Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի այցը Էստոնիայի Հանրապետություն

Հունվար 26,2013 15:31

Հունվարի 25-ին աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Այցի շրջանակներում քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Էստոնիայի և Հայաստանի ԱԳՆ-երի միջև: ԱԳ նախարարի տեղակալ Մառտ Լաանեմաեի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, իրավապայմանագրային և այլ հարցեր: Երկուստեք արձանագրվեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:

Կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց Հայաստան–ԵՄ հարաբերություններին և 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ–Արևելյան գործընկերություն գագաթաժողովին: Ծավալուն քննարկումներ կայացան բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող խնդիրներին:

Այցի շրջանակներում քննարկումներ անցկացվեցին Արևելյան գործընկերության Էստոնական կենտրոնում Էստոնիայի դիվանագիտական դպրոցի և էլ.կառավարման ակադեմիայի ներկայացուցիչների հետ` Հայաստանում ընթացող զարգացումների, Արևելյան գործընկերություն համագործակցության շրջանակներում Հայաստանին վերաբերող հարցերի վերաբերյալ: Էստոնական կողմն առաջարկություններ ներկայացրեց Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ` հաշվի առնելով նախկինում համատեղ աշխատանքի արդյունավետ փորձը:

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև Էստոնիայի Ռիյկիկոգուի (խորհրդարան) նախագահի առաջին տեղակալ տիկին Լայնե Ռանդյարվի հետ: Հանդիպմանը կողմերը երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում կարևորեցին խորհրդարանական համագործակցության ակտիվացման, փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Էստոնիայի խորհրդարանում փոխնախարար Մնացականյանը հանդիպումներ ունեցավ նաև Էստոնիա–Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ, ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մատի Ռայդմայի և Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Կրիստինա Օյուլանդի հետ:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031