Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին

Փետրվար 11,2013 10:40

Փետրվարի 11-ին, ժամը 07.47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 13 ՏՍ 583 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 10 մ հեռավորությամբ), իսկ մերկասառույցի պատճառով 7 ավտոմեքենա խցանվել է:

Հրշեջ-փրկարարները բոլոր ավտոմեքենաները դուրս են բերել խցանումից:

Զոհեր և վիրավորներ չկան:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728