Օրվա լրահոսը

7 համաշխարհային մեծության դերասաններ, որոնք այդպես էլ չեն արժանացել Օսկարի

  Բիլ Մյուրեյ: Ամերիկացի դերասան և կատակերգու Բիլ Մյուրեյի մասնակցությամբ ֆիլմերի զգալի մասը արժանացել է բարձր գնահատականների և վայելել կոմերցիոն հաջողություններ: Առավել հայտնի ֆիլմերից են «Գոլֆ ակումբը» (1980), «Ուրվականների որսորդները» (1984), «Արջամկան օրը» (1993), ավելի ուշ` «Թարգմանության դժվարությունները» (2003), ինչի համար լավագույն դերասանի անվանակարգում առաջադրվել է Ակադեմիայի մրցանակի: Սթիվ Մարտին: Հոլիվուդի ամենահայտնի կատակերգուներից, գրող, երաժիշտ,

«Մեսրոպը տրամադրություն է փչացրել». Հանձնաժողովի նախագահը՝ ՀՀԿ ավագանու թեկնածուի մասին (Տեսանյութ)

Թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը միայն երեկոյան է ահազանգ ստացել, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական, ավագանու թեկնածու Մեսրոպ Մանուկյանը (լուսանկարում) ավագանու ընտրությունների օրը 8/8 եւ 8/9 տեղամասում համատեղության կարգով վստահված անձ է ներկայացել: «Ինձ զանգահարել են երեկոյան ժամը վեցի մոտ , թե յոթի սահմաններում, նախագահին հանձնարարել եմ, որ Մեսրոպին հեռացնեն տեղամասից:

«Ընդդիմության միավորվելն ընտրություններից առաջ՝ զոհողություններ էր պահանջում». Արտակ Դավթյան

Այսօր «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին, թե Երեւանի ավագանու ընտրություններից առաջ ինչու ընդդիմությունը չմիավորվեց, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը ասաց. «Պատճառը պարզ է` միավորվելն ընտրություններից առաջ, շատ ավելի դժվար է, մեծ զոհողություններ է պահանջվում, քան ընտրություններից հետո: Մեր իրականության մեջ, մեր «էգոն» այնքան մեծ տեղ է զբաղեցնում, որ ընդհանուրի շահերի համար տեղ չի թողնվում»: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Վրաստանը սպասում է Ռուսաստանի արձագանքին՝ աբխազական երկաթուղու վերագործարկման վերաբերյալ

Վրաստան-Ռուսաստան տնտեսական փոխհարաբերություններին վերաբերվող քննարկման ժամանակ հայկական պատվիրակության անդամները բարձրացրել են նաեւ աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկման հարցը:

Սոս Գիմիշյանի կարծիքով` ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն հավաքած ձայներով մոտ են իրար, կեղծ ընդդիմություն խաղալը բերում է այս արդյունքներին

  Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ից Արտակ Դավթյանը եւ Սոս Գիմիշյանը խոսեցին Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների մասին: Դավթյանի խոսքով` այս ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնական շեշտադրումը պետք է կատարվեր բնակչի վրա, արդյունքը եղավ այն` ինչ ունենք. «Շատ լավ կազմակերպված ընտրություններ էին, ոչ թե մեկ` այլ կիլոմետրերով առաջ էին նախորդներից: Վերահսկողությունը մեծ էր ու վերահաշվարկն էլ ավարտված

Մանվել Բադեյանը՝ թաղի խուժանների մասին. «Լրագրողներ կան, որոնք արժանի են ծեծի»

Նա Հակոբ Կարապետյանի ծեծի առնչությամբ եզրակացրեց՝ «դեմինն անասուն է եղել»

«Հարսնաքարի» գործը հետաձգվեց հերթական անգամ

Հիվանդության պատճառով դատարան չէին ներկայացել տուժողների ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, այս գործով 4 տուժողները, ինչպես նաեւ մեղադրանքը պաշտպանող 2 դատախազները:

Սերմնահեղուկը ոչ թե 2 կիլոգրամ է ներկրվել, այլ 2 միլիգրամ

Երկու կիլոգրամ սերմնահեղուկը հավասար է 1200 դոնորի սերմնահեղուկին

Քաղաքագետը համոզված է` Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալուց ի վեր, հասարակությունը բաժանվեց երկու մասի

Այսօր քաղաքագետ Արկադի Վարդանյանը «Վարկած» ակումբում մեկնաբանելով այն, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը համեմատելիս, հասարակությունն առաջինի վարած իշխանությունը համարում էր ավելի կոշտ, սակայն`«Ես տարբերություն չեմ տեսնում նրանցում, բացի այդ, դա Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած համակարգն է, որը կուտակված է յուրայինների ձեռքում եւ առողջ ընդդիմություն ունենալ` չի կարող: Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալուց ի վեր, հասարակությունը

Քավոր Հարութին դուրս գրեցին հիվանդանոցից

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, այսօր հիվանդանոցից դուրս են գրել ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում հնչած կրակոցներից հրազենային վնասվածքներ ստացած Հարություն Խաչատրյանին: Նրա վիճակը, բժիշկների գնահատմամբ, բավարար է, սակայն քավորի վիրահատված ձեռքին սարքավորում է տեղադրված, դեռ երկար ժամանակ պետք է մնա բժիշկների վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ վնասվել էր նաև Քավոր

«Այդ արդյունքները նախապես ձեւավորվում են Բաղրամյան 26-ում». Արկադի Վարդանյան

Այսօր «Վարկած» ակումբում քաղաքագետ Արկադի Վարդանյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, ասաց. «Այդ շարժման նկատմամբ իմ հիասթափությունը սկիզբ առավ ան ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ու դա անարդյունք ավարտվեց: Ես Րաֆֆի Հովհաննիսյանի խորհրդատուներից չէի,  մենք պարզապես հանդիպում, խոսում էինք, բայց նա իմ խորհուրդներից ոչ մեկը հաշվի չառավ ու գնաց այդ հանդիպմանը, իսկ

«Երազում եմ այնպիսի մի օրվա մասին, որ ռադիոունկնդիրներին բարի լույս ասեմ». Նունե Աղաջանյան

Երիտասարդ Նունե Աղաջանյանը սովորում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ): Լրագրության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի է: Նա ղեկավարում է նաեւ  ՎՊՄԻ-ի ուսանողական բլոգը : Աղջիկը պատմում է, որ բլոգը բացել է իր դասախոսներից մեկի խորհրդով, որպեսզի ծանոթանա ինտերնետային լրագրությանը եւ մի քիչ էլ գրելու փորձ ձեռք բերի. «Այնպես չէ, որ բլոգ հասկացության մասին ընդհանրապես չէի

Փաստեր` «Հյուրանոց «Մերիգոլդ». Լավագույնը տարաշխարհիկներից» ֆիլմի մասին

  «Հյուրանոց «Մերիգոլդ». Լավագույնը տարաշխարհիկներից» ֆիլմը մի փոքր տխուր,  բայց միեւնույն ժամանակ բարի ու պայծառ կատակերգություն է: Անգլիացի թոշակառուների մասին է, ովքեր հայտնվել են արեւային Հնդկաստանում: Այդ երկրում նրանք կանգ են առնում մի հյուրանոցում, որը օգնում է հերոսներին նոր կյանք գտնել իրենք կյանքում: Այժմ ձեզ ենք ներկայացնում փաստեր` հենց այդ ֆիլմի մասին: 1. «Հյուրանոց «Մերիգոլդ».

Բոստոնի ահաբեկչության գործով անցնող Ֆիլիփոսը գրավով ազատ արձակվեց

«Ազատություն» ռադիոկայան. Միացյալ Նահանգներում 100 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել Բոստոնի մարաթոնի ահաբեկչության գործով անցնող 19-ամյա Ռոբել Ֆիլիփոսը: Նա, այդուհանդերձ, մնալու է տնային կալանքի ներքո: Ֆիլիպոսին մեղադրում են բոստոնյան ահաբեկչությունից հետո` ապրիլի 18-ին Ջոխար Ցարնաեւի` հանրակացարանում գտնվող սենյակ իր այցելությունը հետաքննությունից թաքցնելու մեջ:

«Բարեւ Երեւանի» դիմումով վերահաշվարկի արդյունքում խախտումներ չարձանագրվեցին

Թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանի խոսքերով, այս ընտրատարածքում «Բարեւ Երեւան» դաշինքը 25, ՀԱԿ-ը 2, իսկ «Առաքելությունը» 6 տեղամասերում վերահաշվարկ անելու դիմում է ներկայացրել:

Էպոսագետի եւ մյուս երկուսի դատը կսկսվի հաջորդ շաբաթ

Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ Սեդրակյանի մտերիմները տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել 1000 ԱՄՆ դոլար գումար:

Վրաստանում ադրբեջանցիներին զրկել են ձայնի իրավունքից

Ադրբեջանցիների նման ոչ կառուցողական պահվածքը առիթ է դարձել, որ սեմինարի քննարկման առարկա դառնան Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ընդհանուր ժողովրդավարությանը վերաբերող հարցերը:

Ալեքսանդր Մարկարով. Ընդդիմության բացթողումը նախագահական ընտրություններին չմասնակցելն էր

«Բարեւ, Երեւանի» ստացած 8,48 քվեն եկավ հաստատելու, որ «Ժառանգություն» կուսակցության ընտրական վարկանիշն ամենեւին էլ այն չէ, ինչը կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ ձեռք բերել նախագահական ընտրությունների ժամանակ:

Կռիվ՝ չվարձատրվող մանդատի համար

Ավելի հեշտ կլինի «Բարեւ Երեւան» դաշինքի գործը. ամենայն հավանականությամբ, ցուցակի հենց առաջին 7 անդամներն էլ կլինեն ավագանու անդամ։ Իսկ յոթնյակն ունի հետեւյալ կազմը՝ Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան, Մեսրոպ Մովսեսյան, Ստյոպա Սաֆարյան, Գագիկ Բաղդասարյան, Արթուր Գասպարյան, Դավիթ Սանասարյան։

Պարզվեց՝ այդ մարդիկ առանձնապես չեն ուզում ազատվել այդ ճիրաններից

մայիսի 5-ին պարզ դարձավ, որ ընդդիմությունը պիտի պայքարի ե՛ւ ընտրակեղծիքների համակարգի, ե՛ւ այդ համակարգում ներգրավված տասնյակ հազարավոր հասարակ մարդկանց դեմ։

Արմեն Մարտիրոսյան. «Ընդդիմությունն է նաեւ մեղավոր, քաղաքացին հիասթափվեց»

Ես կմեղադրեմ ոչ միայն իշխանություններին՝ դե հիմի իրենք սա են: Այլ ընտրություն չեն կարող կազմակերպել:

Օմբուդսմենի գնահատականը Երևանի ավագանու ընտրություններին. «Դրանց արդարությանը չհավատալու իրավական հիմքերը ներկայումս բացակայում են»

Լցոնման, ընտրակաշառքի բաժանման, կրկնակի քվեարկության և այլ էական ընտրախախտումների վերաբերյալ գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը շուրջ հինգ տասնյակ են, մինչդեռ գրանցված արդյունքներով մրցակից ուժերի միջև եղած ձայների տարբերությունը էականորեն գերազանցում է ընտրախախտումների մասին հրապարակված կասկածների այս ծավալը:

ԲՀԿ-ի երկրորդ տեղ գրավելը թակարդ էր ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի համար

ՀԱԿ-ն ընտրությունների ավարտից կարճ ժամանակ անց շտապեց հայտարարել, որ մայիսի 5-ի ընտրությունները «ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդի դեմ»: Հիմա ԲՀԿ-ն կամ պետք է միանա ՀԱԿ-ին՝ բողոքարկելով ընտրությունների արդյունքները կամ չճանաչելով դրանք, կամ պետք է կիսի «ժողովրդի դեմ կատարված հանցագործության» արդյունքում ստացած իշխանությունը ՀՀԿ-ի հետ:

Արագածոտնի բնակիչը՝ Երևանի ընտրությունների գործով կասկածյալ

Արագածոտնի բնակիչ, 2 տարի որպես «Հայասիգրուպ» ՍՊԸ անվտանգության աշխատակից աշխատաած Ս.Սերոբյանը ցուցմունք է տվել առ այն, որ «Օրինաց երկիր» կուսակցության համակիր է և բացի հիշյալ տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձից մեկ այլ տեղամասում նույնպես ՕԵԿ-ի օգտին ուրիշի օգտին քվեարկությունը հասցրել է ավարտին:

Սոնա Այվազյան. «ՀՀԿ-ն այս ընտրություններից հետո շատ ավելի շահավետ պայմաններում հայտնվեց»

Ընտրախախտումների գրանցման մեծամասնությունը մերժվել է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների կողմից:

Ակնհայտ է, որ քաղաքական դաշտը նոր գաղափարների ու նոր դեմքերի կարիք ունի

Այդպես եղել է շատ երկար ժամանակ, և առանց անուններ տալու էլ պարզ է, թե Հայաստանում համարյա մեկ տասնամյակ գործած «ընդդիմությունը» իրականում ինչպես և ում շահերն է սպասարկել՝ մնալով ալիքի վրա, իսկ բոլոր նրանք, ովքեր իրականում եղել ու մնացել են ընդդիմադիր, հայտնվել են փակուղում։

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ

Մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով ժողովրդին ընտրակաշառք բաժանի:

Միավորվել պետք էր դեռ ընտրություններից առաջ, եթե ընդդիմադիր ուժերը ցանկանում էին հասնել հաջողության

Չստացվեց։ Չկարողացան։ Գուցե հավակնությունները խանգարեցին, գուցե այլ գործոններ։ Բայց փաստն այն է, որ չկարողացան միավորվել։

Սադրանքներ խեղճ ՀՀԿ-ի դեմ

Եվ ձեր ասածները՝ կուտակումներ, ուղղորդումներ եւ այլն, ՀՀԿ-ի դեմ սադրանքներ են։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031