Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը՝ գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին. «Ո՞ւր է այդ մարդը»

«Ո՞ւր է քրեակատարողական հիմնարկների վարչության պետը, որն անմիջական պատասխանատուն է ՔԿՀ-ում իրավիճակի վերաբերյալ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօրվա խորհրդարանական լսումներից հետո իր մտահոգությունը հայտնեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ «արդարադատության նախարարությունը  քաղաքացիական բնույթի մարմին է, բայց հաշվի առեք, որ քրեակատարողական վարչության պետը մի հզոր պաշտոնյա է, որը վերահսկողություն է իրականացնում եւ կառավարում է ամբողջ համակարգը,

Վեզիրյանի գործով դատաքննությունը էլի հետաձգվեց

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի գործով  հերթական դատաքննությունն է անցել: Դատավարությունը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 3-ը՝ Ա. Վեզիրյանը գործով նոր պաշտպանի միջնորդությամբ: Պաշտպանը դատարանից 3 օր ժամանակ էր խնդրել  գործի նյութերին ծանոթանալու համար, ինչը դատարանը բավարարեց:  Հիշեցնենք, որ  իրավապաշտպանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝  ապրիլի 30-ին՝ ԱԺ նախընտրական շրջանում, Հայ

Կարեն Անդրեասյանը՝ բանտերում «խառոշիներին», «զոն նայողներին» տված արտոնությունների եւ լողանալու գների մասին

«Ինչո՞ւ չեք խոսում կալանավայրերում կոռուպցիայի մասին, որ ամեն ինչը փող է՝ լողանալը 1000 դրամ է»,- այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը այսպիսի հարց ուղղեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Այդ հարցը մնաց անպատասխան: Aravot.amի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցինք, թե նա տեղյա՞կ է, որ բանտերում լուրջ կոռուպցիոն երեւույթներ կան,

Լոռեցի փաստաբանները խոր ցավ են ապրում իրենց գործընկերոջ մահվան կապակցությամբ

Լոռեցի փաստաբանները խոր ցավ են ապրում վերջերս Լոռու մարզի Շահումյան համայնքի տարածքում գտնվող  «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանութան կապակցությամբ: «Ցավում եմ կատարվածի համար, ցավում եմ եւ սպանվածի եւ այն անձի համար, ով արել է այդ արարքը: Սամվել Շարբաթյանը զրկվեց կյանքից, իսկ այն երիտասարդն էլ, ով   խլեց նրա կյանքը, ճակատագրական դրության մեջ է»,-Aravot.am-ի հետ զրույցում

Hurriyet Daily News. «Թուրք ընդդմիադիրը վարչապետին. փակիր ՆԱՏՕ-ի ռադարային կայանը, եթե անկեղծ ես»

Եթե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոպիտ լեզուն Իսրայելի նկատմամբ իրոք անկեղծ է, ապա նա պետք է դադարեցնի ՆԱՏՕ-ի գործունեությունը Թուրքիայի ռադարային կայանում: Ասել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն (լուսանկարում)` պնդելով, որ այդ հաստատությունը պաշտպանում է Իսրայելին: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: «Եթե Էրդողանը հանուն Գազայի ինչ-որ բան է ուզում անել, նա կարող է

Սեդա Մուրադյան. «Ստեղծենք հարթակ, որտեղ կլինի վստահելի հանրային թղթակցություն»

«Սա հանրային թղթակցության հարթակ է, այստեղ պրոֆեսիոնալ լրագրողներ չեն աշխատում, աշխատակազմ չկա»,-այսօր «Օրենքկոտրուկ» մեդիախաղի եւ «Իմ լուրերը» կայքի շնորհանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց կայքի համահիմնադիր Սեդա Մուրադյանը: Նրա պնդմամբ` կայքն այն մարդկանց համար է, ովքեր ականատես են եղել պատմությունների եւ կարող են նյութեր տեղադրել ամենատարբեր իրադարձությունների վերաբերյալ: Փորձը ցույց է տալիս, որ հասարակության առավել

Վարուժան Ոսկանյան. «Մենք ապրում ենք մեր մեռելների հետ, որոնցից շատերը գերեզման չունեցան»

Այսօր Երեւանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինայի գրողների միության նախագահի առաջին տեղակալ, գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի շնորհանդեսը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, գիրքը գեղարվեստական ժանրում ներկայացնում է հայ ժողովրդի ցավն ու կորուստները` կապված Ցեղասպանության հետ: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ գիրքն առանձնահատուկ  է  թեմայով,

34 մետրանոց գնացքը պատրաստված է 1285 կգ բարձրորակ շոկոլադից

Մալթացի հրուշակագործ Էնդրյու Ֆարուջիանից պահանջվել է շուրջ 784 ժամ՝ աշխարհի ամենաքաղցր գնացքը ստեղծելու համար: Բրյուսելում ներկայացված համեղ գնացքը պատրաստվել է ամբողջովին շոկոլադից: Գնացքն ունի 34 մետր երկարություն, այն սահմանել է նաև նոր ռեկորդ՝ ճանաչվելով աշխարհի ամենաերկար նմուշը, որն ամբողջությամբ պատրաստված է շոկոլադից։ Ամենազառիթափ «ամերիկյան բլրակները» գտնվում է Ճապոնիայում. ատրակցիոնը կոչվում է Տակաբիշա: «Բլրակներն» ունի մի

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակին

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ հանդիպմանը մասնավորապես հատարարել է, որ Հայաստանը «օկուպանտ» երկիր է, որը խնդիրներ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Թուրք պաշտոնյայի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել: Թուրքիայի խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունը վկայությունն

The Hollywood Reporter. «Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը»

«Հոլիվուդ ռիփորթեր» պարբերականն անդրադարձել է հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմին, որը Ռուսաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»-ի օտարալեզու լավագույն ֆիլմի մրցույթին: Ֆիլմը երկրորդ համաշխարհային պատերազմի սովետական տանկի գերմարդկային հրամանատարի մասին է, որը երդվել է վրեժ լուծել անպարտելի գերմանական տանկից: Ֆիլմը նկարահանվել է Իլյա Բոյաշովի համանուն գրքի հիման վրա: Նոյեմբերի 18-ին ֆիլմը ցուցադրվել է արաբական

Բաց նամակ ՀՀ նախագահին. «Քեզ պաշտպանող ամեն զինվորին թաղելը, ընտանիքի լույսը մարելը չափազանց ծանր հանցանք է»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սպանված զինվոր Տիգրան Օհանջանյանի ծնող` Սուրեն Օհանջանյանից    Բաց նամակ ՀՀ նախագահին.   2007թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տեղակայված 28418 զորամասում գազանաբար սպանել են որդուս` կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանին: Մինչ օրս ունենք գերեզման, չունենք մահվան պատճառ: Որդուս մահը զորամասում պետք է մտահոգեր պետական այրերին և մահվան հանգամանքների բացահայտումը պետք

Արծվիկ Մինասյանի քննադատությունը կառավարության ծրագրի վերաբերյալ

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, 2013-17 թվականների կառավարության հնգամյա ծրագիրը լուրջ մարտահրավերներ ունի: «Ոչ մրցունակ տնտեսություն եւ ցածր դիմադրողականություն ունեցող տնտեսական կառուցվածք»,- այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցության կազմակերպած քննարկման ժամանակ ծրագրի մարտահրավերներից առանձնացրեց պարոն Մինասյանը. «Առաջին հայացքից թվում է, թե կառավարությունն ընկալում է այդ մարտահրավերները, որովհետեւ կառավարության ծրագրի մեջ խոսք է գնում դիվերսիֆիկացիայի, տնտեսության տարբեր

Հայաստանը լքում են, որովհետեւ չգիտեն` 4 տարի հետո ի՞նչ «կգա գլխներին»

Այսօր Հայաստանը լքում են հիմնականում վստահության բացակայության պատճառով: Այսօր նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ «Հենարան» ակումբում, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին` արդյոք Հայաստանից արտագաղթի պատճառը միայն տնտեսական գործոնն է: Մեր այն ճշտմանն էլ` իշխանությա՞ն հանդեպ անվստահության, սոցիոլոգն ասաց. «Հարցը վերաբերում է ոչ միայն իշխանության հանդեպ վստահության բացակայությանը, ընդհանրապես, իշխանությունը կապ չունի, հարցն այն է, որ

Վնասի վերականգնումը կազմել է 95 %

2012 թ. երրորդ եռամսյակում դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 93 քրեական գործ` 132 անձի նկատմամբ, որոնցից դատապարտվել  է  127 անձ` 88 քրեական գործով: Ընդ որում դրանցից 33 քրեական գործով 51 անձի նկատմամբ կիրառվել է դատական քննության արագացված կարգ: Դատապարտված 127 անձից 52-ը կամ դատապարտված անձանց 40.9 %-ը եղել են պաշտոնատար անձինք: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության

Խուլերի երկխոսությունից անցում՝ իրական երկխոսության

Այսօր կայացավ ԵՄ խորհրդատվական խմբի կողմից կազմակերպված «ԵՄ-Հայաստան ինտեգրում. պետական կառույցների համագործակցության ընդհանուր մոտեցման ձեւավորում» թեմայով սեմինարը, որն ուղղված է ՀՀ պետական կառույցների միջեւ ԵՄ հարցերի շուրջ համագործակցության եւ փոխհարաբերությունների ամրապնդմանը: Նպատակը՝ Արեւելյան գործընկերության եւ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ԱԺ-ի, կառավարության, նախագահի աշխատակազմի եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար տրամադրել ուղենիշներ այդ համագործակցության եւ համակարգման գործընթացի

Արամ Սարգսյան. Կառավարությանը 4,5 տարի էր պետք հասկանալու համար

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գնահատմամբ, 2013-17 թվականների համար կառավարության ներկայացրած հնգամյա ծրագիրը ամբիցիոզ է: «Ծրագրում շատ խնդիրներ կան, ծրագրում խոսք չի գնում, թե վարկային քաղաքականության արդյունքում ինչպիսի արդյունավետությամբ է օգտագործվել, որ վերցրել ենք: Իսկ կառավարությունը վերջին 4,5 տարիներին համարյա կրկնապատկել է պետական պարտքը, եթե վերլուծում ես` ինչի համար է վերցրել վարկերը, համոզված ասում

Մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ է 24 երեխա, հինգ երեխա էլ արդեն մահացել է

Հայաստանում ներկայումս ապրում է 15 տարեկանից ցածր ՄԻԱՎ-ով հիվանդ 24 երեխա: Այս տարի մեր երկրում գրանցվել է 182 ՄԻԱՎ-ի դեպք, որից 117-ը հիվանդ է ՁԻԱՀ-ով: 1988-ից մինչ օրս այս հիվանդությունից Հայաստանում մահացել է 297 մարդ, որից 5-ը` երեխա: Այսօր Ծաղկաձորում կազմակերպված «ԶԼՄ-ների դերը ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում» եռօրյա դասընթացի ժամանակ այսպիսի տվյալներ հրապարակեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 21-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի`  Ջանիբեկյան փողոցի 1-28 առանձնատների և հարակից հանրային    օբյեկտների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ

Սուրեն Խաչատրյանի սենսացիոն «բացահայտումները»

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը համաձայն է վարչապետ Տիգրան Սարգսյանի այն մտքին, որ սոցիալապես խոցելի ընտանիքների աշխատունակ մարդիկ պատրաստ չեն գնալ եւ աշխատել, թեեւ կառավարությունը նրանց առաջարկում է աշխատատեղեր` 90-120 հազար դրամ աշխատավարձով, սակայն այդ մարդիկ նախընտրում են ստանալ շուրջ 30-50 հազար դրամ նպաստ: Yerkir.am–ի հետ զրույցում մարզպետը վստահեցրեց, որ նպաստ ստացողների 80 տոկոսն ի վիճակի

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Նոյեմբերի 20-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Դավիթ Գյուրջինյան. Wi-Fi-ի դեպքում պետք է ապավինել ուսուցիչների զգոնությանը

Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե շուտով Հայաստանի ավագ դպրոցներն ու բուհերը կապահովվեն Wi-Fi ցանցով, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանն ասաց. «Դրա մեջ դրական բան եմ տեսնում: Դասի ժամանակ հաճախ հարկ է լինում որեւէ բան ճշտել ու կարող է ձեռքի տակ չլինեն սկզբնաղբյուրներ, բառարաններ, մինչդեռ համացանցում

Սիրիայում ձերբակալված հալեպահայ ռեժիսորը դեռեւս հարցաքննվում է

Սիրիայի պետանվտանգության գրասենյակի կողմից ձերբակալված հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանն ու ազգությամբ ոչ հայ նրա ընկերները դեռեւս հարցաքննվում են: Նրանք անվտանգության ուժերի կողմից ձերբակալված են նոյեմբերի 7-ին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը: Ըստ նրա, առաջիկա օրերին կավարտվի հետաքննությունը, ինչից հետո արդեն պարզ կդառնա ռեժիսորի հետագա ճակատագիրը: Ռեիսյանի տվյալներով, Պետանվտանգության

Վաժա Ազիարաշվիլու համար մեղադրողը պահանջել է 11 տարի

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց Վրաստանի քաղաքացի Վաժա Ազիարաշվիլու, Երվանդ եւ Դավիթ Ղամբարյանների, Հասմիկ Դուրգարյանի, Կարեն Հովհաննիսյանի, Վարդան Եղիազարյանի եւ Աբգար Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Նրանք մեղադրվում են Ազգային եւ ԵՊՀ գրադարաններից հնատիպ գրքեր գողանալու (1800-1900թթ.) համար: Նշվում է պետությանը հասցված վնասի չափը՝ 7

Լեւոն Զուրաբյան. «ՀՀԿ-ն է պրոպագանդիստական տրյուկ անում»

Վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմությունը, օգտագործելով Սահմանադրության 77-րդ հոդվածը, կարողացել է հրավիրել արտահերթ նիստ շատ կոնկրետ՝ ընտրական համակարգի վերափոխման օրակարգով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը 48 պատգամավորի ստորագրություն էր հավաքել՝ հնարավոր դարձնելով արտահերթ նիստ հրավիրելը: Համաձայն Սահմանադրության՝ նվազագույն անհրաժեշտ քանակը

«Մարդը պետք է քարանձավ վերադառնա»

41-ամյա երևանաբնակ Գարիկ Կուրղինյանը ներս է հրավիրում քարանձավ. «էս քարանձավն իմ վերջին կացարանն է»։ Նա այստեղ բնակություն է հաստատել կնոջ եւ երկու որդիների հետ վիճաբանելուց եւ իր տունը լքելուց հետո: Երևանյան լճի հարևանությամբ ապրող, բարձրագույն կրթությամբ քարանձավաբնակ քաղաքացին վստահեցնում է. ունի ամենատարբեր մասնագիտություններ`ճարտարապետ է, դիզայներ, մեխանիկ եւ այլն: Մինչ քարանձավաբնակ դառնալն ,աշխատել է բուսաբանական այգում:

Տաթեւիկ Բեժանյան. «Սերոբ Տեր-Պողոսյանի դեպքը թրաֆիքինգ չէր»

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 20-ը հռչակել է երեխաների համաշխարհային օր. Մանկական թրաֆիքինգի, սեռական շահագործման դեպքերի ու դրանց դեմ պայքարի, ինչպես նաեւ թրաֆիքինգի օրինագծի վերջին փոփոխությունների մասին, այսօր «Արմատ» ակումբում խոսեցին «Peope in need կամ Մարդը կարիքի մեջ հայաստանյան կազմակերպության թրաֆիքինգի եւ միգրացիոն ծրագրերի» ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը եւ Թրաֆիքինգի զոհերի հոգեբանությունն ուսումնասիրող հոգեբան Մարիամ Մեհրաբյանը: Բեժանյանի փոխանցմամբ՝ 2008-2011

Մինի հանրահավաք՝ ԱԺ-ի մոտ

«Ընտրական համակարգի արմատական վերափոխման ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքացիներին» Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վաղը, ժամը 14-ին, հրավիրեց ԱԺ շենքի մոտ: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց նա: Հիշեցնենք, որ վաղը, ժամը 12-ին, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է

Բրյուսելում հայտնվել է շոկոլադե ամենաերկար գնացքը (Տեսանյութ)

Աշխարհում ամենաերկար շոկոլադե գնացքը կայանել է Բրյուսելի երկաթուղային կայարանում եւ միանգամից հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: 34 մետրանոց քաղցր կառույցը ստեղծել է մալթացի հրուշակագործը՝ Բրյուսելում շոկոլադային շաբաթի բացման կապակցությամբ:  34 մետրանոց գնացքը ստեղծելու համար ծախսվել է 1285 կգ բելգիական շոկոլադ եւ 784 ժամ «ոսկերչական» աշխատանք:

Կանանց թերություններ, որոնք գրավում են տղամարդկանց

Նախորդ հրապարակումներից մեկում խոսել ենք այն մասին, թե կնոջ որ հատկանիշներն են գրավում տղամարդկանց, իսկ այժմ անդրադառնում ենք այն թերություններին, որոնք դուր են գալիս նրանց: Գաղտնիք չէ, որ երբեմն մարդիկ սիրահարվում են միմյանց թերություններին, իսկ սիրահարները նույնիսկ համակերպվում են դրանց հետ: Այս թեմայով հարցում անցկացրինք 20 աղջիկների և 20 տղաների շրջանում: Աղջիկների կողմից ամենաշատ հնչած

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031