Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ տվյալները` երթեւեկության մասին

Հունվար 07,2013 16:37

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Ապարան-Ափնագյուղ, Լանջիկ-Ամասիա, Արագյուղ-Բուժական, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սառնաղբյուր-Լանջիկ, Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Արտաշավան ճանապարհահատվածները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել