Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջադրվում են, որպեսզի վաղը մյուս օր թոռներին ասեն, թե տեսեք` ձեր պապն էլ է նախագահի թեկնածու»

Դեկտեմբեր 30,2012 20:06

 

Aravot.am-ը պատմաբան Արշավիր Գասպարյանին հարցրեց ` համամի՞տ է արդյոք որոշ քաղաքագետների կողմից հնչեցրած  այն տեսակետին, թե երկրի բոլոր քաղաքական կուսակցություններն ու այրերը` սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից ու Գագիկ Ծառուկյանից վերջացրած ՀՅԴ գործիչներով,   շարժվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մշակած սցենարով:Եվ որ երկրի նախագահն այնքան հզոր ու խորամանկ քաղաքական գործիչ է, որ կարողացավ շատ արագ բռի մեջ հավաքել ամբողջ քաղաքական դաշտը`պարել տալով նրանց  իր դուդուկի տակ: « Գիտեք ինչ,  եթե այսօր չկան թեկնածուներ և այլն, ստացվում է,  որ տվյալ իշխանությունը ինքն է տվյալ պարագայում և՛ իշխանության տերը , և՛ ինքն է վայելում,  ոնց որ ասում են,  և՛ քաղաքական ուժերի,  և՛ ժողովրդի վստահությունը: Եթե թեկնածություն չեն դնում, երկու խնդիր կա  չեն դնում, որովհետև  գոհ են այդ իշխանությունից, շատ լավ են աշխատում, չեն դնում, որովհետև իրենք վախենում են կամ  չեն կայացել այս կամ այն դաշտում:Երկուսն էլ մտորելու տեղիք է տալիս, դրա համար այստեղ պետք է ճիշտ մոտենալ քաղաքական գործընթացներին,  ու արդեն ժողովուրդը ինքը պետք է որոշի, ժողովրդի համար իրոք պետք է բազմազանություն լինի, ընտրության հնարավորություն  լինի:Այսօր,  ես ճիշտն ասած,  տեսնում եմ մարդիկ են դնում` էպոսագետը, էն Մարտիկ Սարգսյանն էր չէ՞,  ես զարմանում են ինչի՞ վրա են դնում, ընդհանրապես  եթե մեկը դնում էի իր  թկենածությունը,   պետք է հաշվի առնի իր քաղաքական իմիջը, ռեյտինգը, պետք է հաշվի առնի ռեսուրսները, պոտենցիալ հնարավորությունները, դնում են զուտ դնելու համար, կամ դնում եմ, որ թերթերում գրվի, որ վաղը մյուս օր թոռներին ասեն, թե տեսեք ձեր պապը նախագահի թեկանածու է , այ,  դա է վատը : Եվ այս ամենը նորից գալիս է մեր հոգեբանությունից, որովհետև բոլորն ուզում են գեներալ լինել, ոչ ոք չի զուզում զինվոր լինել, իսկ այսօր մեզ ավելի շատ զինվորներ են պետք, քան գեներալներ»,- ասում է  պատմաբանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31