Օրվա լրահոսը
Հափշտակություն «Օջախ» շինանյութի խանութից
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը չկարողացավ սկսել Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը: Դատական նիստը նշանակվել էր ժ.12-ին, սակայն 40 րոպե էր անցել, եւ դատախազը չկար: Չկար նաեւ տուժող Գեորգի Մադարյանը: Դատարան էր բերվել ամբաստանյալը, որի պաշտպանությունն իրականացնող պաշտպանը՝ Գեղամ Հակոբյանը դատարանին ներկայացրեց ՀՀ փաստաբանների պալատի կողմից
Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08.40-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ: Նույն օրը, ժամը 18.15-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, տեղի
Սարիբեկ Սուքիասյան. «Լինելու եմ հասանելի բնակիչների համար»
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, ցավոք, եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ոչնչացված են իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմները: Իշխանական ներկա համակարգը նաեւ ցույց տվեց, որ շարունակում է Սուքիասյան ընտանիքի անդամների քաղաքական հետապնդումը եւ ընտրողների իրավունքները ոտնահարելով, հենց ինքն է ընտրելու քաղաքացիների ապագան: Ընտրություններում ես չեմ պարտվել, «հաղթել են» ընդամենը պետության վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսները, կատարելության
Միասնական շտաբը հանդես է գալու ամփոփիչ հայտարարությամբ
Մայիսի 7-ին, ժամը 18-ին Հայաստանի քաղաքագետների միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասանական շտաբի աշխատանքային նիստ, որին մասնակցել են Լևոն Զուրաբյանը, Վարդան Օսկանյանը, Արմեն Ռուստամյանը, Հմայակ Հովհաննիսյանը: Նիստում քննարկվել են մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ընտրախախտումները, որոնք շտաբի անդամների գնահատմամբ խաթարել են ընտրությունների օրինականությունը:
Թեկնածուի օգտին քվեաթերթիկները ձեռքին բերել է հանձնաժողով, որի նախագահն այլ թեկնածուի կինն է
Ընտրական տեղամասում քվեների հաշվարկն ավարտվելուց հետո Դիլիջան քաղաքի 41/04 տեղամասային հանձնաժողովի նախագահ Հասմիկ Սմբատյանը Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով 3 թեկնածուների քվեաթերթիկները պարկով է բերել Իջեւան՝ թիվ 41 ԸԸՀ: Հասմիկ Սմբատյանի ձեռքում եւ ոչ թե պարկում են եղել այս ընտրատարածքի 4-րդ թեկնածուի, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանի (որի ընտրությունների արդյունքում պատգամավոր վերընտրվեց) օգտին տրված
Գալուստ Սահակյանը իր կնոջ ՝ «բոյդ թաղեմ» արտահայտության մասին
«Իմ կինը 6/02 տեղամասի տեղն էլ չգիտի , բացի դրանից նրա բառապաշարում նման անեծքներ ու խոսկցություններ չեն կարող լինել: Նա իդեալական, բարձր գիտակցության տեր անձնավորություն է: Պարզապես իմ պատճառով երբեմն վատ խոսքեր ու տրամաբանություն են ուղղորդում նաեւ որդիներիս մասին, այս անգամ էլ այլ պրովոկացիա արեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում
Մոսկվայի առաջնահերթությունների շարքում նաեւ Ղարաբաղի հարցն է
Երկուշաբթի օրը ստանձնելով Ռուսաստանի նախագահի պաշտոնը` Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռազմավարական նշանակության 11 հրամանագիր։ Դրանք, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության, սահմանում են երկրի զարգացման եւ կառավարող մարմինների գործունեության առանցքային ուղղությունները։ Ստորագրված 11 փաստաթղթերից մեկը «Արտաքին քաղաքական ուղեգծի իրագործման միջոցառումները» հրամանագիրն է, որում նշվում է հակամարտությունների կարգավորման, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման խնդրում Մոսկվայի ակտիվ դերակատարությունը։
Պատգամավորի շտաբն անտեղյակ է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով թիվ 12 ընտրատարածքում պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը Aravot.am-ին ահազանգեց, որ տեղամասում վերահաշվարկ է ընթանում: Ինքը՝ պատգամավորը ,եւ նրա շտաբը անտեղյակ են վերահաշվարկի գործընթացից: Պարոն Խաչատրյանն ասաց, որ ինքն այդ մասին իմացել է քիչ առաջ՝ պատահական մի զրույցի ընթացքում: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Զանգեզուրի կոմբինատի հետ չբարիշող Քաջարան գյուղն ամենաշատ ձայնը տվել է Վահե Հակոբյանին
Քաջարանի կոմբինատի հետ վերջերս այդքան մեծ լարվածություն ունեցած ու դեռեւս խնդիրներ ունեցող Քաջարան գյուղում ԱԺ մեծամասնական ընտրություններում բնակիչներն ամենաշատը քվեարկել են հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդու` Վահե Հակոբյանի օգտին: Ըստ թիվ 38 ԸԸՀ-ի տրամադրած նախնական տվյալների` Քաջարան գյուղում տեղակայված թիվ 38/58 ընտրատեղամասում ընտրության մասնակցած 138 ընտրողից հանրապետական Վահե Հակոբյանի օգտին քվեարկել
Իջեւանի քաղաքապետը կդիմի դատարան
Մայիսի 7-ին հերթական անգամ չի կայացել Իջեւան համայնքի ավագանու նիստը: Ինչպես տեղեկացանք Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից՝ քվորում չի եղել, ավագանու 15 անդամից նիստին ներկա է եղել 7-ը: Քվորում ապահովելու համար նիստին ավագանու 8 անդամ պետք է ներկայանար: Առանց լուրջ պատճառաբանությունների նիստերին չներկայացող ավագանու անդամների թվում կան մարզպետարանի ենթակա պետական հիմնարկների տնօրեններ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը
Մանվել Եղիազարյան. Մեկը կնամոլ է, մեկը՝ խաղամոլ, ես էլ հայրենամոլ եմ (Տեսանյութ)
Շուշիի ազատագրման 20-ամյակին ընդառաջ՝ այսօր «Ազդակ» ակումբի հյուրն էր «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Բանախոսը շնորհավորեց հայ ժողովրդի, հատկապես ազատամարտիկների տոնը՝ ցանկանալով, որ Շուշիի ազատագրման օրը, անկախ քաղաքական իրավիճակից, անկախ հարուստ-աղքատ եւ սրիկա-ավազակ երեւույթներից, դառնա ողջ ժողովրդի տոնը. «Սա միայն ավտոմատավորի տոնը չի: Մենք պետք է կարողանանք դիմագրավել աշխարհի մարտահրավերներով եռացող կաթսային, որ ամեն պահի
Զինվորները քվեարկել են հրամանատարի ներկայությամբ, ծրարները սխալ կնիքով են կնքվել, քվեաթերթիկներ են անհետացել
«Ընտրությունը քոնն է» հ/կ-ն ամփոփեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացի ընթացքում իրենց կատարած դիտորդական առաքելության արդյունքները: Կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը ընդհանուր առմամբ դրական գնահատեց այս ընտրությունները, դրանցում դրական առաջընթաց է տեսնում նախկինում մեր երկրում անցկացված ընտրությունների համեմատ: Սակայն նաև բարձրաձայնեց իրենց դիտորդների կողմից տարբեր ընտրատեղամասերում գրանցված խախտումների մասին: Օրինակ՝ թիվ 5/35 ընտրատեղամասում քվեարկությունը սկսվելուց
«Ժառանգության» նախնական գնահատականը 2012թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբն արձանագրում է, որ ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով: Այսպես` ընտրակաշառքների եւ կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ բարձր ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա: Իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործումն անհավասար պայմաններ ստեղծեց ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի համար:
Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է՝ կոալիցիա կձեւավորվի
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին քարոզարշավի ընթացքն ու խորհրդարանական ընտրությունները շատ հետաքրքիր են թվացել, քանի որ, նրա համոզմամբ, ուժերի միջեւ մրցակցությունը բավականին մեծ էր: Իսկանդարյանի փոխանցմամբ՝ հիմնականում մրցակցության մեջ էին ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» , ՀԱԿ-ն եւ ՀՅԴ-ն: «Ընտրությունների հիմնական գործիքը ոչ թե գաղափարն էր, այլ նյութական տեխնոլոգիաները: Ուժերը, որոնք շեշտադրեցին գաղափարներ, այս ընտրություններում
Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը մեկնում են Լոնդոն
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է ամառային 30-րդ օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի մասնակիցների նախնական ցուցակը: Յուրաքանչյուր քաշային կարգում ընդհանուր առմամբ ընդգրկված է լինելու վարկանիշային միավոր ձեռք բերած 22 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչներ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը (60կգ քաշային կարգ) վաստակած միավորներով 10-րդն է, իսկ հրազդանցի 66 կգ քաշային Արմեն Նազարյանը (լուսանկարում)՝ 16-րդը: ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ
Հրանտ Մելքումյանն 1-ին տեղում է
Հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաքում ընթացող «Բոսնիա 2012» միջազգային ներկայացուցչական մրցաշարում երեք տուրից հետո նույնքան միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երեք հաղթանակ է տոնել նաեւ սերբ Ալեքսանդր Կովաչեւիչը, սակայն նա լրացուցիչ գործակիցներով զիջում է հայ շախմատիստին: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Աշոտ Վարդապետյանը կդատի Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մենամարտը
Մայիսի 11-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի Ինժեներական սրահում կմեկնարկի շախմատի աշխարհի թագի համար մրցամարտը, որում աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) չեմպիոնի տիտղոսը պետք է պաշտպանի հավակնորդ, իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդի հետ պայքարում: Շախմատային աշխարհի այս ամենաբարձրակարգ մրցաշարի գլխավոր մրցավարը հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է: Աշխարհում միջազգային մրցավարները քիչ չեն, սակայն ամեն մեկին չի
Մշակույթի գործիչների ակնկալիքները՝ նորընտիր խորհրդարանից
Աշխատավարձերի վերանայումից մինչեւ սահմանների ապահովություն «Առավոտը» դիմեց մեր մշակույթի անվանի գործիչներին՝ հետաքրքրվելով, թե ո՞րն է իրենց ոլորտի թիվ 1 խնդիրը՝ կապված օրենսդրական դաշտի հետ, ինչը նորընտիր պատգամավորները պարտավոր են լուծել առաջին հերթին: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հարց ուղղեց նորընտիր պատգամավորներին՝ մեր հասարակությանը ընդհանրապես բարձրարվեստ մշակույթ պե՞տք է, թե՞ ոչ: Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարություն
Ավարտվեցին հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք նոր քաղաքական ու բարոյական փորձությունն էին մեր պետականության եւ ժողովրդի համար։ ՀՅ Դաշնակցությունը հանրությանը ներկայացավ ընտրական հստակ ծրագրով, որի կենսագործման դեպքում բոլորս կապրեինք որակապես այլ երկրում։ Մենք հրապարակային աշխույժ քարոզարշավ անցկացրեցինք, մեր մոտեցումները հասցրեցինք ընտրողներին, արժանացանք համընդհանուր ընկալման։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին ՀՅ Դաշնակցության օգտին։ Ցավոք,
Կոոպերատիվ շենքը համայնքի բալանսի վրա նստած չէ
Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: «Պետպլան-2» համատիրությունը, որպես իրավաբանական անձ, ոչ առեւտրային կազմակերպություն, գրանցվել է պետռեգիստրում 2005թ. հունիսի 10-ին: «Պետպլան-2» համատիրության կազմում ընդգրկված է Շինարարների փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքը: Շենքը կառուցված է կոոպերատիվ հիմունքներով եւ շահագործման է հանձնվել 1978թ.: Կոոպերատիվ հիմունքներով կառուցված լինելու մասին տեղեկանք
«Իշխող կլանը ոչ միայն ընտրացուցակ, այլեւ թանաք կեղծող է»
Ասում է Գյումրու ՀՀՇ կառույցի ղեկավարը Մուրադ Գրիգորյանը Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկն էր, որը պայքարում էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ «Շիրակի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանի դեմ: Վերջինիս, ի դեպ, սատարում էր Հանրապետական կուսակցությունը՝ ի դեմս Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, սակայն այս ընտրատարածքում փաստացի հաղթեց
Ընտրություններին հաշմանդամները տանջանքով հասան ընտրատեղամաս
Նրանց համար այս անգամ էլ ոչ բոլոր ընտրատեղամասերն են եղել հարմարեցված Թեեւ նախընտրական շրջանում ընտրությունների կազմակերպիչները վստահեցրին, որ ամեն ինչ արվել է, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերը մատչելի լինեն, սակայն մայիսի 6-ին «Առավոտը» մայրաքաղաքի մի շարք ընտրատեղամասերում արձանագրեց, թե ինչ մեծ ջանքեր էին հաղթահարում տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ, որպեսզի հասնեն քվեախցիկ: Ճիշտ է, այդ
Կդադարեցվի Նոր Նորքի 5-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս. թ. մայիսի 10-ին ժամը 09.00 – 21.00 կդադարեցվի Նոր Նորքի 5-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Orange բոնուսային միավորներով կարելի է ձեռք բերել նաև ինտերնետ փաթեթներ
Երևան, 8 մայիսի, 2012թ. Այսուհետ Orange-ի «Ամեն Ամիս» և «Խոսենք» ծառայության բաժանորդները (բացառությամբ Պարզ սակագնային պլանի) իրենց բոնուսային միավորներով կարող են ձեռք բերել ոչ միայն ցանցի ներսում և ցանցից դուրս րոպեներ և SMS-փաթեթներ, այլ նաև ինտերնետ փաթեթներ: Բոնուսային 200 միավորով կարելի է ձեռք բերել 25 ՄԲ, 350 միավորով` 50 ՄԲ, իսկ 600 միավորով` 100 ՄԲ
Բացարձակ հաղթանակ թիվ 32-ում
Տաշիրի տարածաշրջանն ընդգրկող թիվ 32 ընտրատարածքում առաջադրվել էր պատգամավորության հինգ թեկնածու, այդ թվում նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում Կարեն Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով հավաքել է ընտրողների 90 տոկոս քվե: Նույնքան քվե Կարապետյանն ապահովել է նաեւ ՀՀԿ-ի համար: Մնացած չորս թեկնածուները միասին հավաքել են ընդամենը 10 տոկոս: Ընդ որում, ամբողջ
ՀԱԿ-ը փորձում է կանխել հնարավոր գործարքը
Այսօր Կոնգրեսը պատրաստվում է նոր հանրահավաք կազմակերպել: Թե ինչ հայտարարություն է անելու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հանրահավաքում՝ երեկ Aravot.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ինտրիգներ խոստացավ. «Չի բացառվում, որ անսպասելի զարգացումներ կլինեն, կգաք հանրահավաք, ինքներդ կտեսնեք, թե շեշտն ինչի վրա է դրվելու: Ամեն ինչ կախված է, թե այսօր ընդհանրապես ինչ իրադարձություններ տեղի կունենան,
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Երևան, 7 մայիսի, 2012թ. Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 30-ից մայիսի 6-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Դիլիջանում բնակվող Նվեր Մանթաշյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր քույրը` Վահանուշը: Նվեր Մանթաշյանը կստանա Մոսկվա մեկնելու օդանավի երկու տոմս: «Շնորհավորում ենք Նվերին, որն արդեն չորրորդ բաժանորդն է, ով անակնկալ ճամփորդություն
Ում հետ է կիսել ՀՀԿ-ն իր «հալալ վաստակը»
«Դա ՀՀԿ-ի որոշելիքն է»,- «Առավոտի» հարցին՝ հավանական համարո՞ւմ եք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ նոր կոալիցիայի ձեւավորումը, ասաց ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա նաեւ հավելեց. «Ինչու՝ ոչ: Ի դեմս ԲՀԿ նախագահի՝ կոռեկտության սահմանները հնարավորինս պաշտպանվել են: Ուրիշ բան, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց»: Իսկ մնացյալ ուժերի
«Այ, այ, այ, Վարդան Մինասիչ, բա սազե՞ց»
Արտաշես Գեղամյանը՝ Վարդան Օսկանյանին – Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները, շատերի համար, օրինակ, անսպասելի էր ՀՀԿ-ի հավաքած տոկոսների այդքան առավելությունը, հատկապես ԲՀԿ-ի նկատմամբ: – Մեր թիմը բավականաչափ քրտնաջան եւ հետեւողական աշխատել է ՀՀԿ-ի շտաբների հետ, ու իմ ունեցած տեղեկատվությունը գալիս էր ապացուցելու եւ համոզելու, որ գոնե 45 տոկոս պետք է ՀՀԿ-ն անպայման ստանար: Իսկ մեծամասնականի