Օրվա լրահոսը
«Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքն այլանդակելու վերաբերյալ
ՀՀ Քաղաքացի, լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանը դեռևս 2012թ. հոկտեմբերի 24-ին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում կատարված ծառահատումների, ինչպես նաև այդ տարածքում կատարվող ինչ-որ շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգել էր ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ: Սակայն ի պատասխան այդ ահազանգին, ՀՀ բնապահպանության նախարարությունից նոյեմբերի 16-ին հայտնել են, որ այդ տեղամասում անմիջապես կատարվել են
Նախկին դատախազը լրագրողի գործով դատավարությունը համարեց պատվիրված
Կոտայքի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի և լրագրող Ռուբեն Գրդզելյանի դեմ գործով վերաքննիչ բողոքի քննությունն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց: Լրագրող Ռուբեն Գրդզելյանն իր պաշտպանի հետ դատարան չէր ներկայացել: Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 12-ին: Նախկին դատախազ Մեսրոպ Մանրիկյանը այս գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը
Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում մեր նվաճումներն ու կորուստները
Aravot.am-ը շարունակում է անդրադառնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի տարբեր դրույթների առումով վերջին հինգ տարիներին կատարված աշխատանքներին: Այդ ծրագրում առանցքային էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: Մասնավորապես ՀՀ նախագահը խոստացել էր, որ հիմնախնդրի կարգավորումը խարսխվելու է հետևյալ սկզբունքների վրա. «պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար, պետք
Վարորդը մահացել է
Դեկտեմբերի 1-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հուշակերտ-Վանանդ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1959 թ. ծնված Գրիգոր Գրիգորյանը, հիվանդանոցում մահացել է, իսկ «ՎԱԶ-2106»-ի վարորդը և նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունեցած 20-ամյա երիտասարդը դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Սամվել Մարդանյան) նոյեմբերի 28-ին դռնբաց դատական նիստում ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ, որը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը՝ երկու տարի ժամկետով) Բերդ քաղաքի 20-ամյա
«Բանդայի» գործով դատական նիստը հետաձգվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը այսօր հետաձգեց ավազակային մի շարք հարձակումների մեջ մեղադրվող Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի եւ Քյարամ Ամոյանի դեմ հարուցված քրեական գործեվ նշանակված դատական նիստը: Պատճառը դարձյալ ամբաստանյալ Արման Դալլաքյանի առողջական վիճակն էր: Դատավորը հայտնեց, որ ինքն այսօր հեռախոսով կապվել է ամբաստանյալի
Լեւոն Զուրաբյանը Հովիկ Աբրահամյանից «երաշխիք» ստացավ, որ ՀՀԿ-ն ՀԱԿ-ին չի «ֆռռացնի»
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հավաստիացումներ խնդրեց, որ Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկին իսկապես իշխող կոալիցիան կողմ է քվեարկելու: ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը փոխանցեց, թե ինչ պայմանավորվածության են եկել Գագիկ Ջհանգիրյանի հետ: Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց, որ եթե պայմանավորվածություն է ձեռք
Փորձել է կրկին քվեարկել
Թիվ 35/24 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Պարույր Ներսիսյանը ոստիկանության Գյումրիի բաժին հաղորդում է ներկայացրել, որ Հրաչյա Ռասկատլյանը թիվ 35/24 ընտրատեղամասում փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել: Վերջինիս անձնագրի վերջին էջում առկա են եղել ԿԸՀ-ի նույնանման դրոշմակնիքներ: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: «Փաստինֆո»
Իզաբելա Յայլյանը Էյլաթում փոքր բրոնզ է նվաճել
Իսրայելում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչեւ 20 աղջիկների պայքարում հանդես եկող 53 կգ քաշային Իզաբելա Յայլյանը պոկում վարժությունում բարձրացրել է 80 կգ ( փոքր բրոնզե մեդալ), հրումում՝ 98 կգ եւ երկամարտի 178 կիլոգրամ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՀԿ պատվիրակությունը մեկնում է Բրյուսել
Դեկտեմբերի 4-6-ը տեղի է ունենալու ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել: Պավիրակությունը կգլխավորի ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նախատեսված են հանդիպումներ Եվրոպական Խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ: Պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումներից բացի ԲՀԿ նախագահը կունենա նաև առանձին պաշտոնյաների
Վլադիմիր Պուտինը ժամանում է Թուրքիա
Կրեմլի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը քննարկելու են նաեւ «Անդրկովկասում ստեղծված իրադրությունը»։ Երկուշաբթի օրը մեկնարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Պուտինը Ստամբուլում կմասնակցի Ռազմավարական համագործակցության ռուս – թուրքական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ կքննարկի ինչպես երկկողմ համագործակցությանը վերաբերող խնդիրներ, այնպես էլ`
Գագիկ Ջհանգիրյան. «Ես հաղթահարեցի իմ անձնական տեսակետը եւ համաձայնեցի այդ որոշման հետ»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ ճեպազրույցում բացատրեց, թե ինչու ինքը համաձայնեց, որ Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քվեարկությունը հետաձգեն մինչեւ 1 տարի ժամկետով. «Քանի որ իշխող կոալիցիան մեծամասնություն ունի բոլոր հանձնաժողովներում, ուզենք թե չուզենք, մենք հաշվի պետք է նստենք այդ հանգամանքի հետ: Ես նորմալ վերաբերվեցի այդ առաջարկությանը, հակառակ դեպքում հանձնաժողովը բացասական
Ուղղակի ներդրումները Հայաստանում կրճատվել են կիսով չափ
Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան Հայաստանում գործարար միջավայրի ու բիզնեսավարման պայմանների բարելավում են արձանագրում, այնինչ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը էապես կրճատում են ներդրումների ծավալը։ Ըստ Doing Business-2013 զեկույցի՝ 85 երկրների շարքում գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանը դիրքերը բարելավել է 18 կետով՝ զբաղեցնելով 32-րդ տեղը։ Եվ սա այն դեպքում, երբ զեկույցի ենթացուցիչներից մեկը՝ օտարերկրյա ուղղակի
Գագիկ Ջհանգիրյան. «Էդ ի՞նչ դատախազ ա, դրան ո՞վ ա դիպլոմ տվել »
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր ՀԱԿ-ի առաջարկը՝ Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու, ներկա էր ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա դժգոհեց, որ մշտապես իր բացակայությունը դառնում է շահարկման առարկա, որ նիստի օրերը համընկնում են իր գործուղումների հետ: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Պարոն Ուրիխանյան, ես չէի իմանում, որ ԱԺ-ում ամեն
Կենտիկյան-Մորենա մարտի արդյունքը բողոքարկվել է
Դյուսելդորֆում նախորդ գիշեր կայացած Սյուզի Կենտիկյան-Կարինա Մորենո մենամարտից հետո, որում մրցավարները 96:94, 96:94, 93:97 հաշվով հաղթանակը շնորհել էին ծագումով մեքսիկացի ամերիկուհուն, բռնցքամարտի երեկոյի կազմակերպիչ Ֆելիքս Շտուրմը լրագրողներին ասել է, թե մտադիր է բողոքով դիմելու է WBA-ին, որպեսզի ռեվանշ մենամարտ կայանա (Aravot.am-ի տեղեկություններով՝ մեկ շաբաթվա ընթացքում), կամ մարտը համարվի չկայացած: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Աժ լրացուցիչ ընտրություններում հաղթեցին ՀՀԿ-ականները
Երեկ թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրություններում նախնական տվյալներով, առաջադրված երեք թեկնածուներից հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը՝ 18.805 քվեներով: Երկրորդ տեղում է «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը՝3680 քվեով: Ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանին էլ քվեարկել են 461 ընտրող: Ավան վարչական շրջանը եւ Նոր Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում 64.763 ընտրող է գրանցված: Գրանցված և
Լեւոն Արոնյանը Լոնդոնում ծայրահեղ անհաջող է մեկնարկել
Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «London Chess Classic»-ում ծայրաստիճան անհաջող է մեկնարկել: Խաղացված երկու տուրերում նա հաջորդաբար պարտվել է ամերիկացի Հիկարու Նակամուրային եւ նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այսօր երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վիշվանաթան Անանդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ազգային ժողովրդավարական միության /ԱԺՄ/ դիրքորոշումը 2013թ ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ
Դեկտեմբերի մեկին ԱԺՄ գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ: Որին մասնակցում էին ԱԺՄ վարչության անդամներն ու շրջանային կառույցների ղեկավարները: Օրակարգում ներկա քաղաքական իրավիճակի քննարկումն էր կապված առաջիկայում սպասվող ՀՀ նախագահական ընտրությունների հետ և ԱԺՄ կուսակցության դիրքորոշումը:Նիստը բացեց ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Նա ներկայացրեց Հայաստանի հանրապետությունում առկա քաղաքական պատկերը, վերլուծեց սպասվող զարգացումներն, հայտնեց իր դիքորոշումը
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնելու է միանձնյա
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը: Հանդիպման մասնակիցների թվում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները: Քննարկման առանցքային թեմայի` առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության խնդրի քաղաքական, հասարակական և սոցիալական ասպեկտները հանգամանալից ներկայացնելուց հետո, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկաներին առաջարկեց կարծիքներ հնչեցնել` այդ ընտրությունների նկատմամբ հասարակության մոտ առկա
ԵՄ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի եզրափակիչ հայտարարությունը եւ առաջարկությունները
ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՆԻՍՏ 28-29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2012 Թ. ԲՐՅՈՒՍԵԼ համաձայն Գործընկերության և համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի Պրն. Միլան ՑԱԲՐՆՈԽԻ (Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների խումբ) և պրն. Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆԻ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) համանախագահությամբ 2012 թ. նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 13-րդ նիստը: Հանձնաժողովը լսեց պրն. Ջոն ԿՅԱԵՐԻՆ` Արտաքին հարաբերությունների ծառայությունից,
ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը կողմ են քվարկելու Մարտի 1-ի նոր հանձնաժողովի ՀԱԿ առաջարկին, բայց՝ պայման են դնում
Այսօր ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նիստում անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը Մարտի 1-ի ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու հետ կապված հետաքրքրվեց նախաձեռնության հեղինակ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից, թե ինչու է որոշել հիմա՝ ընտրություննրից առաջ նման հանձնաժողով ստեղծել: Այդ հարցի պատասխանը Գագիկ Ջհանգիրյանը տվել էր դեռ նախորդ նիստին՝ վստահեցնելով, որ ժամկետները կարող են փոխել, քանի որ սա իրենց
Վերջին խաղը հայ բռնցքամարտիկն ավարտեց հաղթանակով
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հենց նոր ավարտվեց AIBA բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրը: Վերջին մենամարտում հանդիպեցին + 91 կգ քաշայիններ, հայաստանցի Նարեկ Մելքոնյանը եւ Թուրքիայի ներկայացուցիչ Յասին Յիլդիրիմը: Թուրք բռնցքամարտիկն անձնական քաշով զգալիորեն գերազանցում էր Նարեկին եւ հույսը հենց դրա վրա դրած պարզապես առաջ էր գնում՝ տեխնիկայի ոչ մի նշան ցույց չտալով: Դրան
Փոխոստիկանապետի որդին ութ ոչխար է սատկացրել եւ մի «Մերսեդես» վնասել
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Ա 38 շենքի բնակիչ, 21-ամյա Վարդան Խմելյանը, վարելով «Մերսեդես Բենս C 180» մակնիշի 91 ОQ 001 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արշալույս» ռեստորանային համալիրի և ձիարշավարանի միջև ընկած
Հենրիկ Մոքոյանը «գոլդ» հաշվով համոզիչ հաղթանակ տարավ
Քիչ առաջ 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հենրիկ Մոքոյանը հորդանանցի Ադել Ալմատբուլիի նկատմամբ դժվարին պայքարում 22:11 գեղեցիկ հաշվով հաղթանակ տարավ: Մրցակիցը փորձում էր առաջին իսկ վայրկյաններից արագ տեմպ հաղորդել պայքարին, սակայն հայ բռնցքամարտիկը ոչ միայն գրագետ էր պաշտպանվում, այլեւ ավելի արդյունավետ էր գործում հակագրոհներում: Առաջին ռաունդն ավարտվեց Հենրիկի մեծ առավելությամբ՝ 9:6: Հետագա պայքարն ընթացավ
Կաթողիկոսն առանձնացրեց Արթիկի թեմը ` առաջնորդ նշանակելով իր համագյուղացուն
Այսօրվանից Շիրակի մարզը Միքայել եպիսկոպոս Աջապահյանից բացի, կունենա երկրորդ հոգևոր առաջնորդ: Բանն այն է, որ կաթողիկոսը մարզի երկրորդ քաղաքը` Արթիկն իր հարակից 23 գյուղերով , առանձացրել է, այն գործելու է որպես առանձին թեմ, եւ թեմի առաջնորդ է նշանակել Մայր աթոռի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին: Վերջինս, ըստ մեր աղբյուրների, բավականին երիտասարդ է` 36 տարեկան,
Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ, Ավարտվեց թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրությունների քվեարկության փուլը: Ընտրական տեղամասերի բացվելուց ի վեր արձանագրվեցին ընտրախախտումներ, որ հետզհետե ձեռք բերեցին զանգվածային ծավալներ: Դեռ մինչեւ ընտրութունը մենք ահազանգել էինք ԿԸՀ` պահանջելով կանխել մայիսյան ընտրություններում դրոշմակնիքների հետ կատարվածը: Դա չարվեց: Նորից դրոշմակնիքները զանգվածաբար անհետանում էին անձնագրերից: Երթուղային ուղեգծերի եւ տաքսի ծառայությունների բազմաթիվ մեքենաներ
Հրաչյա Ռոստոմյան. «Ամեն հայ պետք է կրակել իմանա»
Երեկ Երեւանի հրաձգության ՄՊՄԴ-ում լրատվամիջոցների միջեւ հրաձգության առաջնության մեկնարկից առաջ ՀՀ սպարտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակիցներին ասաց. «Ողջունում եմ ձեզ: Ուրախ եմ, որ այսքան շատ լրագրողներ են մասնակցելու առաջնությանը: Հրաձգությունն այն մարզաձեւն է, որին պետք է տիրապետի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Իսկ լրագրողները մեր հասարակության ամենաակտիվ հատվածն են: Մենք՝ հայերս պատերազմ չենք ուզում,
Սիբիր` ընտրատեղամասում. հանձնաժողովականները սառնամանիքից քարացել էին
Այսօր թիվ 35 ընտրատարածքում, ԱԺ լրացուցիչ ընտրությունները լուսաբանելիս, ականատես եղանք, թե ինչ ողորմելի պայմաններում էին գտնվում մի քանի ընտրատեղամասեր: Արցախ թաղամասի «Ծիածան» մակապարտեզը տեսնելով` կարելի էր ապշել, որ 21 դարում այսպիսի տխուր վայր գոյություն ունի` հնադարյան շենքով, անհարմար կոմունալ պայմաններով, փտած, դարն ապրած կահույքով: Իսկ Ստորմմաշինա թաղամասի սամբո ձյուդոյի դպրոցի դահլիճում աննկարագրելի ցուրտ էր, վառարաններն
Ասպարեզում մնացել է հայաստանցի վեց բռնցքամարտիկ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս պահին շարունակվում են ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մենամարտերը: Առավոտյան Հայաստանի հավաքականը եւս մեկ կորուստ տվեց մրցապայքարում: 91 կգ քաշային կարգում Ռաֆայել Սիմոնյանը միավորների 4:14 տարբերությամբ պարտվեց Ավստրիայի ներկայացուցիչ Ջայ Տապու Օպետայային: Դա Հայաստանի չորրորդ կորուստն էր աշխարհի առաջնությունում: Պայքարի մեջ մնացել է հայաստանցի վեց բռնցքամարտիկ: Քիչ հետո ռինգ


















































