Լրահոս
Օրվա լրահոսը

Բավարարվեցին համեստ դիրքերով

Փետրվար 10,2013 19:45

«Moscow Open» շախմատային փառատոնի տղամարդկանց «A» խմբի պայքարի մասնակից հայաստանցի ինը շախմատիստներից լավագույնը ՖԻՖԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը դարձավ, որը 6,0  միավորով պայքարը եզրափակեց 22-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր վաստակեց եւ Ռոբերտից մեկ աստիճան ցածր տեղ զբաղեցրեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը:

Մեր մյուս շախմատիստները՝ Տիգրան Սիմոնյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը, Դավիթ Շահինյանը, Արման Միքայելյանը եւ Դավիթ Գեւորգյանը, բավարարվեցին ավելի համեստ դիրքերով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728