Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիկ Մոքոյանը «գոլդ» հաշվով համոզիչ հաղթանակ տարավ

Դեկտեմբեր 02,2012 21:34


Քիչ առաջ 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հենրիկ Մոքոյանը հորդանանցի Ադել Ալմատբուլիի նկատմամբ դժվարին պայքարում 22:11 գեղեցիկ հաշվով հաղթանակ տարավ: Մրցակիցը փորձում էր առաջին իսկ վայրկյաններից արագ տեմպ հաղորդել պայքարին, սակայն հայ բռնցքամարտիկը ոչ միայն գրագետ էր պաշտպանվում, այլեւ ավելի արդյունավետ էր գործում հակագրոհներում: Առաջին ռաունդն ավարտվեց Հենրիկի մեծ առավելությամբ՝ 9:6:  Հետագա պայքարն ընթացավ նույն սցենարով, միայն թե բռնցքամարտիկները մեկական զգուշացում ստացան՝ մարտի կանոնները խախտելու համար: Իսկ երբ հնչեց եզրափակիչ գոնգը, լուսատախտարի վրա վառվեց 22:11 «գոլդ» հաշիվը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31