Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնի օլիմպիական խաղերի հերոսին կասկածում են ահաբեկչության մեջ

Դեկտեմբեր 31,2012 12:42

Լոնդոնի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, երկար տարածությունների վազորդ Մո Ֆարահին  ահաբեկչության կասկածով ձերբակալել են Օրեգոնի օդանավակայաններից մեկում: Ամերիկացի սահմանապահները Ֆարահին մեկուսացրել են այն բանի համար, որ նրա հայրենիքը Սոմալին է: Մարզիկը ծնվել է Մոգադիշոյում, սակայն ութ տարեկանում հոր հետ տեղափոխվել է Բրիտանիա: «Դժվար է հավատալ, բայց ամերիկացի սահմանապահներն ինձ միշտ կանգնեցնում են: Այս անգամ ես հետս նույնիսկ օլիմպիական մեդալներս էի վերցրել՝ ցույց տալու, թե ով եմ: Բայց միեւնույն է, նրանք չեն լսում», – դժգոհում է Ֆարահը: Նա Լոնդոնի օլիմպիական խաղերում հաղթել է 5000 եւ 10000 մետր վազքերում, իսկ հոկտեմբերին Աթլետիկայի եվրոպական ասոցիացիան սոմալիական ծագումով բրիտանացուն ճանաչել է աշխարհամասի լավագույն մարզիկ:

Ֆարահն ԱՄՆ տեղափոխվել է մեկ տարի առաջ՝ լեգենդար մասնագետ Ալբերտո Սալազարի մոտ մարզվելու նպատակով:
   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31