Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին խաղը հայ բռնցքամարտիկն ավարտեց հաղթանակով

Դեկտեմբեր 02,2012 22:15

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հենց նոր ավարտվեց AIBA  բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրը: Վերջին մենամարտում հանդիպեցին + 91 կգ քաշայիններ, հայաստանցի Նարեկ Մելքոնյանը եւ Թուրքիայի ներկայացուցիչ Յասին Յիլդիրիմը:
Թուրք բռնցքամարտիկն անձնական քաշով զգալիորեն գերազանցում էր Նարեկին եւ հույսը հենց դրա վրա դրած պարզապես առաջ էր գնում՝ տեխնիկայի ոչ մի նշան ցույց չտալով: Դրան ի պատասխան` հայ գերծանր քաշայինը ռինգում տեղաղաշարժվում էր ավելի թեթեւ, պաշտպանվում, հմուտ ու ավելի դիպուկ հարվածներ տեղում մրցակցի վրա: Արդյունքում, բոլոր երեք ռաունդներում կողային մրցավարները առավելություն տվեցին Նարեկին եւ ռեֆերին ի նշան հաղթանակի, դհոլ-զուռնայի հնչյունների ներքո բարձրացրեց Նարեկ Մելքոնյանի ձեռքը՝ 15:13:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31