Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՀՕՊ համակարգը «մարտական պատրաստության է բերված»

Հունվար 07,2013 22:16

Ադրբեջանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերը վերահսկում են երկրի ամբողջ օդային տարածքը` ներառյալ «օկուպացված տարածաշրջանները», APA լրատվական գործակալությանը փոխանցել է երկրի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի մի անանուն բարձրաստիճան աշխատակից։

Սպայի խոսքերով` երկրի օդային տարածքի սահմաններում տեղի ունեցող ամեն ինչ անընդմեջ վերահսկվում է ռադիոտեղորոշիչ համակարգի օգնությամբ, այդ ուղղությամբ Ադրբեջանի բանակը «գտնվում է մարտական պատրաստության մեջ»։ «Արձանագրվում են նաեւ Ղարաբաղի երկինք հայերի արձակած անօդաչու թռչող սարքերը։ Այդ տարածքում արգելված թռիչքներ իրականացնելու հայերի փորձերը ցանկացած դեպքում կանխվելու են», – հայտարարել է ադրբեջանցի զինվորականը` պնդելով, թե միջազգային համաձայնագրերը, որոնց միացել է պաշտոնական Բաքուն, նույնպես վերջինին թույլ են տալիս «միջոցներ ձեռնարկել միջազգային մակարդակում ճանաչված օդային տարածքը խախտելու փորձերի նկատմամբ»։

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը անցած տարեվերջին հայտարարել է, որ արդեն Ամանորի տոներից հետո Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի իրականացնել առաջին տեխնիկական թռիչքները։

Ադրբեջանը, մինչդեռ, հայկական կողմին զգուշացնում է` չգործարկել Ղարաբաղի օդանավակայանը, հակառակ դեպքում սպառնալով «համարժեք քայլերով»։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031