Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյանը տեր Հուսիկին ասել էր, որ ՀՀՇ-ն պարտվելու է

Երեկ մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ներկա էր նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա, ի դեպ, նստած էր առաջին շարքում՝ իշխող կուսակցության տեղական ներկայացուցիչների համար նախատեսված աթոռներին: Aravot.am-ին Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ իր ներկայությունը պայմանավորված է տվյալ համայնքի բնակիչ լինելով: Հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ է պատրաստվում տալ իր քվեն: «Որպես

«Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 40 զանգ

2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 40 զանգ, որից միայն երկուսն են վերաբերվել ընտրողների ցուցակին: Մասնավորապես, առաջին զանգով քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները բացակայում են ընտրացուցակից: Իրականացված

Ինսպեկցիան ինչպես որ կա

«Ոչ ոքի իրավունք չի տրված հուսահատեցնել Հայաստանի քաղաքացուն: Նույնիսկ մեկ մարդու հուսահատությունը կամ հիասթափությունը արդեն նշանակում է պարտություն լայն իմաստով»: Փիառի անանուն մասնագետ՝ աներձագերի դարաշրջանից Բովանդակություն Մաս Ա Մի քիչ շնչահեղձ Գրքով աղջիկը Պապլա-պապլա-պապլա-վոկ Զապադլոյի բուժման դեղատոմսերից Ղեբիափանն ու նրա խաղերը Քանդակների Նիագառան Է՛դպես գիտեն Մաս Բ Գառլախության եզրի փահլևանները Ութսուն թե քսան տոկոս Աբովյան

Այս ընտրությունները սովորականի նման չեն ընթանա

Ըստ Էդգար Վարդանյանի՝ ամեն ինչ կախված է նրանից, թե հասարակության դեմոկրատական հատվածը ինչ է ցանկանում

Մասնագիտության մասին

Երբ վիշտը վերաբերում է անձնապես քեզ, դրա մասին գրելը դժվար է՝ ոնց որ ի ցույց դնես, փորձես բառերով ձեւակերպել այն, ինչ ձեւակերպելի չէ: Դրա համար էլ չեմ գրի «Առավոտի» լրագրող Մամիկոնյան Նաիրայի անձնական արժանիքների մասին, չնայած դրանք շատ են եւ բոլոր նրան ճանաչողներին հայտնի են: Նաիրան էլ դժվար թե «այնտեղից»՝ «վերեւից» ողջունի, որ ես նրան

«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ . «Մեզ համար միակ վնասը երեխայի կորուստն է»

«Վանաձոր Քիմպրոմ ՓԲԸ-ից Aravot.am-ին հայտնեցին, որ արդեն իսկ պայթյունի հետեւանքով մահացած Դավիթ Ասատրյանի ընտանիքին օգնություն է ցուցաբերվել եւ այսուհետ պատրատ են ամեն կերպ աջակցել նրա ընտանիքին:

Բոզոյանը՝ վիրահատված, բայց առանց պաշտպանի

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, դատավորներ Կարինե Ղազարյանի եւ Հենրիկ Տեր-Ադամյանի մասնակցությամբ այսօր նշանակվել էր «փուչիկների գործով»  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա հոկտեմբերի 17-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը դատապարտվել էր 1 տարվա ազատազրկման: Բողոքը բերել էր հանրային

Արման Մելիքյանը՝ Սերժ Սարգսյանի եւ մյուս թեկնածուների մասին (Տեսանյութ)

«Ես հասկանում եմ այդ գովեստները, բայց չեմ կիսում»

Հնարավո՞ր է Րաֆֆի Հովհաննիսյանից հիասթափվենք

Այսօր «Փիփլմեթր» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը առողջություն մաղթեց հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանին, որովհետեւ պայքրաի շատ դժվար ուղի է ընտրել: Երեկ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը Վերին Արտաշատում ասում էր, որ ինքը միակ թեկնածուն է, որը հստակ նշում է, թե որտեղից է վերցնելու փողը, որ բարձրացնի աշխատավարձրը, կենսաթոշակները, մյուսների նախընտրական ծրագրերում լինելու են ընդհանուր

Սերժ Սարգսյանը ԼՂ հարցում փոխել է տեսակե՞տը

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը կամ փոխել է ԼՂ հիմնախնդրի հարցում իր ավանդական տեսակետները, կամ էլ դրանք երկար ժամանակ ծածուկ է պահել եւ միայն հիմա է հրապարակում։ Շաբաթ օրը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություն է արել. «Մենք ինչո՞ւ պետք է շահագրգռված լինենք, որպեսզի խնդիրը հետաձգվի։ Ես բազմաթիվ անգամ հայտարարություններ եմ արել, որոնց համար

Անդրանիկ Քոչարյան. «Չկա այն անձը, ով իշխանությանը ծեռնոց կնետի»

Հատվածներ պաշտպանության նախկին առաջին փոխնախարար, «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից: – Գուցե իմ հարցերը քանիցս պատասխանված են, բայց մի՞թե 2007-ից սկսված պայքարը ընդամենը 7 մանդատով պիտի ավարտվեր։ – Եթե քո ռեսուրսը ժողովուրդն է, ժողովրդի հետ մինչև վերջ պետք է անկեղծ լինես։ Երբ կորցնում ես անկեղծությունդ, ժողովուրդը արագ զգում է։

«Tata Steel»-ում այլեւս հանգստյան օր չկա

Վեյկ-ան Զեեում ընթացող «Tata Steel» շախմատի 75-րդ փառատոնի մասնակիցները երկրորդ եւ վերջին հանգստյան օրվանից հետո այսօր վերսկսում են պայքարը: Ուժեղագույնների խմբում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն իներորդ տուրում սեւերով խաղալու է հոլանդացի գրոսմայստեր Էրվին Լ՝Ամիի հետ, Սերգեյ Մովսիսյանի («B» խումբ) մրցակիցն այսօր Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Տուրովն է, իսկ «C» խմբում բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հանդիպելու է

Փոխնախարարի «համառության կոտոշն» ու մեր «արդարադատության հիմքերը» (Տեսանյութ)

«Մի լռեք». Արման Մելիքյանի քարոզարշավի առաջին փուլի կարգախոսը

Արմեն Մարտիրոսյան. «Տերն ամեն անգամ գաթա չի ուտում»

«Հիմա այլընտրանք կա: Դա Րաֆֆի Հովհաննիսյանն է»,- այսօր «Փիփլմեթր» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հարցին՝ 2008-ին արդյոք այլընտրա՞նք չկար, որ հիմա կա՝ նա պատասխանեց. «Արժեքային կառավարման առումով այլընտրանք կա: Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում էր՝ փոխելու ենք այս իշխանություններին մեզանով, բայց Սահմանադրությունը մնալու է նույնը, այսինքն՝ անձերի ֆիզիկական փոփոխություն է տեղի ունենալու ընդամենը,

Ինչից է ցնցված եւ ինչպես է ցնցում Դավիթ Հարությունյանը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իր տարակուսանքն է հայտնել ՀՀ նախագահական ընտրությունների առնչությամբ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության տարածած մամուլի հաղորդագրության բովանդակության կապակցությամբ։ «Ցնցված եմ Հայաստանում ԵԽ ԽՎ նախընտրական պատվիրակության մամլո հաղորդագրության ձևից ու բովանդակությունից և անհրաժեշտ համարեցի անդրադառնալ դրանում արտացոլված բոլոր երեք

Ցանկացած դեպքում երբեք չի կարելի վիրավորել լրագրողին

Ինչպես արդեն նշել ենք, «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի դեմ՝ օրաթերթի լրագրողին վիրավորելու համար: Հիշեցնենք, որ իրեն ուղղված հարցին ի պատասխան՝ Խ. Խաչատրյանն ասել էր. «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

Հունվարի 21-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության  Կենտրոնականի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Վիկտոր Բ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ: Վիկտոր Բ.-ն կալանավորվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ ոստիկանություն

Աննա Հայրապետյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Հայաստանի չեմպիոններ

Նրանք կհամալրեն շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների թափուր տեղերը: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ եւ կանանց 68-րդ առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարում շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր դարձավ միանձնյա հաղթող՝ պահպանելով հանրապետության չեմպիոնի կոչումը: Արծաթե եւ բրոնզե մեդալները բաժին հասան, համապատասխանաբար, Ավետիք

«Էպոսագիտությունն» «արիական» «կոմպոտի» մի մասն էր

Վարդան Սեդրակյանն ինչ-որ առումով այնքան էլ պատահական կերպար չէ՝ նա մեր հանրության որոշակի մասի մտածողության յուրահատուկ հայելին է։ Մամուլում նրան անընդհատ կոչում են էպոսագետ՝ առանց չակերտների կամ առանց «այսպես կոչված» եւ նման հավելումների, ինչն, անշուշտ սխալ է, քանի որ էպոսի իրական գիտական ուսումնասիրության հետ նրա «էպոսագիտությունը» ոչ մի առնչություն չունի (էպոսի բնագավառում լավագույն, իրոք գիտական

«Արմավիան» կրկին պարտք է

Արմավիա» ազգային ավիափոխադրողը պարտավորվել էր մինչեւ դեկտեմբերի 26-ը մարել «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական ընկերության պարտքը՝ մոտ 100 մլն դրամ, սակայն պարտքը շարունակում է ավելանալ։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանը, պայմանավորվածությունը կյանքի չի կոչվում։ Եւ այլեւս չգիտեն խնդրի լուծումը որտեղ փնտրել։ ««Արմավիան» ազգային փոխադրողից վերածվել է կեղեքիչի, որը կեղեքում է մեզ»,- նշում

Սերժ Սարգսյանի պաշտոնավարության 5 տարիների ընթացքում, Երեւանում ի՞նչ նոր գործարան է բացվել

Նախընտրական քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված ծավալուն հարցազրույցում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է աշխատատեղերի եւ արտագաղթի խնդիրներին։ Նա մասնավորապես ասել է. «Հիմնականում գնում են բարձր աշխատավարձի հետեւից։ …Այսօր ես կարող եմ հայտարարել, որ Հայաստանում աշխատանքի խնդիր չկա, Հայաստանում կա բարձր վարձատրվող աշխատանքի խնդիր։ Երեւանում կան ժամանակակից

Ինձանից հետո` թեկուզ Լևոն Զուրաբյան

Բազմիցս առիթներ ունեցել ենք գրելու, որ Հայաստանի քաղաքական կյանքում կատարվող գործընթացները վաղուց դուրս են քաղաքականության տրամաբանությունից: Սակայն, եթե նախկինում քաղաքական տրամաբանությունից դուրս էին գործում հիմնականում իշխանական ուժերը, ապա ներկայումս դա դարձել է նաև ընդդիմադիր դաշտի բնորոշիչը: Խորհրդարանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի դիրքորոշումը նախագահական ընտրություններում դրա լավագույն ապացույցն էր: Այդ ուժերը տարբեր պատճառներով հայտնվեցին

Անցած հինգ տարիները ջնջում է

Հայաստանի հանրապետությունը փաստորեն ունի նորալլուկ նախագահի թեկնածու։ Չկարծեք, թե խոսքը էպոսագետ Վարդան Սեդրակյանի կամ առաջին անգամ իր բաղձանքին հասած, եւ նախագահի թեկնածու դարձած Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է։ Ոչ։ ՀՀ նորալլուկ նախագահի թեկնածուն Սերժ Սարգսյանն է։ Այս օրերին քարոզարշավի մեկնարկին զուգընթաց բացվել է թեկնածու Սարգսյանի պաշտոնական կայքը՝ serzhsargsyan.am։ Եւ ուրեմն այս կայքում, որտեղ կան տարբեր բաժիններ,

Անդրիաս Ղուկասյանի փիառը գրագետ է կառուցված

«Հպարտ եմ քո քաղաքացիական նախաձեռնությամբ, որ դու տանը չնստեցիր ու դուրս եկար պայքարի։ Դու վայելում ես իմ զորակցությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը «Ռադիոհայի» տնօրեն Անդրիաս Ղուկասյանին, որը սառչում էր Ակադեմիայի շենքի մոտ եւ տեսախցիկների օբյեկտիվում մի քիչ կապտած էր երեւում, ինչը, սակայն, չէր խանգարում նրան մնալ ամենագեղեցկադեմ թեկնածուն։ Իր քարոզարշավն Անդրիասը սկսեց հացադուլով։ «Անդրիաս» պրոյեկտի բոլոր

Հայկական «ֆուռերը» եւ վրացական քարշակները

Հայկական բեռնատարները ստիպված են օգտվել այդ ծառայությունից

Վարչական դատարանը նյութական միջոցների բռնագանձման վճիռ էր կայացրել «Ազգ»-ի դեմ

Կամքից անկախ պատճառներով ձգձգվեց մեր թերթի ամանորյա «արձակուրդը»: Պատճառըՙ հարկային իսկապես ծանր պարտավորությունները նյութական համապատասխան միջոցների չգոյության պատճառով համարժեք չկատարելու համար դեռեւս հունիս ամսին «Ազգի» դեմ վարչական դատարանում գործ է հարուցված եղել պետեկամուտների կոմիտեի կողմից: Վարչական դատարանը, արդեն հուլիս ամսին, առանց թերթին պատշաճ կերպով ծանուցելու, այսինքն պատասխանող կողմի բացակայության պայմաններում, նյութական միջոցների բռնագանձման վճիռ է

Գավառի քամիները հետ են բերում 90-ականները

Երկու օր է արդեն, ինչ Գավառի որոշ թաղամասերում, երեկոյան ժամերին լույսերը կտրում են: Պատճառը քամիներն են: Մինչև լույսերը կմիացնեն, որը, սովորաբար, լինում է կեսգիշերին մոտ՝ օգտագործում ենք այդ տանը փրկություն և լույսի աղբյուր դարձավ տատիկիս պահած, դեռ «մութ ու ցուրտ» տարիներից մինչև հիմա հավատարիմ ծառայող «լամպը»նավթը, որն ավելի քան կեսդարյա հնությւոն ունի:  Տպավորություն է, որ վերադարձել ենք

Էպոսագետ. «Մի երկու բաժակ խմեմ, նոր էդ հարցը տուր»

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը «վեպ գրելու», այսինքն՝ ծրագիր գրելու ցանկություն չունի։ «Ձեր տանը «Սասունցի Դավիթ» էպոս չկա՞,- զարմացավ մեր թեկնածուն։- Դա էլ իմ ծրագիրն է»։ Իր նախընտրական բուկլետներն ու թռուցիկներն էլ պատրաստվում է ներկայացնել փետրվարի 1-ից։ «Որովհետեւ մյուս թեկնածուները շատ հետ են մնում ինձանից, դա մի քանի լրատվական կայքի՝ «Առավոտ», «Մարդիկ», հարցումներն են ասում,

Պատասխանի ժամանակը

Մինչ հայաստանյան քաղաքական դաշտում նախագահի թեկնածուները սկսել են իրենց արշավը հանրության գլխով մեկ և փորձում են համոզել, որ հենց իրենք են այն մարդիկ, ովքեր Հայաստանը փոխելու են և դարձնելու են ավելի լավը, ովքեր պայքարելու են Հայաստանում իշխող ռեժիմի դեմ և վերացնելու են այն, և մինչ այսպես ասած` նախկին «միասնականները» հանրությանը «ծիկ» են անում իրենց անզորության

Ինչ-որ միջոցառումների շարք

2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը երկու օր շուտ տվեց Սերժ Սարգսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցով: Չնայած իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ փորձելով ապացուցել, որ սպասվում են մրցակցային և ազատ ու արդար ընտրություններ, իրականությունը և հանրային ընկալումը բոլորովին այլ է: Նույնիսկ առանց մասնագիտացված սոցիոլոգիական հետազոտություն իրականացնելու ակնհայտ է, որ քաղաքացիների սպասումները երկրի կարևորագույն պաշտոնի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031