Օրվա լրահոսը

Դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք Երևան-Սևան ճանապարհի տներից մեկում ավազակային հարձակում են գործել

Փետրվարի 10-ին, ժամը 20.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ճանապարհային ոստիկանության  անշարժ  հենակետի հարևանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետում զինված հարձակում է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբ պարզել է, որ նույն օրը, ժամը 19.15-ից  19.45-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք հարձակում են գործել

Ովքե՞ր են մարգինալները

Սոցիոլոգիայում «մարգինալ» («լուսանցքային») հասկացությունը սկսել է օգտագործվել 1920-ական թվականներին: Ամերիկացի ընկերաբաններն այդպես էին բնութագրում այն սոցիալական խմբերին, որոնք իրենց արժեհամակարգով, պատկերացումներով, մշակույթով չէին տեղավորվում այն պահին ԱՄՆ-ում ընդունված նորմերի մեջ, այդ նորմերի գծած լուսանցքից դուրս էին: Խոսքը նախեւառաջ այդ ժամանակաշրջանում երկիրը հեղեղած էմիգրանտների մասին էր: Ժամանակի ընթացքում հասկացությունը, բնականաբար, ընդլայնվել է, ընդգրկել է տարբեր ոլորտներ՝

Հայրիկյանի «Ես»-երը

Հայրիկյանի վրա կրակոցից հետո անցել է տաս օր և սկսած երկրորդ օրից նրա մոտ անձի երկատվածություն է նկատվում. առաջին Հայրիկյանն ասում է` դի´ր ու ընտրությունները հետաձգեիր, երկրորդն ասում է` չէ´, մի հետաձգիր, առաջինն ասում է` հետաձգի´ր, երկրորդն անսում է` մի´ հետաձգիր, առաջինն ասում է … երկրորդն ասում է… Այսպես էլ, 10 օր ազգս հետևում էր,

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին

Փետրվարի 11-ին, ժամը 07.47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 13 ՏՍ 583 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սելիմի լեռնանցքը բաց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն’ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում

Նիգերիայում ֆուտբոլասեր տղամարդիկ մեկ շաբաթ «դրախտային» կյանք կվարեն

Այդ երկրի մարմնավաճառները կկատարե՞ն անցած շաբաթ տված իրենց խոստումը: Ֆուտբոլի Նիգերիայի ազգային հավաքականը Իոհաննեսբուրգում անցկացված «Աֆրիկյան ազգերի գավաթ» առաջնության եզրափակչում 1:0 հաշվով առավելության հասավ Բուրկինա-Ֆասոյի ընտրանու նկատմամբ եւ երրորդ անգամ նվաճեց պատվավոր մրցանակը: Հաղթանակը հեշտ չտրվեց, քանի որ նիգերիացիները խաղում էին առանց իրենց առաջատարի՝ վնասվածքի պատճառով պահեստայինների նստարանին հայտնված Էմանուել Էմենիկեի: Սակայն այս հաջողությանը, հնարավոր

Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ հեռախոսազրույց կունենա Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի հետ

Նրա կարծիքով թեկնածուների միավորումը անհրաժեշտ է Այսօր Գյումրի այցելած Րաֆֆի Հովհաննիսյանը,  լրագրողների հետ զրույցում,  խոսելով Պարույր Հայրիկյանի  ՍԴ դիմելու, ու դիմումը միայն  մյուս թեկնածուների հետ միանալու պարագայում հետ վերցնելու նախապայմանին, ասաց .«Ես քանի  անգամ ասել եմ  այս հարցով , սա Պարույր  Հայրիկյանի իրավունքն է, և հիմա, ինչ կորոշի դատարանը օրենքի սահմաններում, ես դա կհարգեմ: Դա

Րաֆֆին ուրախացրեց ու միաժամանակ լացացրեց գյումրեցիներին (ֆոտոշարք)

«Ժառանգության » ղեկավարին հաջողվեց  տներից հանել  գյումրեցիների մեծ մասին  Քիչ առաջ  Գյումրու  Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ավարտվեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի  քարոզարաշավը, ով հանրապետության երկրորդ քաղաք էր եկել «Ռեինկարնացիա» երաժշտական խմբի հետ: Թատրոնի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. Րաֆֆի Հովհաննիսյանին լսելու էին եկել ինչպես ջահելները, այնպես էլ տարիքով մարդիկ` նույնիսկ ձեռնափայտերով: Գյումրեցի լրագրողները,  ապշած

Ըստ վերլուծաբանների, ՍԴ-ն կմերժի Պարույր Հայրիկյանի դիմումը. «Նա անլրջացրեց իր անձը, իր իմիջը»

«Նա անլրջացրեց իր անձը, իր իմիջը: Իր դիմումն ու պահվածքն այնքան անլուրջ են, այնպիսի տպավորություն է, որ ինքը պայմանավորվածությունների խնդիր է լուծում»

Հայրիկյանի պատասխանը Բագրատյանին. «Էս էլ Կոկա-Կոլա չէ, որ մի հատ էլ փորձես» (Տեսանյութ)

ՍԴ դիմելու հիմնական պատճառը նախագահի թեկնածու Պարույր  Հայրիկյանի համար ժողովրդավարության ու ահաբեկչության անհամատեղելի լինելը ցույց տալն էր: «Բոլորս ամեն ինչ անենք, որ որեւէ մեկի ատելությունը մեզ չշեղի հիմնական ուղուց»,- 2 շաբաթով ընտրությունները հետաձգելու պահանջով դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց պարոն Հայրիկյանը: Անդրադառնալով նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե եթե  Հայրիկյանը  ուզում է միասնական

Բավարարվեցին համեստ դիրքերով

«Moscow Open» շախմատային փառատոնի տղամարդկանց «A» խմբի պայքարի մասնակից հայաստանցի ինը շախմատիստներից լավագույնը ՖԻՖԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը դարձավ, որը 6,0  միավորով պայքարը եզրափակեց 22-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր վաստակեց եւ Ռոբերտից մեկ աստիճան ցածր տեղ զբաղեցրեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մեր մյուս շախմատիստները՝ Տիգրան Սիմոնյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը, Դավիթ Շահինյանը, Արման Միքայելյանը եւ Դավիթ

Էդ. Շարմազանով. «Պարույր Հայրիկյանն իր սահմանադրական իրավունքն է իրացնում»

Ս. Սարգսյանը երկրորդ փուլ չի անցնի, որովհետեւ «առաջին փուլում փայլուն հաղթանակ է տանելու»  ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի մեկնաբանում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը փոփոխելու եւ Սահմանադրական դատարան դիմելու քայլը, քանի որ դա իրավական խնդիր է համարում ու այդ ամենին վերաբերվում է այսպես. «Դա ՀՀ քաղաքացու, ՀՀ նախագահի թեկնածուի սահմանադրական

Լիլիթ Գալոյանը պայքարն ավարտեց 14-րդ հորիզոնականում

Հայաստանցի շախմատիստուհին «Moscow Open 2013» շախմատային փառատոնում դուրս մնաց մեդալների համար պայքարից: «B» խմբում Լիլիթը եզրափակիչ՝ իներորդ, տուրում ոչ-ոքի արեց Բելառուսի ներկայացուցիչ Լանիտա Ստեցկոյի հետ եւ 6,5  միավորով 172 մասնակիցների մեջ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը: Իսկ մրցանակակիրների եռյակը ըստ հաջորդականության կազմեցին ռուսաստանցիներ Մարինա Ռոմանկոն` 7,5 միավոր, Տատյանա Կլիչկովան՝ 7,5 եւ Լիդիա Տոմնիկովան՝ 7,0:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Կանայք երկու անգամ ավելի շատ են ծանրաբեռնված. Ի՞նչից են տանջվում կանայք

  Նախորդ հրապարակումներից մեկում խոսել ենք այն մասին, թե ինչից են տանջվում տղամարդիկ, այժմ անդրադառնում ենք կանանց: Կանայք հուզվում են, հիասթափվում և տանջվում տարբեր պատճառներով: Օրինակ՝ 20-ամյա Լինան տանջվում է քննություններին նախապատրաստվելուց. «Ատում եմ, երբ քննությունների միջև հեռավորությունը շատ քիչ է լինում, իսկ ես աշխատում եմ, հազիվ եմ հասցնում, չեմ սիրում ծույլիկներին, ուզում եմ լավ սովորել:

Հայրիկյանի դիմումը քննության կառնվի 24 ժամվա ընթացքում

Փետրվարի 10-ին, ժ.16:30-ին ՀՀ նախագահի  թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրեց  իր դիմումը`  ՀՀ Սահմանադրության  52 հոդվածի եւ «Սահմանադրական դատարանի  մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով  ՀՀ նախագահի  թեկնածուի համար առաջացած խոչնդոտներն անհաղթահարելի  ճանաչելու վերաբերյալ: Դիմողը ծանոթացվեց օրենքով սահմանված  կարգով նման  դիմումները քննության ընդունելու  եւ գործի քննության առանձնահատկություններին: ՀՀ սահմանադրական

«Սեւ, թե մոխրագույն PR էր, էական չէ». Մարիաննա Հովհաննիսյանն այժմ խոստանում է ուրախացնել երկրպագուներին իր մասին լավ նորություններով

Վերջին շրջանում երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը այդքան էլ հաճախ հանդես չի գալիս նորություններով: Չնայած ինքն այդպես չի կարծում, բայց ասում է, որ երկար ժամանակ տեւած լռությունը արդեն ընդհատվել է երկու ամիս առաջ կայացած «Քեզ» տեսահոլովակի պրեմիերայով. «Երբեւէ պասիվ չեմ եղել: Միշտ էլ շատ եմ աշխատել, պարզապես չէի ներկայացնում դրանք, իսկ հիմա` պահն է»: Մարիաննան «Առավոտ երիտասարդական»-ին

Ի՞նչ է տալիս ու վերցնում Ֆեյսբուքը. Դրականն ու բացասականը

Պարզվում է, որ facebook-ից օգտվողների 61%-ը ժամանակ առ ժամանակ վերցնում է թայմ-աուտ և չի օգտվում սոցցանցից, պարզել են Pew Internet & American Life Project-ի մասնագետների ուսումնասիրությունները: «Օգտվողների թայմ-աուտները տևում են նույնիսկ մինչև մի քանի շաբաթ: Հարցման մասնակիցների 21%-ը գրանցված չէ գերզբաղվածության պատճառով: 10%-ը սոցցանցից չի օգտվում, դրա մեջ հետքրքրություն չգտնելու պատճառով: Հարցվածների 8%-ը չի օգտվում facebook-ից, պարզաբանելով,

Մեր «ընտրություններին» հաջորդելիք հետոն…

Երևի թե շատերի համար հասկանալի ու տեսանելի չեղավ այն, ինչն իրականում կատարվեց վերջին մեկ տարվա ընթացքում: Քաղաքական սակարկությունների, կամակորությունների ու ստերի ետևում  դժվար է նշմարել այն իրապես լուրջ և մեր երկրի ապագայի համար աննախադեպ կարևորություն ունեցող շարժը, որը, թեև, դեռ չի հանգեցրել նախանշված արդյունքին, սակայն արդեն որոշակի անշրջելիություն է ձեռք բերել: Հայաստանում ուղղորդված կերպով ձևավորվում է

Պարույր Հայրիկյանը չի՞ կորցնի պատմական պահը

Մովսես Շահվերդյանը պնդում է, որ ՀԱԿ կուսակցություն ստեղծելու գաղափարը եղել է 2008-ից. Լեւոն Զուրաբյանն անձամբ է իր հետ խոսել այդ մասին Պարույր Հայրիկյանի համար իսկապես պատմական պահ է ստեղծվել եւ այս նախագահական ընտրությունների ճակատագիրն իր ձեռքում է: Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը: «Լավ ճանաչելով Պարույր Հայրիկյանին` զարմացա քարոզարշավը

Հայրիկյանը հանձնեց դիմումը (Տեսանյութ)

«Այս դեպքը, եթե կարծում են նպաստեց, այդպես չէ: Կատարվածը գուցե իմ մասին խոսակցություններին նպաստեց, բայց իմ` որպես նախագահի թեկնածուի վարկանիշին չնպաստեց: Ի վիճակի եմ՝  օրենքով նախատեսված ավելացվող ժամանակի ընթացքում վերականգնել կորցրածս ու առաջ գնալ: Մյուսները ընդամենը  աթոռի կռիվ ունեն, ես ավելի շատ մարդկանց թույլ կտամ շաքար բերեմ, ավելի լավ կկառավարեմ, ապա ես գնում եմ համակարգային

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այս պահին Սահմանադրական դատարանում է

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այս պահին Սահմանադրական դատարանում է՝ հանձնելու ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու դիմումը: «Ակնհայտ է բոլորի համար, որ մենք կանգնեցինք անհաղթահարելի խոչընդոտի դեմ, որքան էլ փորձեցի արհամարել կատարվածը,  երկրորդ օրը դուրս եկա՝ պարզվեց, որ բնությունն ավելի ուժեղ  է քան մեր ցանկությունը եւ այս 10 օրը կորցրեցի», –  ասում է Հայրիկյանը :  Մանրամասները շուտով

ՀԱՍԿ-ը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին

Ո՞ր քաղաքական ուժերն են կազմակերպելու հետընտրական զարգացումները  Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանին անհասկանալի է խորհրդարանական ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի կեցվածքը, որոնք սեփական թեկնածուով չմասնակցելով նախագահական ընտրություններին նաեւ որեւէ վերաբերմունք ցույց չեն տալիս, քանի որ, նրա կարծիքով, քաղաքական ուժը չի կարող անտարբեր կամ անհաղորդ մնալ ընթացող քաղաքական գործընթացներին, այն էլ այնպիսի կարեւոր, ինչպիսին է

Բագրատյանը՝ ընտրողին. «Հայրիկ ջան, զգույշ եղիր Արմեն Դուլյանի օրը չընկնես»

Հրանտ Բագրատյանը բանավիճում է ընտրողների հետ  Այսօր Էրեբունի համայնքում՝ Ազատամարտիկների այգում մի ուշագրավ դեպք տեղի ունեցավ: Հրանտ Բագրատյանի քարոզարշավի ժամանակ մի խումբ մարդիկ հավաքվել եւ բարձր-բարձր դժգոհում էին, որ հիմքը մեր պետության հենց Հրանտ Բագրատյանն է դրել ու ՀՀՇ-ն, սխալ է դրել, դրա համար էլ նման իրավիճակ է երկրում: Հրանտ Բագրատյանն առաջարկեց տեղից խոսացողերին մոտենալ

Հրանտ Բագրատյան. «Պարույրը պիտի հանի՛ իր թեկնածությունը»

Այսօր Արեշում Հրանտ Բագրատյանից հետաքրքրքվեցին Պարույր Հայրիկյանի հետ միավորվելու մասին: Հրանտ Բագրատյանը հայտարարություն արեց. «Եթե ինքը ուզում է միասնական թեկնածու, ապա առաջին հերթին թող ինքը հանի թեկնածությունը: Բայց Պարույրը` այսօր իրար հետ խոսում ենք, քննարկում ենք, հաջորդ օրը այդ մասին մամուլի ասուլիս է տալիս: Եվ հետո, թեկնածուները չպետք է շնորհավորեն Սերժ Սարգսյանին, որովհետեւ ընդդիմություն են:

Հրանտ Բագրատյանը քննադատում է օրիգինալ թեկնածուներին

Ըստ նրա՝ «ես օրիգինալ չեմ, օրիգինալ լինելը մեր տրադիցիան չի»  Այսօր Էրեբունի համայնքում՝ Ազատամարտիկների այգում, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն ընտրողների հետ հանդիպմանը ասաց. «Ուրախ եմ, որ Արեշում եմ, այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, գիտեք: Բավականին հետաքրքիր իրավիճակ ունենք: Սերժ Սարգսյանը գիտեր մրցակից չունի, բայց էս պայմաններում շատ հնարավոր է Սերժ Սարգսյանը երկրորդ փուլ չանցնի: Շատ հնարավոր

Ալեքսանդր Թարխանով. «Հենրիխ Մխիթարյանն է «Անժիին» պետք, այլ ոչ թե Վիլիանը»

Ֆուտբոլային հայտնի մասնագետն այսպես է արտահայտվել «Անժիի» վերջին ձեռքներման մասին: «Rosfootball.info»-ի հետ զրույցում, կիսվելով Ռուսաստանի պրեմյեր լիգայի ամենաաղմկահարույց տրանսֆերների շուրջ, Ա. Թարխանովն ասել է. «Այս տրասֆերային շրջանի ամենաթանկ ձեռքբերումը «Անժիի» կիսապաշտպան Վիլիանն է, որին ակումբը «Շախտյորից» գնել է 35 միլիոն եվրոյով: Նա իսկապե՞ս այդքան արժի: Չգիտեմ, չեմ կարող ասել: Վիլիանն, անխոս, բարձրակարգ ֆուտբոլիստ է: Բայց

Այրվել է առաստաղը

Փետրվարի 10-ին, ժամը 06.29-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Վաչիկ Մարկոսյանին պատկանող տան փայտե առաստաղը (4քմ): ԱԻՆ

«Սերժ Սարգսյանն անչափ անկեղծ մարդ է». Տիգրան Խզմալյանը տոկոսներ «խփելու» և ընտրությունների մասին

«Մեդիալաբի» զրուցակիցը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է: – Պարո´ն Խզմալյան, այսօր Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը հերթական զարմանալի պահվածքն է դրսևորել: Լրագրողի հարցին, թե իր կարծիքով ընտրություններում ի՞նչ շանսեր կունենա Շիրակի մարզում, նա պատասխանել է. «Ինչքան ուզես, էնքան խփենք»: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը նմանօրինակ արտահայտություններ հաճախակի է անում, ինչո՞վ է սա բացատրվում:

Վե՛ր կաց, Հրանտ, վե՛ր կաց

Նախաբանի փոխարեն Էս գիշեր քունս փախավ, գնացի-անցա քո ահնիձորյան-ծմակուտյան սար ու ձորերով։ Հովվաշներիդ փնտրեցի ու չգտա։ Քնած կամ փախած էին։ Կանաչ դաշտդ սեւ ու մութ ամպերով էր ծածկված՝ ոչ ձին կար, ոչ էլ գելը, որ քեզ հավասար ախպերություն էին արել։ Հայրդ հյուսնի իր կացինը ձեռքին խռով ու մտազբաղ էր։ Չճանաչեց։ Բարեւիս հազիվ պատասխանեց։ Կացինը ձեռքին 

«Ապահով» Հայաստան ՔՑՈՂ կառավարությամբ

Արդեն մեկ տարուց ավել է, ամառ թե ձմեռ, ամեն ուրբաթ, մի խումբ տարեց մարդիկ հավաք են անում Հանրապետության Նախագահի նստավայրի մոտ: Իսկ մինչ այդ, սկսած 2009 թ-ից, ամեն հինգշաբթի, հավաք էին անում կառավարության շենքի մոտ: Ովքե՞ր են նման համառություն ցուցաբերող այդ մարդիկ և ի՞նչ են պահանջում: Այդ մարդիկ հաշմանդամ օդաչուներն են, որոնց, իրենց իսկ ասելով,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031