Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ չդիմանամ, ու մի օր էլ ձայնագրեմ իմ սիրելի իսպաներենով». Լիլիթ Բլեյանը ներկայացրել է իր նոր՝ «Ծննդյան գիշեր» երգը

Հունվար 07,2013 18:35

Հեղինակ – կատարող Լիլիթ Բլեյանը, ինչպես և խոստացել էր, Ծննդյան օրերին ներկայացրեց իր նոր երգը, որ կոչվում է «Ծննդյան գիշեր»: «Երգը գրվել է մոտ 3 տարի առաջ, բայց ձայնագրել որոշեցի միայն այս տարի: Դժվար էր, քանի որ նախամանորյա շրջանում անվերջ հիվանդ էի, ոչ մի կերպ չէր հաջողվում երգել:  Ի վերջո, ձգձգման արդյունքում չհասցրինք պատրաստել միանգամից երկու տարբերակը, և ստուդիայից ստացա միայն անգլերենը: Ամեն դեպքում, հայերենը նույնպես ձայնագրված է, և հուսով եմ, որ մի քանի օրից կկարողանամ տեղադրել իմ էջում», – «Առավոտ երիտասարդականին» ասաց երգչուհին: Երգն ի սկզբանե հայերեն էր, բայց անգլերեն տեքսը՝ ըստ Լիլիթի, այնքան սազեց երգին, որ չդիմացավ ու ձայնագրեց նաև այդ տարբերոկով. «Չի բացառվում, որ էլի չդիմանամ, ու մի օր էլ ձայնագրեմ իմ սիրելի իսպաներենով, թեպետ դեռ չեմ սկսել տեքստը գրել», – ասում է նա: Իսպանախոս երկրներից այս երկու օրվա ընթացքում բազմաթիվ նամակներ է  ստացել, այդ թվում՝ երգի իսպաներեն տարբերակը ստեղծելու առաջարկով, բայց ինչպես նշում է երգչուհին՝ դեռ դիմադրում է գայթակղությանը:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031