Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 40 զանգ

Հունվար 22,2013 13:14

2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 40 զանգ, որից միայն երկուսն են վերաբերվել ընտրողների ցուցակին: Մասնավորապես, առաջին զանգով քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները բացակայում են ընտրացուցակից:

Իրականացված ստուգմամբ պարզվել է, որ «Թեժ գիծ» ծառայություն զանգահարած քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է 2013 թ. հունվարի 17-ին, այսինքն՝ ընտրողների ցուցակները հրապարակելուց հետո:
Վերջնական ցուցակները հրապարակելիս՝ անճշտությունն ուղղված կլինի:

Երկրորդ զանգով` Անձնագրային և վիզաների վարչությանը տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած անձի վերաբերյալ, որի տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացվել:

Մահացած անձին ճշտելու ուղղությամբ ոստիկանության Կենտրոնականի անձնագրային ծառայությունում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:
Մնացած 38 զանգերով քաղաքացիներին տրամադրվել է սպառիչ խորհրդատվություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031