կրթություն» կամ «վիրտուալ կրթություն» հասկացության ներմուծումը մեր առօրյա: Դեռևս տասը տարի առաջ այս երևույթը զարմանք կառաջացներ գրեթե բոլորի մոտ, սակայն այսօր շատերը, անկախ տարիքից, ողջունում են կրթություն ստանալու այս
Ժիրայր Սեֆիլյան.«Երբ երկիրը դատարկվում է, իրավունք չունենք ձեռքներս ծալած նստել» (Տեսանյութեր, ֆոտոշարք)
«Նախախորհրդարանը» Վանաձորում էր:
Փորձագետ. «Ստատուս-քվոյի փոփոխությունից Հայաստանը չպետք է վախենա»
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի գնահատմամբ, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը հերթապահ հանդիպում էր, վճռորոշ զարգացումներ չհուշող հանդիպում: «Վերջին տարիներին, ադրբեջանական կողմը շրջանառության մեջ է դրել ստատուս-քվոյի պահպանման անընդունելի լինելու գաղափարը: Ստատուս-քվոյի փոփոխությունը Ադրբեջանի համար Արցախը նվաճելու առաջին փուլն է՝ ստատուս-քվոյի փոփոխությունը Արցախը վերնավաճելու առաջին փուլն է, ինչը Հայաստանի համար քննարկման առիթ անգամ
«Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչները փող չունեն արտասհամանից հյուրեր հրավիրելու համար
Չնայած ֆինանսական խնդիրներին՝ փառատոնի կազամակերպիչները հուսով են, որ փառատոնը կանցնի բարձր մակարդակով
Սոցիալապես անապահով ուսանողները հնարավորություն կունենան Արեւտյան Հայաստանում ստանալու դիպլոմները
Հավաստիացնում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Միանսյանը:
«Գազի գինը հնարավոր է նվազեցնել». «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ
Ա․ Ղուկասյանի խոսքերով, քաղաքացիական անհնազանդություն է պետք եւ միաբերան որոշում՝ չվճարել սպառած գազի դիմաց նման սակագնով:


















































