Օրվա լրահոսը

Սիրիահայ աղջնակի համար հաղթանակներ են կանխատեսում

Մեկ բաժակ թեյ, գաթա եւ բանան: Հենց այսպես է օրը սկսում պատանի լողորդ Սերլի Մուշեղյանը: «Պրոֆեսիոնալ լողորդի համար բանանը պարտադիր է»,-վստահեցնում է Սիրիայի լողի հավաքականի անդամ 12 -ամյա աղջիկը։ Արդեն 4 ամիս է՝ ինչ պատերազմական գործողությունների արդյուքում նա տեղափոխվել է Երեւան, սակայն չի դադարեցրել իր պարապմունքները: 12 -ամյա սիրիահայ աղջիկը դեռ 4 տարի է, ինչ

«Ամսական 80 հազար դրամը՝ մեկ աթոռի համար չափազանց ցածր հարկային բեռ է». Տ. Սարգսյան

ՀԱԿ պատգամավոր  Լյուդմիլա Սարգսյանը, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացնելով «Արտոնագրային վճարների մասին» օրենքի հետևանքով ի հայտ եկած դժգոհություններն ու բացասական երևույթները, նշեց, որ բազում ստոմատոլոգիական կաբինետներ փակման ճանապարհին են, շատ կադրեր լքում են երկիրը: ՀՀ վարչապետ Տիգրան  Սարգսյանն ի պատասխան ասաց, որ, ընդհակառակը, այս բնագավառը գտնվում է ստվերում և հարկեր չի վճարում: Գները, որ սահմանված

Արտո Թունջբոյաջյան. «Րաֆֆիին ինչու եմ սիրում» (Տեսանյութ)

«Նրանք, ովքեր մեզ հեգնում են, նրանք, ովքեր մեզ ծաղրում են, նրանք, ովքեր մեզ թալանել են, պատասխանը պիտի տան: Ինչպես Աստվածաշունչն է ասում՝ առաջինները կդառնան վերջինները, եւ վերջինները կդառնան առաջինները»,-այսօր Կառավարության շենքում կազմակերպված հանդիպմանը ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Այժմ հավաքի մասնակիցները վայելում են Արտո Թունջբոյաջյանի անզուգական կատարումները: «Րաֆֆիին ինչու եմ սիրում, որովհետեւ ինքը չի պատկերացնում,

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հրանտ Բագրատյանի հետ պայքարի մասին

Երեկ արմավիրցիների հետ հանդիպմանը նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ընտրողների հարցին, թե ինչո՞ւ չեք միավորվում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, իր մտահոգությունը հայտնեց, որ չգիտի, թե ով է իրական ընդդիմություն, ով ինչ սկզբունքի համար է պայքարում: Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել դա եւ ասել՝ անհրաժեշտություն չի՞ զգում միավորվելու եւ միասնական հանդես գալու: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ընդդիմության այդ բեւեռը քաղաքական նատյուրմորտ է հիշեցնում»․ Դավիթ Շահնազարյան

Արդյո՞ք ընտրություններից հետո օլիգարխիկ համակարգը կշարունակի ընդդիմությանն իր ենթակայության տակ պահել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի այսօր կազմակերպած`«Նախագահական ընտրություններ. գնահատականներ եւ առաջարկներ» թեմայով սեմինարում հիմնական զեկուցողներից «Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ ընտրություններն իրենց արդյունքով առավելապես քաղաքագիտական հետաքրքրություն են ներկայացնում, քան՝ քաղաքական: «Արդյո՞ք կանխորոշված է ընտրությունների ողջ ընթացքը եւ այն ամենը, ինչ

«Խոսում եք ժողովրդավար Հայաստանի մասին, բայց քաղաքացիներին թույլ չեք տալիս մոտենալ Սերժ Սարգսյանին». Զ. Փոստանջյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեկ առ մեկ առարկեց ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները  ու ակնկալեց վարչապետի պատասխանը. «Սա խոսքի ազատության և ժողովրդավարության Հայաստան է, այդպես չէ, քանի որ նույն այս ժողովրդավար Հայաստանում տատիկ-պապիկները, կամ այլ քաղաքացիներ, երբ ցանկանում են մոտենալ Սերժ Սարգսյանին, հարց հղել, դա թույլ չեք

Սերժ Սարգսյանը` անձնագրերի հավաքագրման մասին (Տեսանյութ)

Վերջերս ես տարբեր տեղերից լսում եմ, սիրելի արմավիրցիներ, որ ինչ-որ տեղեր իբր թե անձնագրեր են հավաքում, թե ինչ-որ տեղեր իբր ուսանողներին ներգրավում են, պարտադրում են մասնակցել քարոզարշավին: Սիրելի արմավիրցիներ, մեզ դա պետք չի, բնավ պետք չէ:

«Դա կոռեկտ չէ դեսպանի համար». Էդ. Նալբանդյանը՝ Լեհաստանի դեսպանի հայտարարությունների մասին

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Լեհաստանի դեսպանի գնահատականներին, որոնք հարուցել են ՀՀ ԱԳ նախարարության վրդովմունքը, հետաքրքրվեց՝ ի՞նչ է պետք անել, որ դեսպաններն ավելի դրական ձևով ներկայացնեն Հայաստանը: Պատգամավորը, փաստելով, որ այսօրինակ դեպքերը արդեն որերորդ անգամ են կրկնում, կարծիք հայտնեց՝ գուցե մեր երկրի՞ց է: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ի պատասխան նշեց.  

Չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը միավորվեն

Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտեց, թե ինչ են խոսել Հրանտ Բագրատյանի հետ երեկ թեյ խմելիս՝ Անի հյուրանոցում: Նա ասաց, որ Պարույր Հայրիկյանի որոշման մասին համենայնդեպս չեն խոսել եւ դա չեն քննարկել: Շատ շուտով հնարավոր է Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նոր տեղեկություններ լինեն, որովհետեւ պարոն Հովհաննիսյանը ակնարկեց, որ միավորվելու են. «Հայրիկյանի հարցը չենք

ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբը տեղեկացնում է

2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ   ՀՀ Նախագահական  ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ՀՀ ոստիկանությունում քննարկվել է 8 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 1 դեպքով  որոշում է

«Իշխանությունն իր ենթակաների սանձը քաշած պիտի պահի». Արամ Մանուկյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ վերջերս Սյունիքի մարզի «փոխարքա մարզպետը անընդհատ սկանդալների մեջ է ու այսօր բերել-բաժանել են, որ տարվա մարզպետ է ճանաչվել նա….»: «Կովալն էլ է այսպես, Վարդանիկն էլ: Այսինքն՝ սա մեսի՞ջ է հասարակությանը, որ այս տեսակն է, որ պետք է խրախուսվի, օրինակ հանդիսանա»,- հարցադրում արեց

«Ամեն ինչ ոչնչի մասին». Երիտասարդ բլոգերի համար կարեւորը դետալներն են

18-ամյա Սյունե Սեւադան սովորում է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսում: Ինչպես ինքն է ասում` հասարակ մարդ է՝ լիքը թերություններով, բնավորության վատ գծերով: Լավ կողմեր էլ ունի: Քաղցրեղենի ու դասական ռոքի սիրահար է: Երկու տարի առաջ, երբ զգացել է, որ տարիների ընթացքում ասելիք է կուտակվել իր մեջ, որոշել է բացել sunesevada.com բլոգը: Թեեւ համոզված է, որ

Րաֆֆի Հովհաննիսյանն եկավ ասելու՝ «Խաղ չկա» (Տեսանյութ)

Նախագահի թեկնածուի հանդիպումը՝ Երեւանում Այս պահին կառավարության շենքում՝ Մելիք Ադամյան 2 հասցեում, իսկական խառնաշփոթ է: Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման են եկել նրա ընտրողներն ու համակիրները: Հանդիպումից հետո նախատեսված է Արտո Թունջբոյաջյանի համերգը: Ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ժամանեց քիչ առաջ: Նրան ընդունեցին ծափերով ու «Րա’ֆ-ֆի, Րա’ֆ-ֆի» վանկարկումներով: Ելույթ ունեցան «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության

«Նուվել դ՛Արմենի». Սեդա Մավյանի չհրապարակված հետաքննությունը

Մարդու իրավունքների՞, թե՞ անարդարությա՞ն եվրոպական դատարան Ծանոթագրություն. Այս հոդվածը նախատեսված է հրապարակել ֆրանսերենով՝ «Նուվել դ՛Արմենի մագազին » ամսագրի մարտի համարում, բայց որոշ հանգամանքների բերումով և խմբագրության` «Մեդիալաբին» բացառիկ թույլտվությամբ հայերեն տարբերակը հրապարակվում է փետրվարին, այսինքն` Փարիզում լույս տեսնելուց առաջ: ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՄԻԵԴ) ՎՃԻՌԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՏԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ: Բոլորը հիշում են Երևանի այդ

Նախախորհրդարանի հայտարարությունը՝ ընդդեմ Սյունիքի արոտավայրերը վարձակալության տալու

Հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած կառավարող վարչախմբի ապազգային և հանցավոր վարքագիծը վերաճում է հայրենադավության: Ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի բավարարման նպատակով երկրի գաղութացման, նրա բնական ռեսուրսների ու մարդկային ներուժի գիշատչական քայքայման ու ու սպառման քաղաքականությունն իր տրամաբանական արտացոլումն է գտնում նաև արտաքին քաղաքականության ոլորտում: Օտար ուժերին Հայրենիքը մաս-մաս հանձնելու միջոցով ներքին լեգիտիմության օրեցօր նվազող

Ամենամեծ մետաղադրամը գտնվում է ավստրալական Պերտա քաղաքում

 Մետաղադրամի պատրաստման համար պահանջվել է շուրջ 18 ամիս: 999 պրոբ ոսկուց ձուլված, մեկ տոննա քաշով մետաղադրամի տրամագիծը կազմում է 80սմ., հաստությունը` 12 սմ. : Իտալիայում շատ համալսարաններում քննաշրջան գոյություն չունի: Քննությունները հանձնում են երբ ցանկանան` կախված իրենց պատրաստվածությունից: Անգլիայում ուսուցիչի ամսական աշխատավարձը միջինում կազմում է 3000 ֆունտ ստերլինգ:   1945 թվականին իսպանական Բունոլ քաղաքում դիմակահանդեսի

Աստղերի սիրո մասին

Արտասահմանյան կայքերում ամենից շատ քննարկվող սիրահարներից են Սելենա Գոմեսը և Ջասթին Բիբերը, Ռիհանան ու Քրիս Բրաունը: Այսօր խոսելու ենք աստղերի սիրո պատմության մասին: Վերջերս Ռիհաննան թվիթերի իր էջում գրել էր իր և Քրիս Բրաունի սիրո մասին: Նա թարմացրել էր իր հարցազրույցներից մեկը, որտեղ նշել էր, որ ինչ էլ որ մարդիկ մտածեն 2009 թվականի դեպքերից հետո

«Արջի ծառայություն մատուցողները» խստորեն պատժվելու են՝ զգուշացնում է վարչապետը

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը,  նկատելով, որ չնայած իշխանությունների հավաստիացումներին՝ ազատ եւ արդար ընտրություն անցկացնելու, պետական մարմիննները զբաղված են իշխանության թեկնածուի քարոզարշավով, դպրոցներում, բուժհիմնարկներում քաղաքականացման պրոցես է ընթանում: Ի պատասխան «Ժառանգության» պատգամավորի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց. «Ես այս բարձր ամբիոնից հայտարարում եմ, որ գործադիր իշխանության բոլոր օղակներին

Կալանավորված Պապոյանի շենքերի պահպանության համար 7միլիոնից ավելի գումար կհատկացնեն

Իսկ հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության համար ոստիկաններին արտերկիր կգործուղեն: Վաղը կառավարության հերթական նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կներկայացնի ոuտիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ծրագիրն ու ժամանակացույցը, որին հավանություն կտրվի: Ըստ կառավարություն ներկայացվող փաստաթղթի, ծրագրով նախատեսվում է ստեղծել նոր ստորաբաժանումներ, ամբողջ հանրապետությունում ներդնել համայնքային ոստիկանության մոդելը, կառուցել համայնքային ոստիկանության նոր հենակետեր, հստակեցնել ոստիկանությունում անցումը հատուկ քաղաքացիական

Աղվան Վարդանյանին զայրացրեց այն, որ իր հարցին պատասխանեց Հրայր Թովմասյանը

Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բարձրաձայնեց Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ իրանական կողմին հանձնելու խնդրի մասին: Իր ձևակերպմամբ՝ Սյունիքի մարզի պաշտոնյաների ստորագրությամբ կա կիսագրագետ փաստաթուղթ, որը փաստում է, որ արոտավայրերը հանձնվելու են իրանական կողմին: Նա պահանջեց, որ հարցին պատասխանի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բայց հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ԿԸՀ-ն Անդրեաս Ղուկասյանին մերժեց

ԿԸՀ-ն փաստեց, որ ՀՀ որեւէ օրենք չի արգելում ՀՀ նախագահի թեկնածուներին իրենց քարոզչական հոլովակներում, նյութերում օգտագործել այլ անձանց պատկերով տեսարաններ:

Պետգույքի վարչությունը Արագածոտնի մարզպետարանի «06»-ը կվաճառի

Եթե առաջին աճուրդի ժամանակ Արագածոտնի մարզպետարանի ավտոմեքենան չվաճառվի, նոր աճուրդներ պետք է կազմակերպվի` վերջին աճուրդի մեկնարկային գնից 20 % էժան:

Փոխոստիկանապետը թաքցրել է հանցագործությունը

 Դատավորը նրան  մեղմ պատժի է դատապարտել  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվել է  ոստիկանության Իջեւանի բաժնի պետի նախկին տեղակալ, 1965թ. ծնված  Սայադ Սարգսյանի դատավարությունը: Դատարանն  ապացուցված է համարել այն, որ Ս. Սարգսյանը 2012թ. հուլիսի 8-ին հանդիսանալով ոստիկանության Իջեւանի բաժնի պատասխանատու, ոստիկանության շենքում իրեն օգնության համար դիմած  Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մի բնակչուհուց տեղեկացել է, որ

«Երևանը և երևանցիները» կազմակերպությունը սատարում է Սերժ Սարգսյանին

«Երևանը և երևանցիները» համահայկական հայրենակցական հասարակական կազմակերպության արտահերթ կոնֆերանսի ժամանակ հայտարարություն է ընդունվել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հայաստանի Հանրապետության գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին: «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից առաջարկած ծրագիրը իրատեսական է՝ իր ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ կարգախոսով , և յուրաքանչյուր ՀԱՅԱՍՏԱՆՑԻ իրական երաշխիք է ունենալու, որ իր

«Դոկտորը» դատարանի դահլիճից վռնդեց իր փաստաբանին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց կավատության մեջ մեղադրվող մարմնավաճառ տիկնանց դատավարությունը Մի քանի ամիս է` դատավոր Էդուարդ Մանուկյանը լսում է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մարմնավաճառությամբ ու կավատությամբ զբաղված Նարինեի ու Սուսաննայի դեմ հարուցված քրեական գործի քննությունը`չկարողանալով այն ավարտին հասցնել: Հիշեցնենք, որ այս տիկնայք մեղադրվում են 31-ամյա գյումրեցի մատուցողուհի Հրանուշին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում թրաֆիքինգի զոհ դարձնելու

ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը

ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության ընդլայնված խորհրդի նիստում, որը տեղի ունեցավ 27.12.2012թ ներկա էին միության Խորհրդի անդամները, Երևան քաղաքի և մարզային մասնաճյուղերի նախագահները: Նիստի ժամանակ քննարկվեց առաջիկա նախագահական ընտրությունների հետկապված հարցերը: Միության նախագահ Արմեն Աշոտի Մխիթարյանը առաջարկեց պաշտպանել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Առաջարկը դրվեց քվեարկության, ընդունվեց միաձայն. 18.02.2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանել գործողնախագահ Սերժ Սարգսյանի

Հայաստանն ու Գվատեմալան կինոփառատոն կազմակերպելիս միմյանց կհրավիրեն

Հասմիկ Պողոսյանը Գվատեմալայի հետ բարեկամանալու հարցը կներկայացնի ՀՀ վարչապետին Հայաստանի եւ Գվատեմալայի թանգարանների, գրադարանների եւ արխիվների միջեւ տեղեկատվություն կփոխանակվի, կողմերը կկազմակերպեն երկկողմ սեմինարներ եւ սիմպոզիումներ: Այս երկու երկրների անհատ կատարողների, թատերական, գեղարվեստական եւ ժողովրդական խմբերի, ցուցահանդեսների փոխանակումներ նույնպես կլինեն: Այս մասին կառավարությանը տեղեկացնում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Գվատեմալայի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը երկու երկրների

Բագրատյանին սատարելու համար ՀԱԿ անդամին չե՞ն ճնշում

Արմենակ Դովլաթյանը` ՀԱԿ-ի որոշմանը չենթարկվելու մասին ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը երկարատեւ ներկուսակցական քննարկումներից հետո որոշում կայացրեց նախագահական ընտրություններում սատարել Հրանտ Բագրատյանին: Այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` հաշվի առնելով ՀԱԿ-ի հայտարարությունը,  այսինքն, Դուք ՀԱԿ անդամ լինելով չե՞ք ենթարկվել այդ որոշմանը, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Նա պատասխանեց. «Ոչ թե չեմ ենթարկվել, այլ դա ՀԱԿ-ի ընդհանուր

Global Grind. «10 դոլար՝ Գուլբենկյանի թանգարան այցելելու համար»

«Գլոբալ Gրինդ» պարբերականը առանձնացնելով, թե ինչ կարելի է անել Լիսաբոնում 10 դոլարի սահմաններում, առաջին հերթին նշում է, որ կարելի է այցելել Գուլբենկյանի թանգարան: 20-րդ դարի ամենանշանավոր բարերարներից մեկը՝ ազգությամբ հայ Գալուստ Գուլբենկյանը, արվեստի հնագիտական իր հավաքածուի նմուշները թողել է իր սիրելի քաղաք Լիսաբոնին: Թանգարանը, որը ստեղծվել է Գուլբենկյանի պատվին, Եվրոպայում ամենամեծ պատմական հավաքածու ունեցողներից մեկն

Խզմալյան. «Հայրիկյանը իշխանությունների ճնշմամբ ՍԴ չդիմեց» (Տեսանյութ)

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով, ընտրությունները հետաձգելու պահանջով Սահմանադրական դատարան չդիմելու նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը իշխանությունների ճնշմամբ է կատարվել: «Կրակոցը այդ ճնշումներից մեկն էր, կան եւ կլինեն ուրիշ ճնշումներ: Վարչախումբը կգնա ամեն ինչի , տեսել ենք նրանք 10 մարդու էլ են սպանել, պատրաստ են ամեն ինչի` կեղծիքի, սպանության: Հայրիկյանը սկզբում ասել էր, որ կհետաձգի, պարզ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031