Օրվա լրահոսը
Արամ Կարապետյանը էլ գրազ չի գալիս
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մշտապես կանխատեսումներ է անում ու լրագրողների մոտ հպարտանում է, որ իր բոլոր կանխատեսումներն իրականանում են: Հայտնի է, որ նա սիրում է նաեւ գրազ գալ ընտրությունների հետ կապված եւ նախագահական ընտրությունների թեմայով: Ուստի Aravot.am-ի հարցին, թե այս նախագահական ընտրություներից առաջ ի՞նչ գրազ է պատրաստվում գալ՝ Արամ Կարապետյանը կտրուկ պատասխանեց. «Ես
«Սասունցի Դավիթ» էպոսը` UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում
«Սասունցի Դավիթ» էպոսն ընդգրկվել է UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ UNESCO-ի հանձնաժողովը կքննարկի հայկական «Սասունցի Դավիթ» էպոսը մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու հարցը, այս մասին տեղեկացրել էր Reuters-ը: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի նիստում կքննարկվի մոտ 60 անվանակարգ` կոմիտեի ցուցակում ներառելու համար: Կոմիտեի
Asbarez. «Ղարաբաղյան հակամարտությունը հասել է Հոլիվուդ»
Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտությունը ոչ մեկին չպիտի իրավունք տա ռասիստական կամ վիրավորական հայտարարություններ անելու սահմանից այն կողմ գտնվող մարդկանց հասցեին: Նույնիսկ պատերազմական դրություններում վարքագծի քաղաքակիրթ նորմեր գոյություն ունեն: Գրված է «Ասպարեզ» թերթում հրապարակված «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածում: Քանի դեռ այս երկու հարևան երկրները գտնվում են իրենց դժվարին հակամարտությունը կարգավորելու բանակցությունների
«Ես Տարոն Մարգարյանի աներձագին չեմ ճանաչում, չգիտեմ նրան թաղայիններն են սատարել, թե ով, բայց մեր Արման Սահակյանը հաստատ թաղային չէ»
Օրերս Aravot.am-ի հետ զրույցում, վերլուծելով կիրակի օրը տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունները, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորընտիր ղեկավար Սահակ Մինասյանը հպարտացավ, որ իրենց հաջողվեց Շիրակի մարզում ընտրական նոր մշակույթ ձևավորել, վերացնել ընտրակաշառքի բաժանումը: Նշենք, որ այստեղ պայքարում էին Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանը, ով և հաղթեց իր
ՀՀԿ պատգամավորը՝ շաքարավազի բիզնեսի մենաշնորհի մասին. «Անկեղծ ասած, ես սուրճն ու թեյն առանց շաքարավազի եմ խմում»
Այսօր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, որ ինքը շաքարավազի շուկայում մենաշնորհ ունի: Ի՞նչ եք կարծում, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Aravot.am-ի այս հարցին այսօր ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես սուրճն ու թեյն առանց շաքարավազի եմ խմում եւ շաքարավազ այդքան չեմ օգտագործում: Դե, մենաշնորհ… կարելի է ասել գերիշխող, մի քիչ բառերը կարելի է
Ծառուկյանը Բրյուսելում է
Դեկտեմբերի հինգին մեկնարկել է ԲարգավաՃ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել: Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով: Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն
Գյումրեցի հավատացյալները կաթողիկոսի որոշման մասին. «Եթե մի ոսկեվազցի կամ ապարանցի եպիսկոպոս հայտնվի, անխոս Մարալիկի թեմ էլ կստեղծվի»
Մի քանի օր առաջ կաթողիկոսը Շիրակի մարզը բաժանեց երկու թեմերի` ստեղծելով Արթիկի թեմ ու հոգևոր առաջնորդ նշանակելով իր ոսկեվազցի համագյուղացուն` Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին: Փաստորեն Վեհափառը կիսեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոսի հոգևոր պաշտոնը` նրա տիրակալությունից վերցնելով Արթիկը` իր հարակից 23 գյուղերով: Մայր Աթոռի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նպատակը
Թուրքմենստանում Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները
Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները քննարկել և ընդունել են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ մասնակից
Վարչապետը հորդորեց` դիմել Ծառուկյանին
«Դիմեք այն մարդուն, ում ուղղված է հարցը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լրագրողներն արդեն որերորդ անգամ փորձում էին վարչապետից գնահատականներ ստանալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու մասին: Լրագրողները վարչապետից նաեւ հետաքրքրվեցին, թե իր կարծիքով ինչո ՞ ւ է ուշանում ԲՀԿ առաջնորդի որոշումը: Այն հարցին, թե ԲՀԿ-ն
Տիգրան Սարգսյանն արտառոց բան չի տեսնում
«Շատ տրամաբանական է, որ ընդդիմությունը բյուջեին դեմ է քվեարկում, իսկ կառավարություն ձեւավորած կոալիցիան` կողմ է քվեարկում: Դա հենց դասական քաղաքական պայքարի կանոններ են: Այդտեղ որեւիցէ արտառոց բան ես չեմ տեսնում: Անտրամաբանական կլիներ եւ քաղաքական սենսացիա կլիներ, եթե ընդդիմությունը գովաբաներ պետական բյուջեի նախագիծը եւ կողմ քվեարկեր»,- այսօր կառավարության հետ հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում
Կատարյալ անհեթեթություն, բացարձակ սուտ եւ հերյուրանք…
Այսօր 1.am-ը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի` Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն` Դավիթ Մանուկյանին, ով նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, Ռուսաստանից ժամանած «օրենքով գողեր»-ը ծեծել, ապա Հայաստանից վտարել են: «Առավոտը» կապվեց պարոն դեսպանի հետ, ով միանշանակորեն ժխտեց այդ տեղեկությունները, դրանք կատարյալ անհեթեթություն, բացարձակ սուտ եւ հերյուրանք որակելով, եւ
ԲՀԿ-ին անհրաժեշտ էր պետաիրավական հանձնաժողովում քվեարկությունը, որպեսզի «մաքրվեր»
«Առավոտ»-ի հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար, ՆԳ նախկին փոխնախարար, Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող Փաստահավաք խմբի նախկին ներկայացուցիչ, այժմ՝ «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ դեկտեմբերի 3-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավորների հեղինակած՝ Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկության հետաձգման փաստի առիթով
ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթին կողմ է քվեարկելու
«ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթին կողմ ենք քվեարկելու»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ում շատ գործարարաներ կան, մենք հետաքրքրվեցինք, թե դա չի՞ խոչընդոտի նրանց բիզնեսներին: Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի բիզնեսը մենաշնորհների հետ»: Մենք ճշտեցինք՝ ԲՀԿ-ականները մենաշնորհներ չունե՞ն: «Իհարկե՝ ո՛չ»,- պնդեց պատգամավորը,- «Մենք դրա մասին միշտ խոսել ենք, ու
Գյուղերի կանայք ամուսինների ծեծելը բռնություն չեն համարում (ֆոտոշարք)
Այսօր Մոսկվա կինոթատրոնում բացվեց «Հայտնի տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որը կազմակերպել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ն: Aravot.am-ի հետ զրույցում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանը հայտնեց, որ ցուցահանդեսն իրականացվում է գենդերային բռնության դեմ համաշխարհային պայքարի 16-օրյակի շրջանակում. «Կարեւորում ենք տղամարդկանց մասնակցությունը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին, որովհետեւ իրականում բռնության հիմնախնդիրը միայն
Սյունիքի մի շարք գյուղերի աշխատակազմի քարտուղարներ 2015թ-ին հնարավոր է ազատվեն պաշտոններից
Սյունիքի մարզի գյուղական համայնքներում օրենքի չափանիշներին համապատասխան եւ անհրաժեշտ մասնագիտական փորձ ունեցող կադրերի բացակայության խնդիր կա: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանի խոսքով` 2008թ.-ին մարզի 78 համայնքներում օրենքով սահմանված չափանիշներին չհամապատասխանելու պատճառով, աշխատակազմերի քարտուղարներին հնարավոր չեղավ նշանակելու համայնքային ծառայության պաշտոններում: Տվյալ համայնքներում թափուր կադրերի համալրման նպատակով հայտարարվել
Ստեղծագործում է հաճույքի համար
«Նկարը մշտապես եղել է և կլինի նյութապես ապահով և ինտելեկտուալ խավի հաճույքի ձև»,- կարծում է երիտասարդ նկարիչ Հովհաննես Գյուլումյանը: Հովհաննեսը, ով սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնում, նախընտրում է գումար վաստակել այլ միջոցներով, իսկ ստեղծագործում է հաճույքի համար: «Նկարչությունն առաջնային կենսական և կենցաղային պահանջ չէ հատկապես մեր հասարակությունում, որն ունի ամենօրյա
Ваши новости. «Հայաստանցի Մարիամի տխուր պատմությունը Ռուսաստանում»
Նովգորոդ երկրամասի երեխաների իրավունքների պաշտպան Ելենա Ֆիլինկովան «Վաշի նովոստի» թերթին պատմել է մի հայաստանցու տխուր ճակատագրի մասին: 2005թ. մայր և դուստր Իսկանդարյանները մեկնել էին Նովգորոդի երկրամասի Բոռովիչ քաղաք` մշտական բնակության: 2007թ անբուժելի հիվանդությամբ տառապող մայրը եկել էր Հայաստան, բայց այլևս չէր կարողացել հետ գնալ: Հայաստանում ծանոթները հեռախոսով են հաղորդել Մարիամին, որ մայրը մահացել է: Մահը
Նախագահը օրենքներ է ստորագրել
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հեռուստատեսության
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Կառավարության պատասխանը մեր հարցապնդմանը բացահայտում է ահավոր մի իրողություն, այն է՝ Հայաստանի իշխանություններ ի դեմս գործող կառավարության ունեն մենաշնորհների եւ համակարգային կոռուպցիայի նվիրյալ սպասարկու եւ փաստաբան: Ասածս ապացուցեմ հետեւյալ փաստարկներով 1/ Նախ կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան: Մինչդեռ, անգամ համաձայն պաշտոնական տվյալների, օրինակ, շաքարավազի շուկան 99 տոկոսով կենտրոնացած է մեկ ընկերության ձեռքում, ինչն
2012թ.-ի 10 ամենաբարձր վարձատրվող երգիչները
«Ֆորբսը» հրապարակել է 2012թ.-ին ամենաբարձր վարձատրվող երգիչների տասնյակը: Այս տարի նշված ցուցակը գլխավորում է ամերիկացի ռեփ ոճի կատարող Dr. Dre-ն, ով այս տարի վաստակել է շուրջ 100 միլիոն դոլար: Անգլիական «Pink Floyd» ռոք բենդի համահիմնադիր Ռոջեր ՈՒոթերսը 88 միլիոնով զբաղեցնում է 2-րդ տեղը: Երգչի այս տարվա եկամուտների զգալի հատվածը ստացվել է շրջագայություններից: 3-րդ հորիզոնականում է
Թուրքիայի համար 20 միլիարդ կա, Հայաստանի համար 5 միլիարդ չկա. Ռուսաստանի նոր քաղաքականությունն անհանգստացնում է
Ռուսաստանը 20 միլիարդ դոլար կտրամադրի Թուրքիային ատոմային էլեկտրակայան կառուցելու համար, մինչդեռ Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությունը փաստացի արգելափակվել է: Ռուսաստանը համաձայնել է տրամադրել հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ 5 միլիարդ դոլարի 25%-ը: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի կարծիքով` ստացվում է, որ Ռուսաստանը հետևում է բացառապես իր տնտեսական
Եվրոպակա՞ն միություն, թե՞ Եվրասիական միություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին հնչեցրեց Հայաստանի օրակարգում վերջերս թիվ 1-ը դարձած հարցը՝ Եվրոպակա՞ն միություն, թե՞ Եվրասիական միություն: Քոքոբելյանը հետաքրքրվեց՝ ի վերջո, ո՞ր միությանն անդամակցությունն է կարեւորում Հայաստանի Հանրապետությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով վերջին շրջանում հասցրեց աչքի ընկնել հակաեվրասիական իր պահվածքով, նկատեց, որ Հայաստանն այդուհանդերձ ակտիվորեն աշխատելու
Ամփոփվեց «Ուլիսես» պատմվածքի մրցույթը
«Դպրոցական բլոգը» մի հարթակ է, որտեղ ընդգրկված դպրոցականները քննարկում են իրենց խնդիրները»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Դպրոցական բլոգ» ծրագրի համակարգող Աննա Մուրադյանը: Նրա համոզմամբ նմանատիպ մրցույթները երեխաներին կօգնեն հասարակության մեջ ներգրավվելուն եւ այդ հասարակության լիիրավ անդամը զգալու գործում. «Դպրոցական բլոգը» մեկնարկել է 2011թ.-ին՝ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականների համար հանդիսանալով որպես հարթակ, որտեղ նրանք խոսում էին
Մարզական լրագրողները վերահաստատեցին, որ լավագույն տասնյակի իրենց տարբերակը լրացնելիս առաջնորդվելու են ՀՄԼՖ-ի կանոնակարգով
Այսօր կայացավ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի գործկոմի ընդլայնված նիստ, որում քննարկան գլխավոր թեման 2012 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության հարցն էր: Նիստին ներկա աշխատանքային փորձ ունեցող մարզական լրագրողները կրկին անդրադարձան լավագույն տասնյակի ընտրության սկսզբունքներին, որն անցած տարի լրացվել եւ ընդունվել է ՀՄԼՖ գործկոմի նիստում: Նրանք մեկ անգամ եւս փաստեցին, որ ամբողջ աշխարհում տասնամյակներ առաջ
Ինչպե՞ս հիասթափեցնել տղամարդուն
Եթե դուք հոգնել եք որևէ տղամարդու հետապնդուներից, սակայն չեք կարողանում ազատվել նրանից, ապա հետևեք որոշ հնարքների, որոնց միջոցով կկարողանաք վանել նրան: Իսկ եթե հակառակը՝ ցանկանում եք հավերժ ձեր կողքին տեսնել այդ տղամարդուն, ապա կրկին հետևեք մեր խորհուրդներին, որոնց օգնությամբ կխուսափեք ճակատագրական սխալներից: Տղամարդուն վանելու միջոցներից մեկը նրան հիասթափեցնելն է: Սակայն ինչպես կարելի է հիասթափեցնել նրան,
Սեյրան Օհանյանը մասնակցել է զորամասերի նորակառույց շինությունների բացման արարողությանը
Զինծառայողների ծառայողական և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, սպաների և նրանց ընտանիքների բնակավորման խնդիրները մշտապես գտնվում են պաշտպանության նախարարության հոգածության ներքո: Ազգային բանակի զորամասերում տարեցտարի ավելանում են նորակառույց շինությունները, իսկ ՊՆ պատվերով կառուցված բազմաբնակարան շենքերում ծառայողական բնակտարածքներով են ապահովվում նորանոր սպայական ընտանիքներ: Սեյրան Օհանյանն այսօր մասնակցել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակառույց մեծ ճաշարանի
Նիկոլ Փաշինյանը՝ «Սերժի եղբորորդու» կրակոցների մասին
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր հիացմունքն արտահայտեց առ այն, որ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը օրերս բացահայտել է 90-ականներին տեղի ունեցած «Մոսկվիչի» գողության դեպքը: Ապա Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե ինչպես է նախագահ Սարգսյանի եղբորորդին Երեւանում կրակոցներ արձակել եւ «արեւմտյան թրիլեր» ցուցադրել: «Մինչդեռ Վլադիմիր Գասպարյանի
Ուսանողները նմանակում են Գագիկ Շամշյանին (Տեսանյութ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի կողմից անցկացվող «Ուսանողական աշուն» ամենամյա միջոցառման այս տարվա հաղթողը Կառավարման ֆակուլտետն է: Վերջինիս ուսանողները իրենց տեսանյութերից մեկում ներկայացրել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նմանակումը: Ֆոտոլրագրողին նմանակողը Կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արման Հարությունյանն է: Նա ասում է, որ դժվար էր նմանակումը, որովհետև, «Շամշյան չեն դառնում, Շամշյան ծնվում են». «Չեմ
«Հարսնաքարի» գործով» պաշտպանն ասում է՝ եթե 50-ը ներկայանային իրավապահներին, ապա նրանք կձերբակալվեին
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին բռնարարքի գործով հերթական դատական նիստը: Ավարտվեց երրորդ տուժողի՝ Էդգար Նիկոյանի հարցաքննությունը: Սկսվեց չորրորդ տուժողի՝ Արկադի Աղաջանյանի հարցաքննությունը: Նախորդ տուժողի՝ Է. Նիկոյանի հետ կապված հրապարակվեց ամբաստանյալ Արման Խաչատրյանի՝ նրան ճանաչման ներկայացնելու, ինչպես նաեւ առերեսման արձանագրությունները: Այդ ժամանակ տուժողն ասել էր.
Hurriyet Daily News. «Էմինե Էրդողան. դաուն համախտանիշով հիվանդները դրախտ են գնում»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը` Էմինե Էրդողանը, երեկ մասնակցում էր դաուն համախտանիշով հիվանդների համար կազմակերպված միջոցառմանը: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը` հղում անելով «Ռադիկալ»-ին: Էմինե Էրդողանը լրագրողներին պատմել է, որ նա դաուն համախտանիշով հիվանդ ազգական ուներ. «Ես դաուն համախտանիշով հիվանդ մոտ ազգական ունեի, նրա անունն էր Հայրեթթին: Նա մեր ընտանիքի թալիսմանն էր: Մենք


















































