Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ. Շարմազանով. «Պարույր Հայրիկյանն իր սահմանադրական իրավունքն է իրացնում»

Փետրվար 10,2013 19:42

Ս. Սարգսյանը երկրորդ փուլ չի անցնի, որովհետեւ «առաջին փուլում փայլուն հաղթանակ է տանելու»

 ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի մեկնաբանում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը փոփոխելու եւ Սահմանադրական դատարան դիմելու քայլը, քանի որ դա իրավական խնդիր է համարում ու այդ ամենին վերաբերվում է այսպես. «Դա ՀՀ քաղաքացու, ՀՀ նախագահի թեկնածուի սահմանադրական իրավունքն է, ես դա համարում եմ սահմանադրական իրավունքի իրացում: Մնացածը` ՍԴ-ն կորոշի»:

Հարցին, եթե Սահմանադրական դատարանը որոշի բավարարել Պարույր Հայրիկյանի դիմումը, երկու շաբաթով նախագահական ընտրչությունների հետաձգումը ի՞նչ փոփոխություններ, ի՞նչ հնարավոր զարգացումների կհանգեցնի քաղաքական դաշտում, Էդուրադ Շարմազանովը պատասխանեց, որ նախագահական ընտրությունների` երկու օրով, երկու շաբաթով կամ որեւէ այլ ժամկետով հետաձգումը որեւէ կերպ չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: «Սերժ Սարգսյանը միակ ֆավորիտ թեկնածուն է: Դա են ցույց տալիս նաեւ մեր նախընտրական հանդիպումները: Այս պահին ես գտնվում եմ իմ ծննդավայր Ալավերդիում ու վստահ կարող եմ ասել, որ հանրության ճնշող մեծամասնությունը բացառապես գործող նախագահ Սերժ  Սարգսյանի հետ է կապում իր եւ պետության առջեւ ծառացած խնդիրների լուծումը: Ուստի եւ, չեմ կարծում, որ դա որեւէ էական կամ նաեւ ոչ էական ազդեծություն կունենա ընտրությւոնների արդյունքների վրա»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Ի դեպ,օրերս մի առիթով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վերլուծություն էր արել, համաձայն որի, Սերժ Սարգսյանը երկրորդ փուլ չի անցնի: Էդուարդ Շարմազանովը հակադարձում է. «Իհարկե, չի անցնի, որովհետեւ Սերժ Սարգսյանն առաջին փուլում փայլուն հաղթանակ է տանելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728