Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսն առանձնացրեց Արթիկի թեմը ` առաջնորդ նշանակելով իր համագյուղացուն

Դեկտեմբեր 02,2012 21:15

Այսօրվանից Շիրակի մարզը  Միքայել եպիսկոպոս Աջապահյանից բացի,  կունենա երկրորդ հոգևոր  առաջնորդ: Բանն այն է, որ կաթողիկոսը մարզի  երկրորդ քաղաքը` Արթիկն իր հարակից 23 գյուղերով ,  առանձացրել է, այն գործելու է որպես առանձին թեմ, եւ թեմի առաջնորդ է նշանակել Մայր աթոռի  միջեկեղեցական բաժնի պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին: Վերջինս, ըստ մեր աղբյուրների, բավականին երիտասարդ է`  36 տարեկան, իսկ որ ամենակարևորն է` ծնունդով  կաթողիկոսի գյուղից  է` Ոսկեհասկից: Փաստորեն,  Շիրակի մարզը բաժանվեց երկու թեմերի, Արթիկն  առանձնացավ, իսկ մնացած տարածքները  մնացին  շիրակցիների կողմից անչափ սիրված Միքայել  եպիսկոպոս Աջապահյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31