Լրահոս
Օրվա լրահոսը

Սիբիր` ընտրատեղամասում. հանձնաժողովականները սառնամանիքից քարացել էին

Դեկտեմբեր 02,2012 20:44

«Ծիածան» մանկապարտեզը

Այսօր  թիվ 35 ընտրատարածքում, ԱԺ լրացուցիչ ընտրությունները լուսաբանելիս, ականատես եղանք, թե ինչ  ողորմելի պայմաններում էին գտնվում մի քանի ընտրատեղամասեր:

Արցախ թաղամասի «Ծիածան» մակապարտեզը տեսնելով` կարելի էր ապշել, որ 21 դարում այսպիսի տխուր վայր գոյություն ունի` հնադարյան  շենքով, անհարմար կոմունալ պայմաններով, փտած, դարն ապրած  կահույքով:

Իսկ

Սամբո ձյուդոյի

մարզադպրոց

Ստորմմաշինա թաղամասի սամբո ձյուդոյի  դպրոցի դահլիճում աննկարագրելի ցուրտ էր, վառարաններն անգամ ի վիճակի չէին տաքացնել մեծ  ու չվերանորոգված սպորտդահլիճը: Հանձնաժողովականները տաքուկ տեղ էին փնտրում` ցրտից կապտած   ձեռքերը տաքացնելու ու  նորից աշխատելու համար: Բանը հասել էր նրան, որ  երբեմն –երբեմն դուրս էին գալիս արևի տակ տաքանալու: Հանձնաժողովականներից մեկը նույնիսկ    կատակեց` ասելով. «Լավ չէր քվեախցերը դրսում տեղադրեիք,  գոնե արևը մի բանով օգներ, թե չէ վառարաններն  էլ էդ հսկա տարածքը  չեն տաքացնում, հնար չկա»: Վերջիններս նաև հպարտացան, որ չնայած այդ  փտած ու ցուրտ շենքին, Գյումրին ամեն տարի աշխարհին սամբաձյուդոյի չեմպիոններ  է տալիս : Այդուհանդերձ զարմանալի է, որ ընտրատեղամասը այսպիսի ամայի վայրում է, երբ պարտավոր են քիչ թե շատ հարմարավետ, վերանորոգված  տարածք ընտրել,  պատշաճ, նորմալ աշխատանքային պայմաններ ապահովել, 18 աստիճանից  ոչ ցածր ջերմաստիճան ,  իսկ այս ամենն ապահովելը, ըստ Ընտրական օրենսգրքի,  քաղաքապետի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պարտականությունն է, այսինքն  տվյալ դեպքում Սամվել Բալասանյանի և նրա սանիկի`  փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի, ով նաև թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31