Օրվա լրահոսը
ԲՀԿ-ականն առաջադրվեց որպես նախագահի թեկնածու. Արդեն 15 թեկնածու
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր` դեկտեմբերի 31-ին, փաստաթղթեր է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանը: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը NEWS.am-ին հայտնեց, որ Ռուբեն Այվազյանը ինքնառաջադրվել է:
Բազմաթիվ զոհեր Իրաքում
Իրաքում իրականացված ռմբային բազմաթիվ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն տասը, վնասվածքներ ստացել ավելի քան 40 մարդ: Ամենամեծ թվով զոհերի պատճառն է դարձել Բաղդադից դեպի հարավ գտնվող Մուսայիբ բնակավայրում իրականացված հարձակումը, որի հետևանքով յոթ մարդ է զոհվել: Իրաքի մայրաքաղաքից հարավային ուղղությամբ գտնվող ևս մեկ բնակավայրում՝ Հիլայում, մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյուն է իրականացվել: Մի քանի հարձակում
Ոչ միայն ֆեյսբուքիվ. ընտրությունների, սոցիալական մեդիայի, ֆեյքերի և Չակ Նորիսի մասին
Երևանի մամուլի ակումբի «Այլ կարծիք» վիդեո-բլոգի երրորդ թողարկման մեջ media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը և լրագրող Լուսինե Գրիգորյանը զրուցում են ընտրական գործընթացում սոցիալական մեդիայի դերի մասին:
Գտիր մի քանի տարբերություն Սարի թաղի եւ Հոնդուրասի միջեւ
Ռուս բլոգեր zyalt-ը հրապարակել է հերթական ուղեգրությունը: Այս անգամ այն Հոնդուրասի Տեգուսիգալպա քաղաքից է: Դիտելով լուսանկարները՝ նկատեցինք բավական շատ ընդհանրություններ Երեւանի եւ հատկապես դրա մի թաղամասի հետ: Ահա թե ինչ տեսք ունի այդ քաղաքը: Փողոցներն այս տեսքն ունեն: Գլխավոր փողոցներն անընդհատ նորոգում են: Մի տարբերություն հաստատ կա: Այստեղ փոքրիշատե վայելուչ խանութների մուտքը հսկում են հրացանավոր մարդիկ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ամանորյա շնորհավորանքը
Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Մաղթում եմ բոլոր ընտանիքներին հարատև խաղաղություն, բազում հաջողություններ, բարօրություն ու բարեկեցություն: Մաղթում եմ, որ Նոր տարվա գալուն զուգահեռ, յուրաքանչյուր հայ ընտանիքում բացվի հույսի, հավատի և անսահման սիրո լույսը: Թող գալիք 2013 թվականը լինի ձեր սպասումների և հույսերի իրականացման տարի։ Համոզված եմ, որ միասնական
Մի սպանեք հեքիաթը, իմ հարգելի գործընկերներ
Ամանորի առիթով ընդունված հերթապահ բարեմաղթանքների փոխարեն ուզում եմ մի խնդրի մասին խոսել, որի ականատեսն ենք դառնում ամեն Ամանորի: Լրագրողների այս սեզոնային սիրած հարցերից մեկն է դարձել, թե տվյալ հասարակական կամ քաղաքական գործիչը մինչեւ քանի՞ տարեկանն է հավատացել Ձմեռ պապի գոյությանը, ե՞րբ է հասկացել, որ նրա փոխարեն ծնողներն են նվերները դնում բարձի կամ եղեւնու տակ: Ու
ԵԿՄ վարչությունը կոչ է անում քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին
Գիտակցելով, որ անկախ ԼՂՀ անվտանգության երաշխավորը ժողովրդի միասնական կամքով ընտրված ՀՀ նախագահն է, հավատարիմ մնալով ԵԿՄ 9-րդ համագումարի հայտարարության ոգուն, որում մասնավորապես նշվում էր. «ԵԿՄ-ն Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության բնագավառում պաշտպանում է ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները», փաստելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակել է իր
Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է ընդդիմադիր ընտրողներին միավորել Նոր Հայաստան ծրագրի շուրջ
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրեց նախագահական ընտրություններում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնառաջադրման փաստաթղթերը: Պարոն Մարտիրոսյանը համոզված է, որ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի, գործող նախագահ Սերժ Սարգսյանի ու Հրանտ Բագրատյանի մասնակցությունը մրցակցային ընտրություններ են խոստանում: «Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է մրցապայքարի հաղթելու ու իրավիճակ փոխելու համար: Իսկ այն, որ մեր հարգարժան
«Ինչ աչքերով, որ ծնողը նայի իր հաշմանդամ երեխային, շրջապատը նրան այդպես էլ կընդունի»
Արայիկի պատվոգրերն ու նկարչական աշխատանքները Տասը տարի առաջ Աննա Մովսիսյանը մեծ ռիսկի է դիմել եւ իր հաշմանդամ երեխային տարել է հանրակրթական դպրոց: Այսօր արդեն 17-ամյա Արայիկը գրում է, կարդում ու նկարում: Նրա վերջին կտավներից մեկը Հայաստանում ԱՄՆ դեսպանի տան պատին է. Արայիկն անձամբ է այն նվիրել դեսպանին` ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ: Տիկին Աննայից մեծ
Նախագահի նոր թեկնածուն ՀՀԿ-ականներին զգուշացնում է. «1-ին տեղի համար պայքարողը ես եմ»
Քիչ առաջ նախագահի թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրեց առաջադրման իր փաստաթղթերը: Իրեն սոցիալիստ համարող նախկին կոմունիստ, նաեւ նախկին ՕԵԿ-ական Ռ. Ահարոնյանի՝ հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերը թերի են: Թեկնածուն դեռ չի հավաքել անհրաժեշտ 8 միլիոն դրամ գրավը եւ սպասում է ՀՀԿ-ականների բարի կամքին: «Այս պահին դեռ չունենք, բայց նորից եմ ասում, եթե հանրապետականներն ուզում
Օլիմպիականների մաղթանքը հայ ժողովրդին
Արսեն Ջուլֆալակյան: Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Հայաստանի 2012 թվականի լավագույն մարզիկ. «Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Աշխարհի բոլոր երկրներում երկինքը թող խաղաղ լինի, պատերազմները թող լինեն միայն մրցասպարեզներում: Իսկ մեզ՝ հայերիս, մաղթում եմ առողջություն եւ հարգանք միմյանց հանդեպ»: Հռիփսիմե Խուրշուդյան: Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի 2012 թվականի լավագույն տասնյակում եզրափակել է առաջատարների
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ
Սիրելի զինծառայողներ, Արցախյան ազատամարտի հարգելի զինակիցներ, զոհվածների հարազատներ, բանակաշինության գործին աջակից հարգարժան հայրենակիցներ. Ավարտվում է 2012 թվականը, իր հետ շրջելով նաև հայկական բանակի տարեգրության բազմաթիվ ձեռքբերումներով լի ևս մեկ էջ: Հայ զինվորականն իր նվիրումի, նպատակասլացության, գիտակցված պարտաճանաչության ու կարգապահության շնորհիվ Հայաստանին ու Արցախին նվիրեց խաղաղության, սահմանների անձեռնմխելիության և սահմանամերձ շեներում անդորրի պահպանման ևս մեկ տարի:
Հալեպից` Երևան. սիրիահայերը պատրաստվում են Ամանորին արևելյան ուտեստներով, քաղցրեղենով և հուշերով
Հայաստանում բնակվող սիրիահայերը գալիք Ամանորը պատրաստվում են նշել «սուրիական» մթնոլորտում, արևելյան՝ արաբական և սիրիական տարատեսակ ուտեստներով ու պարերով: Սիրիահայերի համար յուրահատուկ հավաքատեղի դարձած Երևանի «Սպիտակ» արևելյան խոհանոցը, որ 3 ամիս առաջ հիմնել են Հայաստան գաղթած սիրիահայերը, Ամանորի գիշերը կրկին բոլորին համախմբող դեր կստանձնի: Դեկտեմբերի 31-ի գիշերը շուրջ 100 սիրիահայ պատրաստվում է ամանորյա տոնը նշել այստեղ:
Զավեն Անդրիասյանը հաղթեց Գրոնինգենի շախմատային փառատոնում
Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում ավարտված շախմատի միջազգային փառատոնում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ ճանաչվեց հաղթող: Նույնքան միավոր ունեցան նաեւ ուկրաինացի Ալեքսանդր Կովաչը եւ Սիպկե Էռնստը (Նիդերլանդներ), սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը շնորհվեց հայաստանցուն: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը, 6,0 միավորով պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Ավարտին է մոտենում 2012 թվականը: Դա ամեն մեկիս ապրած կյանքի մեկ տարին է` մեր նպատակների, արված ու չարված գործերի, երջանկության ու տխրության, հավատարմության ու նվիրումի, մարդկային պարզ ու շիտակ ցանկությունների խճանկարով: Դա մեր ապրած կյանքն է, մեր ուղեկիցն ու խորհրդատուն, առանց որի չկա շարունակություն, նոր հույս ու նպատակ, ասել է թե նոր տարի:
Լոնդոնի օլիմպիական խաղերի հերոսին կասկածում են ահաբեկչության մեջ
Լոնդոնի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, երկար տարածությունների վազորդ Մո Ֆարահին ահաբեկչության կասկածով ձերբակալել են Օրեգոնի օդանավակայաններից մեկում: Ամերիկացի սահմանապահները Ֆարահին մեկուսացրել են այն բանի համար, որ նրա հայրենիքը Սոմալին է: Մարզիկը ծնվել է Մոգադիշոյում, սակայն ութ տարեկանում հոր հետ տեղափոխվել է Բրիտանիա: «Դժվար է հավատալ, բայց ամերիկացի սահմանապահներն ինձ միշտ կանգնեցնում են: Այս անգամ ես
«Ինչքան էլ ուշանամ մի վախենա, գալու եմ». 22 տարի է թոռները սպասում են Ադրբեջանում գերի ընկած իրենց տատիկին
Ամեն անգամ, երբ տիկին Սմեդայի տան դարպասը ծեծում են, ընտանիքի անդամները սրտատրոփ վազում են դեպի դուռը: Այդ ընտանիքում, մեծից փոքր արդեն 22 տարի է սրտի թրթիռով մի մարդու են սպասում`իրենց Նորա տատիկին: Հովակիմյանների ընտանիքում բոլորի երազանքները մի բանի շուրջ են`տատիկը վերադառնա: «Աստծուց միայն մի բան եմ խնդրում, մի հատ էլ տատիկիս գրկեմ ու սեղմեմ կրծքիս, շնչեմ
Մանկատան նախկին սաների ամանորյա հարսանեկան երջանկությունը. «Ինչքա~ն եմ սպասել այս օրվան»
Հարսնացուները հուզված են, անհանգիստ: 20-ամյա Թեհմինեի աչքերը փայլփլում են, իսկ 19-ամյա Գոհարը պատուհանից շարունակ դուրս է նայում, նրա հայացքում սպասման հուզմունքն է: Հարսանեկան ճերմակ զգեստ հագնելը և սեփական ընտանիք ունենալը նրանց կյանքի մեծ երազանքն է եղել, և այսօր ապրում են այդ երջանկությունը: «Բառերով չեմ կարող նկարագրել, թե հոգուս մեջ ի´նչ է կատարվում, ինչքան եմ սպասել
Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնում է ինքնառաջադրման փաստաթղթեր
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր` դեկտեմբերի 31-ին ինքնառաջադրման փաստաթղթեր կներկայացնի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» կուսակցություն
Դենիս Ռոդման. «Կարմեն Էլեկտրան մշտապես սեքսի կարիք ունի»
«Չիկագո Բուլզի» եւ NBA-ի գերաստղ Դենիս Ռոդմանը պատմել է իր եւ նախկին կնոջ՝ ճանաչված դերասանուհի եւ մոդել Կարմեն Էլեկտրայի անձնական կյանքի մասին: Դրա պատճառ դարձել է այն, որ բասկետբոլի գերաստղին հայտնի է դարձել, թե Կարմենը կյանքի նոր ընկեր է գտել ի դեմս X-Factor երաժշտական նախագծի գաղափարի հեղինակ, մուլտիմիլիոնատեր Սայմոն Քոուելի: «Ես քնել եմ ավելի քան
Ռուբեն Հայրապետյան. «Սպորտային ղեկավարներն ուղղակի արկածախնդիրներ են»
Ինչպես արդեն հաղորդել ենք՝ երեկ «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցավ ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան Հայաստանի 2012 թ. լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները: Ինչպես և նախորդ տարի, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, որը հավաքել է 296 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Յուրա Մովսիսյանը՝ 90 միավոր: Իսկ երրորդ տեղում է Արաս Օզբիլիսը՝ 58
Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի 2012 թ. Լավագույն ֆուտբոլիստ, Վարդան Մինասյանը` լավագույն մարզիչ (Տեսանյութ)
Դեկտեմբերի 30-ին «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցավ ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան Հայաստանի 2012 թ. լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները: Ինչպես և նախորդ տարի, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 296 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Յուրա Մովսիսյանը՝ 90 միավոր: Իսկ երրորդ տեղում է Արաս Օզբիլիսը՝ 58 միավոր: 2012 թ. լավագույն
Տնօրենը իր կողմից վարած «Lexus»-ով վրաերթի ենթարկած 9-ամյա երեխային տեղափոխել է հիվանդանոց
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 19:00-ի սահմաններում, ԱՄՆ քաղաքացի, ժամանակավորապես Վահագնի թաղամասում բնակվող 58-ամյա Ռիչարդ Դիկրան Բեզջյանը վարելով «Lexus GX 470» մակնիշի 09
Ադրբեջանի արտգործնախարարը դատապարտում է Հայաստանին
«Հայաստանի ու Ադրբեաջանի միջեւ ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու բանակցային գործընթացում Հայաստանի կողմից շարունակվող ոչ կառուցողական դիրոքորոշումը, միջազգային օրենքի չափանիշներն ու սկզբունքներն իրականացնելու Հայաստանի դժկամությունը եւ Երեւանի կողմից այս ուղղությամբ շարունակվող քայլերը տանում են դեպի տարածաշրջանում իրադրության է՛լ ավելի սրում»։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական եւ արտասահմանյան մամուլին
Երիտասարդ վարորդը BMW-ով բախվել է մայթեզրի բետոնե քարերին եւ գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Այսօր` դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 13:00-ի սահմաններում BMW մակնիշի 96 DA 666 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 21-ամյա Վահե Ռաֆիկի Տեր-Բալյանը, Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհին` «Հ 2» հեռուստաընկերության հարեւանությամբ, բախվել է մայթեզրի բետոնե քարերին եւ գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով վարորդը` Վ. Տեր-Բալյանը եւ ուղեւոր` 49-ամյա Մուշեղ Սիմոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական
«Առաջադրվում են, որպեսզի վաղը մյուս օր թոռներին ասեն, թե տեսեք` ձեր պապն էլ է նախագահի թեկնածու»
Aravot.am-ը պատմաբան Արշավիր Գասպարյանին հարցրեց ` համամի՞տ է արդյոք որոշ քաղաքագետների կողմից հնչեցրած այն տեսակետին, թե երկրի բոլոր քաղաքական կուսակցություններն ու այրերը` սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից ու Գագիկ Ծառուկյանից վերջացրած ՀՅԴ գործիչներով, շարժվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մշակած սցենարով:Եվ որ երկրի նախագահն այնքան հզոր ու խորամանկ քաղաքական գործիչ է, որ կարողացավ շատ արագ բռի
«Ընտրություններին չմասնակցողներին անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել»
Պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում առաջիկա նախագահական ընտրությունները անհետաքրքիր ու դժգույն որակեց, քանի որ, ըստ նրա, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը իրականում այդպես էլ չունեցավ լուրջ մրցակից: Սակայն այս հարցում մեր զրուցակիցը ոչ միայն մեղադրում է առանձնին քաղաքական ուժերին, որոնք թեկնածու չառաջադրելով ճանապարհ բացեցին ՀՀԿ առաջնորդի դիմաց, այլ ժողովրդին: «Չեմ ուզում ասեմ,
Սիրելի զինվորներ, ես ձեզնից մեկն եմ, ձեզ հետ կիսում եմ ձեր բոլոր խնդիրներն ու ուրախությունները. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս: Կառավարության ղեկավարին ուղեկցել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Վարչապետը ճաշել է զինվորների հետ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր
«Քաղաքը մերն է» նախաձեռնության հայտարարությունը
2012 թվի դեկտեմբերի 27-ին Գյումրու Ավագանու նիստի ժամանակ քննարկված մի քանի հարցերի եւ քաղաքացիների իրավունքների անօրինական սահմանափակման մասին 1. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նիստի սկզբում, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի եւ Գյումրու Ավագանու կանոնակարգի այն դրույթները, որոնցով սահմանվում է, որ Ավագանու նիստը բաց է, քանի դեռ այն փակ չէ Ավագանու որոշմամբ (ՀՀ Տիմ օրենք,
Սամվել Ալեքսանյանին Բրազիլիա ուղարկողը Շիրակում սկսված երկրագործական աղե՞տն է
Նախորդ օրը մարզխորհրդի նիստում Շիրակի մարզի ամենահամարձակ գյուղապետերից մեկը` Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, մի քանի գյուղատնտեսական հարցեր բարձրացրեց, որից մեկը, իր խոսքերով ասած, գլոբալ է և գյուղատնտեսության համար անչափ վտանգավոր: Նրան մասնավորապես հուզում էր այն, թե ինչո՞ւ գյուղերին ֆոսֆարական ու կալիումական պարարտանյութեր չեն տրամադրվում, հողը փաստորեն այս տարրերով չի սնուցվում, ինչն էլ կարող է


















































