Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ փոխնախարարը դոկտորական պաշտպանեց

Հունվար 26,2013 20:33

Նրա առաջարկած մեթոդով՝ երեխաներն են սովորեցնելու երեխաներին

2012 թ. հոկտեմբերի     26  -ին ՀՀ ԿԳ փոխնախարար  Մանուկ Մկրտչյանը ՊՀ և ՊՄՀ մանկավարժության ամբիոնների և ՊՄՀ-ին առընթեր մասնագիտական խորհրդի աջակցությամբ պաշտպանեց «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը և  պրակտիկան» թեմայով դոկտորական ատենախոսությունը:

Մ.Մկրտչյանը ձգտում է  այս եղանակով փոխարինել այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում գործող, ըստ նրա, վաղուց իրեն սպառած ուսուցման դաս-դասարանային եղանակին: Եթե դաս-դասարանային եղանակում ուսուցիչն է սովորեցնում աշակերտներին, հիմա արդեն երեխաներն են սովորեցնելու միմյանց:

Մ.Մկրտչյանի ստեղծած և նշված երկու ամբիոնների ու մասնագիտական խորհրդի հավանությանը արժանացած ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակին բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.

1.Ուսումնական  խումբը կազմված  է  տարբեր տարիքի և մակարդակի սովորողներից: Տարբեր սովորողներ տարբեր ժամանակներում են յուրացնում ընդհանուր ծրագիրը:

2.Ուսումնական խմբի անդամները ուսումնական պարապմունքների միևնույն պահին զբաղվում են տարբեր հարցերով: Մեկը կարող է  ուսումնասիրել մի թեմա, մյուսը`  մեկ այլ թեմա: Մեկը կարող է զբաղվել յուրացրածը ամրապնդելով, մյուսը ստուգարք հանձնելով: Մեկը կարող է շարունակել նոր թեմայի յուրացումը , մյուսը անցնել նոր թեմայի յուրացմանը:

3..Տարբեր  սովորողներ միևնույն պահին տարբեր ձևերով են աշխատում: Մի քանի հոգի ինչ որ հարց են քննարկում,մեկն ինքնուրույն ինչ-որ թեմա է ուսումնասիրում, մի աշակերտ իր դասընկերոջը նոր թեմա է բացատրում, մի խումբ երեխաներ ուսուցչի հետ ինչ-որ հարց են ուսումնասիրում:

Վերջին խոսքը ՀՀ ԲՈՀ-ինն է: Ինչպես կգնահատի նա այս մտաղացումը:

Մանկավարժագիտության դոկտոր Սերգեյ Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031