Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Պարույրը պիտի հանի՛ իր թեկնածությունը»

Փետրվար 10,2013 14:47 Share
Աջակցեք aravot.am-ին
bagratyan

Այսօր Արեշում Հրանտ Բագրատյանից հետաքրքրքվեցին Պարույր Հայրիկյանի հետ միավորվելու մասին:

Հրանտ Բագրատյանը հայտարարություն արեց. «Եթե ինքը ուզում է միասնական թեկնածու, ապա առաջին հերթին թող ինքը հանի թեկնածությունը: Բայց Պարույրը` այսօր իրար հետ խոսում ենք, քննարկում ենք, հաջորդ օրը այդ մասին մամուլի ասուլիս է տալիս: Եվ հետո, թեկնածուները չպետք է շնորհավորեն Սերժ Սարգսյանին, որովհետեւ ընդդիմություն են: Բայց ինքը չի ասում, ավելին՝ թեկնածուներից մեկը «Առավոտին» հայտարարեց ու ինքը կշնորհավորի: Մենք պայմանավորվել ենք, որ ոչ մի բան մամուլով չենք ասում, եթե դա պայմանավորված չի: Չենք կարող մենք երեկոյան թեյ խմել, հաջորդ օրը ինտերվյու տալ: Դա շեղում է քարոզարշավից: Մինչեւ Պարույրը չհանի թեկնածությունը, այլեւս այս հարցը չենք քննարկի, վե՛րջ: Նա պիտի հանի, որովհետեւ ջենտլմենը, եթե կողմ է միասնական թեկնածուին, պետք է ինքը հանի՛ իր թեկնածությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Ասում է, որ միակն է; Չհամոզեց; Նույնիսկ որպես խայծ միակը չէ;Գործուղումն էլ արդյունավետ չէ;Համաձայն եմ, որ հիանալի տնտեսագետ է, բայց…Իր ճիշտ տեղում գուցե օգտակար լիներ, բայց այս ձևախաղում միտումը խճճելն է, կարծում եմ;

  2. Մկրտիչ says:

    Ապրես Հրանտո, դե պարզա, դու Սեռժոյի պռոյեկտն ես, կգնաս կմասնակցես «ընտրություններ» շոուին, կստանաս քո հասանելիք մի քանի տոկոսը ու կա՜–րո՛–ղա՜ Սեռոժ հոպարդ մի կարգին լափելու աթոռ էլ քեզ տա։ Վերջ։