Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Վալերի Բուայեի հետ

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեի հետ, ով նաեւ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է: ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բազմակողմ հարաբերությունները, շնորհակալություն հայտնեց պատգամավորին՝ նշելով, որ ուրախությամբ հյուրընկալում են մի անձնավորության,

Հայոց ցեղասպանության թանգարանը կներկայացվի նորովի. Հայկ Դեմոյան

«Ծիծեռնակաբերդում մեծ թափով ընթանում են շինարարական աշխատանքներ: Թանգարանի մասնաշենքն ընդարձակվում է երկու անգամ, ապագա թանգարանի բուն ցուցադրական մակերեսը կմեծացվի երկուսուկես անգամ, սակայն այս ամենը չեն խանգարելու թանգարանում ցուցադրության աշխատանքներին»,-այսօր այս մասին Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը : Նախատեսվում է այս տարի ավարտել շինարարական աշխատանքը: Նախատեսված է նոր ցուցադրությունը պատրաստել բացառապես նոր

«Տուբերկուլոզի դեմ պատվաստման 30 նորածինների վատթարացումը, սպասելի ռեակցիա էր». Գայանե Սահակյան

Առողջապահության նախարարության մասնագետի ներկայացմամբ` երեխաների մոտ հիվանդությունն ինչպես առաջացավ, այնպես էլ հետ է ներծծվելու

Orange-ի բաժանորդները կարող են ամսական վճարումները կատարել իրենց բանկի միջոցով՝ ավտոմատ կերպով

Երևան, 23 ապրիլի, 2013թ. Այսուհետ Orange-ի ամսական բաժանորդագրությունների՝ Թիթեռի, Պանտերայի, Դելֆինի և Առյուծի բաժանորդները, ինչպես նաև Orange Ինտերնետի բաժանորդներն այլևս կարիք չեն ունենա ամեն ամիս մտածել իրենց ամսական վճարները կատարելու մասին: Պարզապես մեկ անգամ այցելելով Orange-ի խանութ՝ բաժանորդները կարող են գրանցվել պարբերական վճարումների համակարգում, որից հետո ամեն ամիս համակարգն իրենց բանկային հաշվից ավտոմատ կերպով կկատարի

Ուսանողները պարզեցին Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները

Այդ կապակցությամբ երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում, որը բարձր գնահատականի արժանացավ բոլոր ներկաների կողմից: Ուսանողները հանդես եկան երաժշտական կատարումներով. հատկանշական էր «Ադանա» երգի կատարումը: 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը մի շարք երկրների կողմից է ճանաչվել: Միջոցառման ընթացքում ուսանողների կողմից բարձրացվեցին այդ երկրների դրոշները: Հերթական միջոցառումը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Մենք քաղաքական մեծամասնություն ենք եւ իրավունք ունենք վարչապետ նշանակելու»

«Հանրապետական» կուսակցության բոլոր քաղաքապետերն էլ վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետերն են»,- երեկ այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը հարցին՝ կիսո՞ւմ է իր կուսակիցների այն գնահատականը, որ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է: Պարոն Սադոյանը երեկ մասնակցում էր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում ՀՀԿ-ի քարոզարշավին: Aravot.am-ի դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ են ձեր կուսակիցների մի

Լեհերի հետ քննարկել են նաեւ տրանսպորտի եւ ռազմական ոլորտներին վերաբերող հարցեր

Այսօր կայացավ տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը: Նիստի ընթացքում ընդունված որոշումների արձանագրության ստորագրումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց. «Պետք է արձանագրենք, որ բավականին արդյունավետ աշխատանք ստացվեց, եւ արձանագրությունն, որ մենք այսօր ստորագրեցինք, պարունակում է բավականին ընդգրկուն ոլորտներ՝ սկսած առեւտրատնտեսական հարաբերություններից մինչեւ գիտության ոլորտ, կրթության ոլորտից

ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները աճել են

2012թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ այս տարվա առաջին երեք ամիսներին կտրուկ աճել են լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումները: Սրանք արձանագրվել են նաև ԽԱՊԿ եռամսյակային զեկույցում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այն պայմանավորում է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններով: «Առաջին եռամսյակում գրանցել ենք երկու ֆիզիկական բռնության դեպք, և երկուսն էլ նախագահական ընտրությունների օրն են եղել,

ՀՅԴ նախընտրական շտաբ. Րաֆֆի Հովհաննիսյան, կա’մ լռեցրու դրանց, կա’մ զգույշ եղիր

Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա’: Հարց ունես, հասցեատիրոջը դիմիր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞:

«Հայաստանի ձայնի» նոր տեսահոլովակը

Օրեր առաջ ավարտվեցին Ալինա Կիրակոսյանի «Չգրված նոտաներ» երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Ընթերցողը նրան կհիշի «Հայաստանի ձայնը» նախագծից: Ալինան, ով որոշել է այսուհետ հանդիսատեսին ներկայանալ ԱԼԻՆԱ ՋԻՆ բեմական անվամբ, աչքի է ընկնում իր նուրբ, կանացի ու գրավիչ հատկանիշներով, բնավորությամբ, իրական արտիստուհուն վայել կերպարով, տեսահոլովակում նույնպես չի դավաճանում մարդկային ճշմարիտ սկզբունքները և հանդես կգա իր իրական տեսակով՝

Դ. Հարությունյանը ԵԽԽՎ-ում՝ Հայոց ցեղասպանության և երկու իրարամերժ Թուրքիաների մասին

Առաջինը նաեւ այն Թուրքիան է, որի քաղաքացիները ցնցվեցին 2007 թ. հունվարի 19-ին և դուրս եկան փողոց՝ գոռալու «Բոլորս Հրանտ Դինք ենք», «Բոլորս հայ ենք»: Իսկ մյուսն այն Թուրքիան է, որն իր ժողովրդի անցյալում ոչ մի սեւ բիծ չի տեսնում, իսկ ներկայում էլ սև բիծ է համարում, որ Թուրքիայում այժմ ապրող մի քանի տասնյակ հազար հայերին չեն արտաքսում էթնիկ պատկանելության պատճառով

«Չափում» ենք երիտասարդների երևակայության սահմանը

«Ի՞նչ անել, որ…». նախադասությունը  շարունակում են երիտասարդները: Ամենահետաքրքրասեր «Առավոտ երիտասարդականը» կրկին ծանոթացել է նրանց մտքերին ու «չափել» երևակայության սահմանը: «Ի՞նչ անել, որ բոլոր գրադարանավարուհիներն ու վաճառողները բարեհամբույր վերաբերմունք ցուցաբերեն», – ասում է 20-ամյա Գոհարը: 25-ամյա Դիանան էլ դժգոհ է. «Ի՞նչ անել, որ անելու բան չկա», – ասում է նա: «Ի՞նչ անել կամ ինչպե՞ս անել, որ

Գիտնականը՝ նախագահին. Չի՛ կարելի այսպես, պարոն նախագահ

ԳԱԱ ընդհանուր ժողովի ընդմիջմանը որոշ գիտնականներ կատակում էին տիկնոջ բուռն ելույթի առիթով: «Ես էդ կնոջ ճակատագրի մասին եմ մտածում այսքանից հետո»,-ասում էր մեկը: Մի ուրիշն էլ ժպտալով հիշեց հայտնի անեկդոտը, որտեղ դպրոցում հյուրընկալված Սերժ Սարգսյանին «վատ» հարց տված Գեւորիկն անհետանում է:

Հրանտ Մարգարյան. Նախագահը չստացաւ ճիշտ ուղերձները եւ կատարեց կարեւոր մէկ սխալ` վարչապետին վերանշանակելով

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը, տպագրված Թեհրանի Ալիք օրաթերթում – Պրն. Մարգարեան, ի՞նչ տւեց յետընտրական հոլովոյթը Հայաստանին ու հայ հասարակայնութեանը: Մի խօսքով ո՞րտեղ ենք կանգնած այսօր: – Կարծում եմ`  ընտրութեան արդիւնքում ամենամեծ ուսուցողական դասը տւեց ժողովուրդը, դա այն դէպքում, երբ համընդհանուր յուսահատական մթնոլորտ կար: Մասնաւորաբար, Ազգային ժողովի ընտրութիւններից յետոյ ստեղծւած յուսահատական մթնոլորտ կար եւ

Նյութական վնասիս հասցնում են բարոյական վնաս

«Բաց նամակ» ՀՀ նախագահին Մեծարգո նախագահ, Դուք ասում եք, որ սա օրենքի գերակայության Հայաստան է եւ վերջ: Կներեք, բայց միայն ասելով չի, քանի որ եթե (անգամ Ձեր ասելուց հետո) դատախազությունը ստեղծում է կեղծիքներ ու այդ կեղծիքների հիմքով Վճռաբեկ դատարանի դատավորները կայացնում են հիմնազուրկ (որոշում, վճիռ) դատական ակտեր եւ դրանից հետո, համաձայն զոռբայության՝ իրենց հոգեհարազատ «օրենքի»,

«Ժառանգությունը» պահանջում է պատասխանատվության կանչել ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին

«Ժառանգություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրել է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից թույլատրված մի շարք ընտրախախտումներ: Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը այսօր «Փաստարկ» ակումբում ընտրախախտումներից նախ առանձնացրեց մինչեւ քարոզարշավի սկսվելը պետական մարմինների՝ այդ թվում մարզպետարանների կողմից հրահանգված անձնագրային տվյալների հավաքագրումը, հետո թվարկեց խախտումներ քարոզչական պաստառների վերաբերյալ: Նրա խոսքերով, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պաստառներ են փակցնում չթույլատրված վայրերում, ՕԵԿ-ը

«Լսել ժամանակի դիսոնանսը եւ գտնել դրա լուծումները»

Վաչե Շարաֆյանը՝ կոմպոզիտորի խնդրի մասին Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները հնչում, ձայնագրվում, հրատարակվում են բազմաթիվ երկրներում: Ապրիլի 20-ին Նովոսիբիրսկի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին կոմպոզիտորի՝ դուդուկի, սոպրանոյի եւ լարայինների համար գրված «Ակացիաների երգի առավոտյան բուրմունքը» եւ «Մշակումներ եւ փոխադրումներ» (դուդուկի եւ լարայինների համար) երկերը: Ապրիլի 24-ին Միչիգանում տեղի կունենա Վ. Շարաֆյանի սաքսոֆոնի եւ թավջութակի համար գրված «Երազի

«Մեծ պատիվ է հայկական մշակույթ ներկայացնելը»

Ամերիկաբնակ ռեժիսոր Արտակ Սեւադայի դիտարկումները՝ նոր ֆիլմի առիթով 2015 թվականի ապրիլի 24-ին՝ միջազգային կինոշուկայի ու կինոդիտման բացման օրը, էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող The GENEX ֆիլմը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Արտակ Սեւադան է: «Առավոտի» հետ զրույցում ամերիկաբնակ արվեստագետը հայտնեց, որ The GENEX-ը հայ-ամերիկյան նախագիծ է: Արվեստագետը նշեց, որ այս ֆիլմում Ցեղասպանության թեմային այլ՝

Շեկոն ծայրահեղ ծանր է. իսկ քավոր Հարութին վիրահատում են

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի այս երկու թիմակիցների հետ հարաբերություններ պարզող խումբը գլխավորել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մահացած եղբոր՝ Արթուրի որդի Վահիկը:

Բարեւ, Երեւան, ցտեսություն, Հեղափոխություն

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանում երեխան անգամ գիտե՝ ՀՀ նախագահի եւ Երեւանի ավագանու ընտրությունները միանգամայն տարբեր մակարդակի ընտրություններ են՝ տարբեր են թե քաղաքական, թե իրավական առումներով եւ հնարավոր հետեւանքներով: Հանրային ընկալումներում եւս դրանք տրամագծորեն տարբեր ընտրություններ են: Տարբերություններով հանդերձ՝ դրանք ունեն մեկ որոշիչ նմանություն՝ բոլոր մակարդակի ընտրությունների արդյունքներն էլ Հայաստանում կեղծվում են, եւ ընտրությունները, որպես հասարակական-քաղաքական փոփոխությունների

Ավիատոմսերի գները չեն կարողանում զսպել

Մոտ մեկ ամիս է՝ ավիաընկերությունները շարունակում են ուղեւորների հաշվին գերշահույթներ ստանալ Չնայած նրան, որ օրերս ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել էր, որ ավիատոմսերի գները թռիչքային բարձրանալուց հետո կրկին նվազել են, սակայն երեկվա դրությամբ «Սիբիր» ավիաընկերությունը Մոսկվայի մոտակա օրերի տոմսը վաճառում էր 140 հազար դրամով, իսկ «Աէրոֆլոտը», որի օդանավը պետք է վայրէջք կատարեր «Շերեմետեւո» օդանավակայանում՝ 160 հազար

Գործազուրկների նոր բանակ՝ էկոնոմիկայի նախարարության «թեթեւ ձեռքով»

Արդեն 4-րդ օրն է՝ մայրաքաղաքի բազմաթիվ խանութներ, որոնք զբաղվում են ձայնա եւ տեսասկավառակների վաճառքով, հսկայական վնասներ են կրում, քանի որ ապրիլի 18-ից արգելված է առանց ակցիզների նման ապրանքներ վաճառել: Իսկ ակցիզներ արտադրող կամ իրացնող ընկերությունը կարող է ստանալ միայն էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թույլտվությամբ, գործակալությունն էլ բազմաթիվ ընկերությունների պարզապես թույլ չի տվել զբաղվել ձայնա

Ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը ՀՀԿ-ական պատգամավորը նորմալ է համարում

Շաբաթ օրը Երեւանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է սյունեցի ուսանողների հետ, հորդորել նրանց՝ երեւանաբնակ իրենց բարեկամներին քարոզել՝ ավագանու առաջիկա ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու: Մամուլում լուրեր եղան, որ Կոտայքի մարզպետն էլ է հրահանգել իր ենթականերին՝ իրենց երեւանաբնակ ծանոթ-բարեկամներին ՀՀԿ-ի կողմ ուղղորդելու: Ի դեպ, նման ահազանգեր «Առավոտը» ստացել է նաեւ Արմավիրի մարզից: Ուսուցիչներից, պետական հիմնարկների

«Մենք քրեաօլիգարխիկ կապեր չունենք». Մեսրոպ Առաքելյան

Այսօր «Սլաք» ակումբում «Առաքելություն» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը դատապարտեց երեկ ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած միջադեպը: Առաքելյանը անդրադառնալով իրենց իրականացրած քարոզչությանը, ասաց, որ այն  «Առաքելության» համար նորմալ է ընթանում, լինում են բակային  հանդիպումներ, ինչպես նաեւ՝ հանդիպումներ ուսանողների հետ, իրենք լսում են բոլորի խնդիրները, եւ առաջարկում իրենց` ավագանի դառնալու դեպքում դրանց լուծման ուղիները: «Մեր

Կոռումպացված հայ չինովնիկները եւ վարչական ռեսուրսի կիրառումը

Դիտորդական առաքելությունների «պուպուշ» գնահատականներն ու միջազգային կազմակերպությունների «քըխ» զեկույցները: Նախորդ շաբաթվա ավարտին ու ընթացիկ շաբաթվա սկզբին Հայաստանի անունը շրջանառվեց միանգամից երկու կարեւորագույն կառույցների կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության եւ ԵԽԽՎ-ի մեկնարկած գարնանային նստաշրջանի շրջանակներում: Այս շրջանառությունից ոգեւորվելու առանձնակի առիթ, սակայն, չկա, քանի որ արդյունքում բացասական որակումներ են հնչեցվում Հայաստանի վերաբերյալ: «Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ամենանշանակալի խնդիրները 2012 թվականին

Գյումրիում կրակել են Քավոր Հարութի եւ Շեկոյի վրա

Նշենք, որ այս երկու անձնավորություններն էլ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցներն են:

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է սննդի արդյունաբերության ոլորտում գործող ընկերության ներդրումային ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ալյուրի, հրուշակեղենի, գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ընկերության տարբեր արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերին: Տեղեկացվել է, որ մինչև 2012 թվականն ընկերությունն ալյուրի և հրուշակեղենի արտադրության ոլորտում ներդրել է 12 մլն դոլար, իսկ գինու, կոնյակի և մրգային օղիների արտադրություններում՝ 15

Հենրիխ Մխիթարյանն իր խոսքի տերն է

«Դնեպր»-«Շախտյոր» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին Ուկրաինայի առաջնությունների պատմության մեջ լավագույն ռմբարկուի ռեկորդ սահմանելու համար ընդամենը հարկավոր է մեկ գոլ խփել, հրաժարվել է ընձեռված բացառիկ առիթից՝ տանտերերի դարպասին նշանակված 11 մետրանոցն իրացնելուց: Հանդիպումից հետո «Շախտյորի» ավագ, խորվաթ Դարիո Սրնան խոստովանել է. «Հենրիխն ասաց, որպեսզի 11 մետրանոցը ես խփեմ»: Ինչի՞ համար է

Հայաստանում անհրաժեշտ է ձեւավորել քաղաքակիրթ արհմիութենական համակարգ

 Ասում է Արթուր Բաղդասարյանը – Պարոն Բաղդասարյան, օրերս մի շարք լրատվական կայքերում հրապարակումներ եղան, որ հանդիպումներ եք ունեցել արհմիութենական կազմակերպությունների հետ եւ  հայտարարել նրանց հետ համագործակցության մասին: Ի՞նչ ծրագրեր ունեք այս ոլորտում, եւ  արդյոք ինչ-որ իրական ակնկալիք կարո՞ղ են ունենալ վաղուց իրենց «դարն» ապրած այս արհմիությունները: – Աշխատող մարդու շահերի պաշտպանությունը քաղաքակիրթ աշխարհում չափազանց կարեւոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031