Օրվա լրահոսը

Կալանավորը բուժման կարիք ունի

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 29-ամյա կալանավոր Արթուր Սմբատյանի մայրը՝ Ռոզա Սարդարյանն օրեր առաջ դիմել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: 8 տարվա ազատազրկման դատապարտված նրա որդին,կալանավոր Ա.Սմբատյանը 2008թ-ից գրանցված է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» նարկոլոգիական կլինիկայում: Ստացել է հոգեմետ դեղեր օրենքով սահմանված կարգով: Կալանավորի, որը ներկայումս գտվում է ՔԿՀ բուժստացիոնար թիվ 2 խցում, հանձնուքում «սիգարետ» թխվածքի

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոհարարի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացավ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝

ՀՀԿ-ական. «Լեւոն Տեր-Պետրոսյանը չափազանց անտարբեր է ու պասիվ»

Հատված  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի հարցազրույցից: – Լևոն Տեր–Պետրոսյանի առաջադրումը հավանակա՞ն է։   – Կարծում եմ՝ նախագահ դառնալու նրա շանսերը քիչ են։ Բացի այդ, որպես քաղաքական գործիչ, որ պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրվելու, նա չափազանց անտարբեր է ու պասիվ։ – Այնուամենայնիվ, ՀԱԿ-ում կարծում են, որ հենց նա կարող է համախմբող թեկնածու լինել։ –

Նախարարը Նաիրա Զոհրաբյանին տարրական կուլտուրա է սովորեցնում. «Ես այստեղ հյուր եմ, փորձեք ձեզ պահել տանտիրոջ պես»

 Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ երբ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձավ ինքնախեղման դեպքերին, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շատ կոշտ արձագանքեց նրան. «Այսինքն՝ դուք շարունակում եք համարել ինքնախեղումները նորմալ երեւո՞ւյթ: Ձեզ համար պետք է առաջին հերթին պիտի լիներ աննորմալ երեւույթ»: Նախարարը նույնպես տաքացավ ու սկսեց վիճաբանություն. «Պետք չի տասնյակ անգամ կրկնել դա»: Նա վստահեցրեց, թե

Ամեն ինչ կախված է ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների արդյունքներից

Հատված Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից:        –Կառավարման համակարգը փոխելու եւ 100 տոկոս համամասնական ընտրությունների անցնելու գաղափարը կարո՞ղ է դառնալ համախմբող գործոն, որի շուրջ կարող են միավորվել հակադիր գաղափարական բեւեռներում գտնվող այնպիսի ուժեր, ինչպես ՀԱԿ–ը եւ Դաշնակցությունը։     -Այդ գաղափարը շրջանառության մեջ է դրվել տակտիկական նկատառումներով։ Դրա փոխարեն ԲՀԿ-ն կարող էր առաջ

Հրայր Թովմասյանը՝ բանտերում ինքնախեղման մասին. «Այն ես չեմ հորինել եւ այսօրվա իշխանությունների արդյունք չեն»

Այսօր Քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ արդարադատության նախար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով ինքնախեղմանը նշեց, որ մեր հանրությունն անտեղյակ է ոչ միայն բանտային կյանքից, այլ նաեւ այն ամենին, ինչ կատարվում է աշխարհի տարբեր բանտերում: Ըստ նրա, ինքնախեղումները դարերով են եկել. «Այն ես չեմ հորինել եւ այսօրվա իշխանությունների

ՀՅԴ-ՀԱԿ հանդիպման մասին. «Զավեշտ է, զոհը հանդիպում է իր դահճի հետ»

Ազգային ժողովի շենքում երեկ տեղի ունեցած ՀՅԴ-ՀԱԿ հանդիպումը, կարելի է ասել, ապշեցրեց շատ-շատերին: Սոցիալական ցանցերում սկսեցին ակտիվորեն քննարկել հատկապես այս հանդիպումը, շատերը հիշեցին 1990-ականները, երբ ՀՀՇ-ական իշխանության հրահանգով բանտերում հայտնվեցին դաշնակցական գործիչները, որոնցից մեկը` Արմեն Ռուստամյանը, ով զարմանք, երեկ երկու ժամ բանակցում էր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ: Մարդիկ

Խարդախության և «փողերի լվացման» մեղադրանքով

Նոյեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները  Ավանի Թումանյան թաղամասի  շենքերից մեկից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Երվանդ Խ.-ին, որը ԱՄՆ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր առողջապահության ոլորտում խարդախություններ կատարելու և «փողերի լվացման» մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Ով վերցնում է իշխանությունը, նրա տրամադրության տակ էլ հայտնվում է ՀՀԿ-ն

Հանրապետական պատգամավոր Դավթյանը հայտարարել է, թե եթե ՀՀԿ–ն սեփական թեկնածուն չունենար, առաջիկա նախագահական ընտրություններում գուցեեւ պաշտպաներ Անուշ Սեդրակյանի թեկնածությունը։ «ՉԻ» – Արտակ Դավթյանի այսօրինակ ջենտլմենությունն, իհարկե, հուզիչ է, բայց առավել հուզիչ է այն միամտությունը, որով սույն պարոնը լրջորեն հավատում է, թե ՀՀԿ-ն կարող է ինքնուրույն որոշել՝ ում սատարի, ում՝ ոչ։ Նա երեւի մինչեւ հիմա չի

Դեսպանատան աշխատակիցը վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի անցնող հետիոտնին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 7:00-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սունդուկյանի թատրոնի դիմաց, «Նիսան» մակնիշի 03 Т 011 AM համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մեծահասակ կին է եղել, որին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն՝ ծայրահեղ ծանր վիճակում: Վարորդը՝ 30

ԵՕԿ-ը կոնֆերանսն Իսրայելից տեղափոխել է Իտալիա

 Եվրոպայի օլիմպիական կոմիտեն անվտանգության հետ կապված խնդիրների վատթարացման պատճառով իր ամենամյա կոնֆերասը Իսրայելից տեղփոխել է Իտալիա: Այն պետք է կայանար Էյլաթ քաղաքում՝ հրթիռակոծումների գոտուց հեռու: Սակայն պատվիրակների մեծ մասը հրաժարվել է մեկնել Իսրայել: NRG-ն նշում է, որ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեին, որը նույնպես պետք մասնակցեր կոնֆերանսին, չի հաջողվել ԵՕԿ-ի ղեկավարության համոզել՝ ետ կանգնել որոշումից:  

Ուղիղ միացում. Մկրտիչ Մինասյանն ու Ապրես Զոհրաբյանը՝ «Դեմ առ դեմ»

Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 58-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ քաղաքացիական ակտիվիստ, զբոսաշրջավար Ապրես Զոհրաբյանը: Քննարկման թեման` որքանով է ճիշտ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:

Ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղարի՝ ընդդիմությունն իր տեսլականը չունի նախագահական ընտրություններում

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ հարցազրույցից:   – ՀՀԿ Ձեր գործընկերներն արդեն հայտարարել են, որ նոյեմբերի 21-ին ՀԱԿ–ի՝ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության համար քվորում չեն ապահովելու։ ՀՀԿ–ն ինչ–որ բանից վախենո՞ւմ է։ – Իսկ ինչո՞ւ պետք է մասնակցի։ ՀՀԿ-ն՝ ի դեմս երկրի գործող նախագահի, ով հանդիսանում է նաև մեր կուսակցության նախագահը, առաջիկա նախագահական

Երբ քվոտայի մասին են խոսում՝ վիրավորվեք

«Լիբերալ ճակատ» ազատդեմոկրատները նախագահական ընտրություններում կին թեկնածուի առաջադրման հարց են քննարկում: Երբ այդպիսի տարակուսելի եւ կասկածելի միտք ես լսում` մի քանի հարց միանգամից է ծագում: Եթե այդ կուսակցությունը ազատ է, դեմոկրատ, լիբերալ է, շատ ազատ է, այսինքն` մարդու ազատության, իրավահավասարության եւ ժողովրդավարության սկզբունքների է դավանում, որոնք բացառում են խտրականություն` ըստ սեռի կամ հասարակության շերտի եւ

Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին կսատարի «մարզային կառույցներո՞վ»

 Երեկ տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Շիրակի մարզի մի մասն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում սատարելու է ՀՀԿ-ական Արման Սահակյանին։ Այդ տեղեկությունը ԲՀԿ-ի կողմից ոչ միայն չի հերքվել, այլև սպասվում է, որ կամ այսօր մինչև երեկո, կամ վաղը ԲՀԿ-ի Շիրակի մարզային կառույցը հանդես կգա Արման Սահակյանին սատարելու մասին պաշտոնական հաղորդագրությամբ։ Սա

Մարզպետները՝ վարչապետի հայտարարության մասին

Նոյեմբեր 16-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հայտարարել էր. «Անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ»։  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան   – Պարոն Ղահրամանյան, Ձեր մարզում որքա՞ն «բաց» աշխատատեղեր կան։ Ձեր մարզում էլ բնակչությունը նախընտրում է չնչին նպաստ

Հրայր Թովմասյան. «Ես երբեք այդ կնոջ աչքերը չեմ մոռանա»

Այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները խորհրդարանական լսումներ էին հրավիրել՝ «Քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» թեմայով: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ խնդիրներ շատ են եղել, որոնք աստիճանաբար լուծվել են. «Ունեինք 300-ից ավելի տուբերկուլյոզով հիվանդներ եւ չունեինք շենք: Այստեղ հավաքվել

ՖԻՖԱ-ն ընտրեց անցնող տարվա հինգ լավագույն դարպասապահներին

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը եւ FIFPro-ն  հրապարակել են հինգ լավագույն դարպասապահների անունները, որոնք հավակնում են տեղ զբաղեցնել 2012 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականում: Նրանք են. Ջանլուիջի Բուֆֆոնը (Իտալիա, «Յուվենտուս»), Պետեր Չեխը (Չեխիա, «Չելսի»), Ջո Հարթը (Անգլիա, «Մանչեթեր Սիթի»), Մանուել Նոյերը (Գերմանիա, «Բավարիա») եւ Իկեր Կասիլիասը (Իսպանիա, «Ռեալ» Մադրիդ): Կասիլիասը վերջին չորս տարիների աշխարհի լավագույն դարպասապահն է:

ՀԱԿ անդամ. «Եկել է Սամվել Բալասանյանի՝ պարտքը փոխհատուցելու ժամանակը»

Երեկ Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ պաշտպանելու է Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանի թեկնածությունը: Հետաքրքիր է, որ Ս. Բալասանյանի թափուր թողած այդ մանդատի համար պայքարելու են ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանը և ՀԱԿ տարածքային կառույցի ղեկավարը: Ու չնայած ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարում են ռեժիմի դեմ պայքարում համագործակցության մասին, սակայն արի

Ինչու է ՀՀԿ-ն մերժում քաղաքական մյուս ուժերի առաջարկը

ՀՅԴ-ի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին հարցրինք, թե իր կարծիքով՝ ինչու է ՀՀԿ-ն մերժում քաղաքական մյուս ուժերի առաջարկը, նա պատասխանեց. «Շատ պարզ պատճառով, անգամ եթե վերջին ընտրության արդյունքները նկատի ունենանք, ապա բոլորի համար պարզ կլինի, որ եթե համամասնական ընտրակարգով են խորհրդարանական ընտրությունները տեղի ունենում, ապա խորհրդարանում իշխող քաղաքական ուժը կունենար այլ քվոտա, եւ ուժերի հարաբերակցությունն

Ի պաշտոնե բիզնեսով զբաղվելու իրավունք չունեցող պատգամավորն ունի 500 հազար դոլարանոց մեքենա

Նկարում երեւացող «Rolls royce» մակնիշի 013օօ11 համարանիշով ավտոմեքենան պատկանում է Երեւանի Էրեբունու երկարամյա թաղապետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր): Այս մարդն ի պաշտոնե իրավունք չի ունեցել բիզնեսով զբաղվել, ուստի առնվազն տարօրինակ է, թե 30 տոկոսով աղքատ մեր երկրում ինչ միջոցներով է գնել գերթանկարժեք այս ավտոմեքենան։ Նշենք, որ«Rolls royce»-ի այս մոդելը Եվրոպայում

ՀԱԿ անդամն ակնկալում էր ԲՀԿ աջակցությունը, բայց հիմա էլ մտահոգված չէ

Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապեւո Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք պատգամավորական ընտրություններում կսատարի ՀՀԿ-ական Արման Սահակյանին։ Այսպիսով, մեկ անգամ եւս ապացուցվեց, որ ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիան միանգամայն կենսունակ եւ բնականոն քաղաքական միավորում է, եւ որ իշխանական երկու ուժերի միջեւ ջենթլմենական պայմանավորվածությունը գործում է։ ՀՀԿ-ն օգնում է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին՝ զբաղեցնելու Վարդանիկի գահը,

Ինչ է ասել ԱՄՆ պետդեպը եւ ինչ են հասկացել ադրբեջանցիները

Ադրբեջանի բոլոր լրատվական գործակալությունները երեկ հաղորդագրություն են տարածել մի ընդհանուր, այն էՙ իլհամալիեւյան աշխատակազմի կողմից «նշանակված» խորագրի ներքոՙ «Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունները հասանելի չեն»: Հենց այդպե՞ս է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը սահմանել սեփական քաղաքացիներին հղված ասելիքը, թե՞ ոչ, տվյալ իրավիճակում կարեւոր չէ: Մեզ համար առավել էական են ԱՄՆ պետդեպի «ուղերձի» դիվանագիտական

Սարգսյանն ընդունեց Քոչարյանի նետած ձեռնոցը

Հայաստանի իշխանական երկու թևերի` ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջև առկա հակասությունների գործընթացը, որ վերածվել է ներքաղաքական առանցքի, զարգանում է ակնհայտ զիգզագաձև ընթացքով: Մեկ այդ ուժերը սուր հակադրության մեջ են, մեկ էլ տեղի են ունենում ակնհայտ պայմանավորվածություններ: Օրինակ` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել են թիվ 35 ընտրատարածքում, որտեղ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ իր թափուր թողած

Արամ Կարապետյան. «Իշխանությունն այսպիսով պարզապես փորձում է գտնել մեկին, որին հաղթի, եւ այդ հաղթվողը լինի հանգիստ»

Հատվածներ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հարցազրույցից:   – ՀԱԿ–ն իր քաղաքական օրակարգում համատեղ զանգվածային միջոցառումներ անցկացնելու կետ է ընդգրկել, գուցե քաղաքական ուժերը վերջնատարբերակում հենց այդ կետի շո՞ւրջ համաձայնության գան։ – Ոչ, որովհետեւ քաղաքական օրակարգն ի սկզբանե նպատակաուղղված է ընտրությունների մասնակցությանը եւ հաղթելուն, ապա եթե այսպես շարունակվի, այս ամենը ընդամենը հանգեցնելու է միասնական շտաբի

ՕԶԲԻԼԻՍ

Արազն եկավ լափին տալով, Գոլ խփելով ու պաս տալով։

Սամբոյի պատանեկան հուշամրցաշար

2012թ. նոյեմբերի 18-ին Երևանի «Աշխատանք» ընկերության մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանում սամբո մարզաձևի հիմնադիրներից` Վիկտոր Ալիխանյանի հուշամրցաշարը՝ մասնակցությամբ ՀՀ Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ ավելի քան 250 պատանի մարզիկ-մարզուհիների: Արդեն 14-րդ անգամ անցկացվող մրցաշարի նպատակն է սամբո մարզաձևի հանրահռչակումը, պատանի մարզիկների ուժերի փորձարկումը, ծանոթությունը՝ պաշտոնական մրցումների ընթացակարգին ու

Մեքենան բախվել է պատին

Նոյեմբերի 20-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 85-րդ կմ-ում (Ալագյազ գյուղի մոտ) տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ-318» մակնիշի 24 OL 742 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել պատին: Պատահարի հետևանքով վարորդ՝ 1989 թ. ծնված Ամատունի Արղուշյանը, ուղևորներ՝ 1992 թ.

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը մահացել է ավիավթարի ենթարկվելուց 54 տարի հետո

Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է «Մանչեսթեր Յունայթեդի» երբեմնի խաղացողներից մեկը՝ Քեննի Մորգանը: Նա մեկն էր երջանիկ այն ինը ֆուտբոլիստներից, մարզիչներից, լրագրողներից եւ երկրպագուներից, որոնք ողջ էին մնացել 1958 թվականին Մյունխենի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարում: Մորգանին հայտնաբերել էին օդանավի բեկորների մեջ՝ որոնման աշխատանքները դադարեցնելու մասին պաշտոնական հայտարարությունից հինգ ժամ հետո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գալուստ Սահակյան. «Մեքենայի դիմապակու վրա տեխզննման կտրոնը պետք չի փակցնել»

Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ամենաթողություն չէ՞, երբ պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները ԱԺ-ի մոտ կայանում են իրենց մեքենաները, որոնց դիմապակու վրայից բացակայում են ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնները: Նրանք շատ լավ գիտեն, որ Ազգային ժողովի մոտ բազմաթիվ լրագրողներ կան եւ ուշադրության կենտրոնում են, բայց միեւնույն է՝ չեն փակցնում այդ կտրոնները: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նախ,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031