Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-ն անվանեց 2012 թվականի լավագույններին

Հունվար 08,2013 10:29

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, Ցյուրիխում Ballon d`Or Gala արարողությունում ամփոփեց 2012 թվականը:
Չորրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց եւ «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացավ «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին:
Տարվա լավագույն կին ֆուտբոլիստի տիտղոսին արժանացավ Էբբի Ուանբախը՝ ԱՄՆ:
Տարվա մարզիչ դարձավ ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:
Հրապարակվեց նաեւ 2012 թվականի տարվա խորհրդանշական թիմի կազմը:
Դարպասապահ. Իկեր Կասիլիաս:
Պաշտպաններ. Դանի Ալվես, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելու:
Կիսապաշտպաններ. Խաբի Ալոնսո, Խավի Էռնանդես, Անդրես Ինյեստա:
Հարձակվողներ. Լիոնել Մեսսի, Ռադամել Ֆալկաո, Կրիշտիանու Ռոնալդու:
Տարվա թիմում ընդգրկված 11 ֆուտբոլիստներից հինգը ներկայացնում են «Բարսելոնան», նույնքան էլ՝ Մադրիդի «Ռեալը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031