Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է Րաֆֆի Հովհաննիսյանից հիասթափվենք

Հունվար 22,2013 12:30

Այսօր «Փիփլմեթր» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը առողջություն մաղթեց հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանին, որովհետեւ պայքրաի շատ դժվար ուղի է ընտրել:

Երեկ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը Վերին Արտաշատում ասում էր, որ ինքը միակ թեկնածուն է, որը հստակ նշում է, թե որտեղից է վերցնելու փողը, որ բարձրացնի աշխատավարձրը, կենսաթոշակները, մյուսների նախընտրական ծրագրերում լինելու են ընդհանուր ֆրազներ, միայն ցանկությունների ծրագիր:Aravot.am-ըհետաքրքրվեց՝ համաձա՞յն է այս քննադատության հետ: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ նա Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրին ծանոթ չէ եւ որ իրենց ծրագրում կան շատ կոնկրետ պատասխաններ. «Բավականին կոնկրետ թվեր կան, բավականին լավ տնտեսագիտական թիմ է աշխատել: Շատ պրոֆեսիոնալ թիմ է աշխատել»:

Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսն է՝ «Հնարավոր է»: Մեր հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ մենք խորը հիասթափություն ապրենք այս ընտրություններից հետո՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ավելի մեծ հիասթափություն, քան հիմա է, դժվար լինի. «Չեմ էլ ցանկանում, որ այս հիասթափության մակարդակը պահպանվի: Ինչ վերաբերում է նրան, որ հիասթափվենք Րաֆֆի Հովհաննիսյանից՝ ես բացառում եմ դա, որովհետեւ ինքը անկախ նրանից քաղաքական դաշտի որ մի օղակում է  գտնվում, միշտ եղել է քաղաքացու շահը պաշտպանող, միշտ եղել է պետական շահը պաշտպանող: Որեւէ մեկը Հայաստանում չկա, որ կարողանա մեղադրի Րաֆֆի Հովհաննիսյանին պետական միջոցների յուրացման, մարդու իրավունքների խախտման, պետական շահի ստորադասման կամ այլ նպատակներով ծառայեցնելու համար, տնտեսության թալանի համար, խոշոր գործարանների, հանքերի թալանի համար: Այսինքն՝ այն արատավոր բեռը, որ ունեցել է գրեթե ցանկացած իշխանավոր նախկինում, այդ ամենը Րաֆֆի Հովհաննիսյանը չունի: Ուստի ես 100% համոզված եմ, որ հնարավոր չէ, որ ինքը հուսախաբ անի՝ այն պատկերացումների շրջանակներում, ինչ մենք ունեցել ենք մինչեւ այժմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031