Օրվա լրահոսը
Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային այցելությունները սկսեց Մեծամորից
Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մեծամորի համայնք կատարած այցելությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց մարզային հանդիպումների շարքը: Թեեւ հանդիպումը նախատեսված էր անցկացնել Մեծամորի մշակույթի պալատում, սակայն հավաքված մարդկանց թիվն այնքան մեծ էր, որ որոշվեց հանդիպումն անցկացնել բացոթյա, հանրահավաքի ձեւով` մշակույթի պալատին հարող հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթով՝ խիստ քննադատության ենթարկելով գործող իշխանություններին եւ ՀՀ
Հովիկ Աբրահամյան. «Այդ պատվիրակության մեջ ադրբեջանամետ մարդիկ կային»
«Ես տեղյակ չեմ թե Արման Մելիքյանն ի՞նչ է ասել, բայց նրան խորհուրդ կտայի զբաղվել իր քարոզարշավով»,-ասում է ԱԺ նախագահը «Իրենց վերաբերմունքը սուբյեկտիվ էր, որովհետեւ այդ պատվիրակության մեջ ադրբեջանամետ մարդիկ կային»,- Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմն այդքան բուռն արձագանքեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության`ՀՀ նախագահական ընտրությունների նախնական դիտարկումների առիթով արված զեկույցին : Հիշեցնենք, որ դիտորդական առաքելության անդամները հայտարարել
«Սերժ Սարգսյան ու Վովա Գասպարյան, եկեք նայեք հիվանդ բալիս»
Նախկին ոստիկանը, որի տարիների աշխատավարձը դեռ չեն վճարել, համարում է, որ իր երեխայի փրկության միակ հույսը Երուսաղեմ ուխտի գնալն է Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն իր անչափաս ՝ 9 ամսական, 2, 6, 11, 12 տարեկան երեխաների հետ որոշել էր այս ամսի 28-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ նստադուլ սկսել, քանի որ իր արտաժամյա աշխատանքի դիմաց վճարվելիք 6,5
Միլոշ Զեմանը դարձավ Չեխիայի առաջին՝ ընտրյալ նախագահը
Այդ երկրում առաջին անգամ նախագահը ընտրվեց համաժողովրդական ընտրությունների արդյունքում Ինչպես հաղորդում է Agence France-Presse –ը, Միլոշ Զեմանը հաղթեց Չեխիայում առաջին անգամ կայացած ուղիղ նախագահական ընտրություններում: Ընտրությունների երկրորդ փուլում Զեմանը իր մրցակից իշխան Կարել Շվարցենբերգից առաջ անցավ ձայների 15%-ով՝ ձայների 94%-ի հաշվարկման արդյունքով: Ընտրողների մասնակցությունը այս պատմական ընտրություններին կազմել էր 57,36%: Ընդ որում, Չեխիայում գոյություն չունի
«Իմ երազն արդեն գտել եմ». Արմինեի անակնկալը սիրո տոնին
Արմինեն ու Մամիկոնը մեկ տարի է, ինչ ընկերություն են անում. սկզբում խոսակցություններն ու հանդիպումները գործնական բնույթ էին կրում, բայց մի օր նրանք հասկացան, որ առավել կարևոր ու գեղեցիկ մի զգացմունք է իրենց կապում. «Այն ամսագրում, որտեղ ես աշխատում էի, պետք է գովազդ տեղադրվեր, իսկ գովազդատուն Մամիկոնն էր, – պատմում է Արմինեն, – գործնական հանդիպում ունեցանք
Ֆրանսահայ ներդրողը չի կարողանում 45 աշխատող գտնել Հայաստանում
Նա հետ է հրավիրում արտագաղթածներին Տնտեսության ապագան կախված է մարդկանց ունակությունները գալիք սերնդի աշխատատեղերին համապատասխանեցնելու հաջողությունից: Հայաստանում և աշխարհում այս պրոցեսը դանդաղ է ընթանում և այն արագացնելու համար անհրաժեշտ է երիտասարդների, ծնողների և կառավարությունների շահագրգռվածությունը: Երեկ և այսօր Invest in Armenia (LinkedIn) խմբում մասնակից եղա մի քննարկման, որտեղ ֆրանսահայ ներդրող Օլիվիե Մուրադյանը մտահոգություն էր հայտնում,
ԿԳ փոխնախարարը դոկտորական պաշտպանեց
Նրա առաջարկած մեթոդով՝ երեխաներն են սովորեցնելու երեխաներին 2012 թ. հոկտեմբերի 26 -ին ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ՊՀ և ՊՄՀ մանկավարժության ամբիոնների և ՊՄՀ-ին առընթեր մասնագիտական խորհրդի աջակցությամբ պաշտպանեց «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը և պրակտիկան» թեմայով դոկտորական ատենախոսությունը: Մ.Մկրտչյանը ձգտում է այս եղանակով փոխարինել այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում գործող, ըստ
Երկրաշարժը զգացվել է նաեւ Կապանում
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ Սյունիքի մարզում Այսօր ժամը 19:10-ի սահմաններում Կապանում երկրաշարժի հետցնցում գրացնվեց, որը համեմատաբար ուժեղ էր եւ երկար տեւեց: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի պետ Սյտոպա Բաղդասարյանը` Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը Ահար քաղաքում էր եւ երկրաշարժի ուժգնությունն այնտեղ կազմել է 6-7 բալ (4.7 մագնիտուդ):
«Ես իմ խոստումներն իրականացնում եմ»
Հովիկ Աբրահամյանը` հատուկ կարիքներ ունեցող մարդկանց Նախագահական ընտրություններից հետո խորհրդարանում կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համապատասխան օրենսդրական դաշտով և կվերահսկի նաև արդեն իսկ գործող օրենքների իրականացումը: Այս խոստումն այսօր տվեց ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը` «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ
«Էհ, Սուրբ Սարգիս, մեզ բարի կարգիս». Սուրբ Սարգի՞ս, թե՞ Վալենտին
Թամար Հակոբյանը ամեն տարի սիրով ու լավ հիշողություններով է մասնակցում Սուրբ Սարգսի տոնին: «Էս իմ ամենասիրած տոնն ա, միշտ էլ սպասում եմ, ու արդեն քանի տարի ա, միշտ էլ գալիս ենք եկեղեցի: Հիմա մի քիչ մեծ ենք, բայց տղես է բերում, պիտի միշտ էլ գամ, մինչև մեռնելս»,- ասում է 70-ամյա տատիկը: Թամար տատը հիշում է,
Ադրբեջանում խաղաղ ցույցը ավարտվել է 50 հոգու ձերբակալությամբ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել փողոց` իրենց համերաշխությունը հայտնելով Իսմայիլի քաղաքում օրերս բողոքի դուրս եկած մարդկանց: Սակայն ոստիկանությունը ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր փորձում էին հավաքվել Բաքվի Շատրվանների հրապարակում: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ ոստիկանությունը ավելի քան հինգ տասնյակ մարդու է ձերբակալել, այդ թվում` հայտնի բլոգեր Էմին
Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները Գեղարքունիքի և Տավուշի մարզերում
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը շարունակում է հանրապետության մարզերում նախընտրական հանդիպումները: Քարոզարշավի շրջանակներում այսօր նա այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներ: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, եղել է Գեղարքունիքի մարզի Շորժա, Ճամբարակ, Այգուտ, Տավուշի մարզի Գոշ, Իջևան, Հաղարծին, Դիլիջան համայնքներում և ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացրել իր նախընտրական ծրագրի դրույթները, բնակավայրերի
ՀՀԿ պատգամավորը ատամնաբույժերի դժգոհությունները տեղին չի համարում
«Ստոմատոլոգի համար առավելագույն հարկը 80 000 դրամն է մեկ բազկաթոռի համար, իրենք աշխատում են ամսական 24 օր, յուրաքանչյուր բազկաթոռ երկու հերթափոխով է սպասարկվում ու 48 աշխատանքային հերթափոխ, եթե 80.000 բաժանում ենք 48-ի, ստացվում է 1700 դրամ մեկ հերթափոխում»,- այսօր «Փաստարկ» ակումբում ատամնաբույժերի աշխատանքային իր հաշվարկը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը ու վստահեցրեց, որ նրանց դժգոհությունները
Վարդան Սեդրակյանը հավատում է Սուրբ Սարգիսին
ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հավատում է Սուրբ Սարգիսի զորությանն ու նրա հրաշագործություններին: Ծնողները դեռ փոքր տարիքում նրան ուխտի են տարել՝ բոլոր սրբերի տոներին: Ապագա էպոսագետը երբեք չի էլ կասկածել, որ նրանց ուժն իսկապես զորեղ է: Երբ սկսել է ուսումնասիրել «Սասնա ծռեր» էպոսը ու որոշ պատումներում հանդիպել է Սուրբ Սարգիսին, եւս մեկ անգամ համոզվել է,
Մոսկվայում «Տաշիր» ընկերության կառուցած շենքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվել է 10 մարդ
Այսօր ցերեկը Մոսկվայում, Խերսոնի փողոց 43 հասցեում բռնկված ուժեղ հրդեհի արդյունքում զոհերի թիվն արդեն իսկ հասել է 10-ի: Եվս յոթը հիվանդանոցում են՝ ծանր այրվածքներով: Ինչպես «Ինտերֆաքսին» հաղորդել է «Տաշիր» ընկերությունների խմբի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Մարինա Գազեն, հրդեհին զոհ դարձածները անօրինական կերպով էին հայտնվել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Տաշիր քոնսթրաքշըն» ընկերության կողմից կառուցված գրասենյակային
«Օրրան»-ը ներկա էր «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի ցուցադրությանը
«Մտահղացումը վաղուց կար, մենք իսկապես ցանկանում էինք երեխաների համար նման միջոցառում կազմակերպել: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց AP cinema կինոընկերության Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Մեսրոպյանը: Այսօր «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի ցուցադրությունն էր, որին ներկա էին «Օրրան» երեխաների պաշտպանության բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները եւ ցերեկային կենտրոնի երեխաները: Հրաչյա Մեսրոպյանի պնդմամբ, ֆիլմը ուսուցողական
«Յուրաքանչյուր զույգին անհրաժեշտ է որոշակի դադար».
Ընդմիջումներով սեր Մարինեն սիրահարվել էր իր ուսուցչին, ում հետ պարապում էր մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները ընդունելության քննությունների համար: Ուսուցիչը գրավիչ էր, երիտասարդ ՝ իրենից ընդամենը 2 տարով մեծ: Որպեսզի չխճճվեք այս պատմության մեջ, մի քիչ մանրամասնենք. աղջկան պարապելու համար քիչ ժամանակ էր մնացել, ձմեռ էր, դասախոսներն ու ուսուցիչները հրաժարվում էին նրան ընդունելուց՝ մտավախություն ունենալով, որ
Հովիկ Աբրահամյան. Ոչ ոք չի կարողանալու կեղծել ընտրական օրենսգիրքը
«Թող ոչ ոք չփորձի սեւացնել ընտրությունը, դա նրանց չի հաջողվի»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ եւ նախագահի թեկնածու ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Երեկ նախագահի երկու թեկնածու` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արման Մելիքյանը հայտարարել են ընտրակեղծիքների մասին` մասնավորաբար, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի անձնագրային տվյալներն է հավաքում եւ
Կուսակցություններին չեն հետաքրքրում ընտրողների վեց տոկոս ձայները
Հատուկ կարիքավոր մարդիկ ընտրել չեն կարողանում «Դե թող մի հազար ձայն էլ խախտվի»,- տարիներ առաջ այսպիսի պատասխան էր տվել մտավոր արատներ ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող կազմակերպության ղեկավար Արփինե Աբրահամյանի բարձրացրած խնդիրներին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Ավետյանը: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում հատուկ կարիք ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներն իրենց մտահոգութուները կիսեցին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի
Տեր Շմավոն. «Խաչերթի միջոցով քրիստոնյաները բարձրաձայնում են իրենց հավատքի մասին» (Տեսանյութ)
Երիտասարդները սուրբ Հովհաննես եկեղեցուց քայլեցին մինչ Սիրահարների այգի Այսօր Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցուց մի շարք հասարակական-երիտասարդական կառույցների անդամների, հոգեւորականների, թմբուկահարների եւ ձիավորի մասնակցությամբ մեկնարկեց սուրբ Սարգսի տոնին նվիրված խաչերթ` դեպի սիրահարների այգի: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շարքը կազմակերպել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգեւոր միությունը`
Ինչպե՞ս է սնվում վագրը Երեւանում
Երրորդ փորձից հետո վագրը հասավ իր ուզածին։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
«Տոնը միայն համերգի մեջ չէ». Երիտասարդը՝ Սրբ. Սարգիս տոնի մասին
Այսօր երիտասարդների սիրո բարեխոսի՝ Սրբ. Սարգիսի տոնն է: Սա այն օրերից է, երբ սիրահար զույգերի սովորական առօրյան պետք է փոքր ինչ գոնե տարբերվեր մնացածից: Սակայն Առավոտ երիտասարդականը առավոտից շրջում էր երեւանյան փողոցներում եւ նկատեց, որ տրամադրությունը այդքան էլ տոնական չէ: Երիտասարդներից մեկը մեզ հետ զրույցում դժգոհեց քաղաքում կազմակերպված միջոցառումներից, ասելով, որ տոնը միայն համերգի մեջ
Վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին
Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միությունում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Գեղագիտության ազգային կենտրոնում բացված «Սիրո ուժն է անհաղթ» խորագրովցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում` երիտասարդ ստեղծագործողների
Գյումրվա ձմեռ ու Սուրբ Սարգսի տոն` «Մայր Հայաստան» հուշահամալիրում (ֆոտոշարք)
Շիրակցիները Սուրբ Սարգիսին երկրպագեցին ճոխ սեղաններով, բեմադրություններով, համերգներով ու խարույկով Այսօր Շիրակի մարզային ու քաղաքային իշխանությունների ֆինանսավորմամբ «Մայր Հայաստան» հուշահամալիրում կազմակերպվել էր Գյումրու ձմեռն ու Սուրբ Սարգիսի տոնը: Հատկապես մեծ պատրաստություն էին տեսել Շիրակի մարզի դպրոցների տնօրենները, որոնք մրցակցության մեջ էին թե Սուրբ Սարգսի պատվին գցած սեղանների ճոխությամբ, թե բեմադրություններով, գեղանկարների ցուցադրությամբ: Վերջիններս ջանք ու
Վահագն Չախալյանը` Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարության կապակցությամբ
Իմ հասցեին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Միխեիլ Սաակաշվիլու կողմից հնչեցված մեղադրանքները բացահայտ սուտ և ապատեղեկատվություն են: Երբեք և ոչ մի անգամ «ռուսական լրտես», «գործակալ լինելու» մեջ որևէ մեղադրանք ինձ դատարանում չի՛ առաջադրվել և չէր էլ կարո՛ղ առաջադրվել: Սաակաշվիլի-Մերաբիշվիլի զույգը իշխանության գլուխ էր, իրենց ձեռքում էին ուժային կառույցները և դատախազությունը, երբ չորսուկես տարի առաջ ինձ
«Կներես, եթե կարող ես, ու եղիր երջանիկ». Նամակ` ընթերցողից
«Առավոտ երիտասարդականը» հավատարիմ ու կամեցող ընկերոջ պես միշտ օգնել է երիտասարդներին՝ շնորհավորանքներ, սիրո խոստովանություններ ու շնորհակալական խոսքեր հղել սիրելիին: Այս անգամ էլ ներկայացնում ենք մի նամակ, որը գրել է 23-ամյա Մանե Գրիգորյանը: Թե ում է ուղղված այն, Մանեն չցանկացավ նշել, բայց նամակի միջոցով նա փորձել է ներողություն խնդրել մեզ համար անհայտ տղայից: Ներկայացնում ենք նամակն
Վիշեգրադի երկրների եվրաինտեգրման փորձը՝ Հարավային Կովկասի երկրների համար
Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնության դահլիճում ՔԱՆ ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանը եւ Հրայր Մանուկյանը ներկայացրին «Արեւելյան գործընկերության ձեւաչափի շրջանակներում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի արդյունքները 2010-2012թթ.» զեկույցը, որը նախապատրաստվել է կազմակերպության կողմից` Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների կովկասյան ինստիտուտի հետ համագործակցաբար, Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես նշեց համազեկուցողներից Հովսեփ Խուրշուդյանը, Հայաստանում Եվրոպական ինտեգրացիայի հարցում գոյություն ունի լայն կոնսենսուս, ինչի շնորհիվ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի այցը Էստոնիայի Հանրապետություն
Հունվարի 25-ին աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Այցի շրջանակներում քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Էստոնիայի և Հայաստանի ԱԳՆ-երի միջև: ԱԳ նախարարի տեղակալ Մառտ Լաանեմաեի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, իրավապայմանագրային և այլ հարցեր: Երկուստեք արձանագրվեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը: Կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն
5 լավագույն ամուսնության առաջարկությունները (Տեսանյութեր)
Շնորհավորելով բոլոր սիրահարների տոնը` ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ու հետաքրքիր ամուսնության առաջարկությունները աշխարհի տարբեր ազգերի կողմից: Այս հոլովակում տղան ֆլեշմոբի օգնությամբ հայտնում է իր առաջարկի մասին: Զբոսայգիներից մեկում զբոսնող մի քանի երիտասարդներ հանկարծ սկսում են պարել Բրունո Մարսի “Marry You” երգի հնչյունների ներքո: Մի քանի րոպե անց տղան անսպասելիորեն միանում է պարողներին և երգի

















































