Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետ. «Մի երկու բաժակ խմեմ, նոր էդ հարցը տուր»

Հունվար 22,2013 10:35

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը «վեպ գրելու», այսինքն՝ ծրագիր գրելու ցանկություն չունի։ «Ձեր տանը «Սասունցի Դավիթ» էպոս չկա՞,- զարմացավ մեր թեկնածուն։- Դա էլ իմ ծրագիրն է»։ Իր նախընտրական բուկլետներն ու թռուցիկներն էլ պատրաստվում է ներկայացնել փետրվարի 1-ից։ «Որովհետեւ մյուս թեկնածուները շատ հետ են մնում ինձանից, դա մի քանի լրատվական կայքի՝ «Առավոտ», «Մարդիկ», հարցումներն են ասում, ես հիմա ուզում եմ կողքից նայեմ, մինչեւ իրենք թափ հավաքեն, մի քիչ անարդար է»,- պարծեցավ էպոսագետը։

– Պարոն Սեդրակյան, նոր ժամանակների պահանջներն այլ են, էպոսում, օրինակ, նորագույն տեխնիկան բացակայում է, Դուք հին ժամանակնե՞ր եք մեզ տանում։

– Իսկ ո՞վ ասեց, որ էպոսում նորագույն  տեխնոլոգիաներ  չկան, էպոսում  էնպիսի  կառավարման համակարգեր կան, էնպիսի շարժական համակարգեր, որոնք տարածությունից   ու   ժամանակից դուրս են։

Օրինակ, Ձեր ընտրվելու դեպքում հնարավո՞ր է վերացնեք բջջային հեռախոսների կիրառությունը, չէ՞ որ էպոսում չկային բջջայիններ։

– Ո՞վ ա ասում, էպոսում կապի համակարգեր կային։

Օրինակ Ինտերնետ կապ կա՞ր։

– Տեսնո՞ւմ եք, Դուք անցնում եք հումորի։

Բայց Դուքասացիք, չէ՞, որ էպոսն է Ձեր նախընտրական ծրագիրը

– Անլուրջ հարցեր եք արդեն տալիս։

Իսկ Ձեր արածն անլուրջ չէ՞։ Ասենք, չե՞ք վախենում Փոքր Մհերի ճակատագրից, որ ժողովուրդը Ձեզ կուղարկիկասի՝ փակվեք Ձեր Պառավաքարում եւ դուրս մի եկեք, Ձեր ծրագրերը զավեշտ են դարձնում մեր կյանքը։

– Սպասի մի երկու բաժակ խմեմ, նոր էդ հարցը տուր, ոնց որ քո տրամադրությունը շատ բարձր ա… հումորը խեղդել ա քեզ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031