Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը իր կողմից վարած «Lexus»-ով վրաերթի ենթարկած 9-ամյա երեխային տեղափոխել է հիվանդանոց

Դեկտեմբեր 30,2012 21:57

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 19:00-ի սահմաններում, ԱՄՆ քաղաքացի, ժամանակավորապես Վահագնի թաղամասում բնակվող 58-ամյա Ռիչարդ Դիկրան Բեզջյանը վարելով «Lexus GX 470» մակնիշի 09 ՍՏ 660 համարանիշի ավտոմեքենան, Ջանիբեկյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա Հովիկ Շահբազյանին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Նաիրի բժշկական կենտրոն: Երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ երեխան սովորում է թիվ 166 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանման տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ռիչարդ Դիկրան Բեզջյանը աշխատում է «Էներջայս գլոբալ սերվիս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31