Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետի որդին ութ ոչխար է սատկացրել եւ մի «Մերսեդես» վնասել

Դեկտեմբեր 02,2012 21:56

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Ա 38 շենքի բնակիչ, 21-ամյա Վարդան Խմելյանը, վարելով «Մերսեդես Բենս C 180» մակնիշի 91 ОQ 001 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արշալույս» ռեստորանային համալիրի և ձիարշավարանի միջև ընկած ճանապարհին բախվել է Երևան քաղաքի Ավան 14 փողոցի բնակիչ, 22-ամյա Գրիգոր Հակոբյանի վարած նույն մակնիշի 32 ՍՕ 041 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Վ. Խմելյանը հարվածել է ճանապարհով անցնող ոչխարի հոտին, ինչի հետևանքով 8 ոչխար սատկել է: Վթարի հետևանքով մարդկային զոհեր և վիրավորներ չկան:

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մինչ Ճանապարհային ոստիկանության ժամանումը, Վ. Խմելյանի համար վթարի վայր ժամանած ինչ-որ երիտասարդներ փորձել են ավտոմեքենայի համարանիշները հանել, իսկ արդեն վթարի վայր ժամանած ՃՈ աշխատակիցներին փորձում էին համոզել, որ վարորդը եղել է մեկ այլ անձ: Սակայն դա նրանց չհաջողվեց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Խմելյանի հայրը աշխատում է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ Shamshyan.com

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31