Լրահոս
Օրվա լրահոսը

Վախթանգ Դարչինյանը ցանկանում է վրեժխնդիր լինել

Նոյեմբեր 21,2012 12:28

Տարբեր քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը հայտարարել է, թե հիմա ինքն ազատ գործակալ է եւ իր թիմը մենամարտ կազմակերպելու տարբերակներ է որոնում: 36-ամյա Վիկը գերադասում է «վրեժխնդիր» լինել ռինգում իրեն «նեղացրածներից»` 1-ին կիսաթեթեւ քաշային կարգում WBO չեմպիոն Նոնիտո Դոներից եւ նույն քաշային կարգում WBC տիտղոսը կրող Աբներ Մարեսից: Հատկապես վերջինի մասին «Կատաղի Ցուլն» ասել է. «Նա աշխարհի չեմպիոն է գոտկատեղից ներքեւ հարվածներով: Նա գիտի, որ ինձ չի հաղթել, գիտի նաեւ, թե ինչ կլինի, եթե ինձ հետ կրկին հանդիպի»:

Վախթանգը հոկտեմբերին նվաճել է NABF չեմպիոնի կոչումը թեթեւագույն քաշային կարգում` 10 ռաունդանոց մենամարտում հաղթելով պուերտոռիկացի 25-ամյա Լուիս Օռլանդո Դել Վալեին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930