Օրվա լրահոսը
Րաֆֆի Հովհաննիսյան. «Եթե Սերժ Սարգսյանը մի կետ հանեց, մեկ այլ կետ պիտի ավելացնի»
Նա այս անգամ Սերժ Սարգսյանի հետ փակ հանդիպման դեպքում ձայնագրի՞չ է տանելու Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրած բացօթյա ասուլիսում մանրամասնեց իր նամակի բովանդակությունը՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Հարցին՝ հացադուլը դադարեցնելո՞ւ եք՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ նամակում այդ մասին պարզ է նշված. «Այն համալիր առաջարկը, որ ուղարկեցի պարոն Սարգսյանին, ինչպես գրված է՝ անբաժանելի է: Եթե պարոն Սարգսյանը կուզենա
Գազի գինը կվերանայե՞ն ՕԵԿ-ի պահանջով
ՕԵԿ-ը առաջիկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է դիմելու ` գազի սակագինը վերանայելու պահանջով: «Միջազգային փորձն ուսումնասիրելով` մոնոպոլ ընկերությունների համար 3-5 տոկոս շահույթ է հաշվարկված: Հայռուսգազարդը Հայաստանում մոնոպոլ ընկերություն է եւ առաջարկում ենք, որ հաշվարկված 10 տոկոս շահույթը վերանայեն, ինչքանով շահույթը կրճատվի, այնքանով կազդի գազի սակագնի վրա» ,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես
Մեկ միլիոնանոց բողոքի երթը ապրիլի 8-ից հետաձգվել է մայիսի 1
Այսօր «Ելակետ» ակումբում մեկ միլիոնանոց բողոքի երթի նախաձեռնող, ռեժիսոր Արշակ Զաքարյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի մասին: Զաքարյանը նշեց, որ դեռեւս երեք շաբաթ առաջ էին որոշել կազմակերպել երթ ի նշան բողոքի ՀՀ նախագահական ընտրությունների դեմ, բայց ստիպված եղան ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներին բացատրություններ տալ, որոնք ի սկզբանե կասկածանքով վերաբերվեցին իրենց նախաձեռնությանը. «Մենք բոլորի հետ էլ զրուցել ենք, ասել,
Լոռու մարզը տուրիզմի զարգացման առումով դեռ քնած է
Մարզի համայնքների աղտոտվածությունն ու ոչ մաքուր լինելը բոլորովին չեն խթանում ճյուղի զարգացմանը: Լոռու մարզում ներքին տուրիզմ զարգացնելու նպատակով արդեն հինգ ամիս է իր գործունեությունն է ծավալում ANG lori travel տուրիստական գործակալությունը: Գործակալությունը միակն է մարզի տուրիստական գործակալություններից, որ իր առջեւ խնդիր է դրել արշավների կազմակերպման ու անցկացման ծրագրերով` գյուղական համայնքներում առկա եկեղեցիներ, մարզի տարածքում գտնվող
«Ու էդ բոլոր միլիոնատերերը դեմ քվեարկեցին էն նախագծին, որով նախատեսվում էր թոշակների չնչին բարձրացում». Վարդան Հակոբյանը` պայքարի մասին
«Մեդիալաբի» զրուցակիցն է դիրիժոր Վարդան Հակոբյանը, ով միացել է Ազատության հրապարակի շարժմանը: – Պարո´ն Հակոբյան, Ձեր կարծիքով` ի՞նչ արդյունք կարող է տալ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի երկխոսությունը, ի՞նչ էական զիջումների կարող է գնալ իշխանությունը: – Ես կողմ եմ բանակցություններին, բայց չեմ հավատում դրանց: Շատ լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը բոլոր պահանջները բավարարեր, մնար նախագահ,
Իսկ ովքե՞ր են Րաֆֆիին քննադատողները
Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք վերջին օրերին լծվել են Րաֆֆի Հովհաննիսյանին «ԱԽՔացնելու» սուրբ գործին եւ իրենց հրապարակումներով ու մեկնաբանություններով նրա քաղաքական ապագայի վրա արդեն «խաչեր են քաշում», ապա լավ կլիներ սեփական գործունեության արդյունքները գնահատեին:
Պատանին միլիոնատեր է դարձել՝ բջջային հեռախոսների համար ծրագիր գրելով
Նա 30 միլիոն դոլարով «Yahoo» պորտալին է վաճառել իր ստեղծած՝ «Summly» անվանումը կրող ծրագիրը, որը հեշտացնում է փոքր էկրանների վրա լուրերի ընթերցումը
Սուրեն Զոլյանի թույլ տված խախտումներն՝ ըստ մամուլի
Գայանե Գասպարյանը նշել է, որ խախտումները եղել են մինչեւ 2012թ. մարտ ամիսը՝ Սուրեն Զոլյանի պաշտոնավարման օրոք, երբ կտավներ ու արձանիկներ են գնվել նախկին ռեկտորի քրոջից, ով նկարչուհի է։ Նա նաեւ նշել է, որ պարզվել է, որ ահռելի տարբերություն կա դրանց դիմաց մուծված գումարի եւ իրական արժեքի միջեւ։
Մարդու իրավունքների վիճակը Տարածքային կառավարման նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012
Տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները. · 2012 թվականի ընթացքում բազմաթիվ համայնքներում գրանցվել են ինքնակամ շինարարություն իրականացնելու հաճախակի դեպքեր: · Շարունակվում է չլուծված մնալ համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարների հետ կապված խնդիրը: · Չեն կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ` նախքան Սևանա լճից ջրի բաց թողնման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ՀՀ Կառավարությանը ներկայացնելը: ·
Հայաստանի մյուս նախագահներին շնորհավորանքներ հնչեցնելիս ԼՂՀ հարցը չէր շեշտվում
Հատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հարցազրույցից: –ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին հղված շնորհավորական ուղերձներում գրեթե բոլոր երկրների նախագահները հույս հայտնեցին, որ ԼՂՀ հարցում եւս Ս. Սարգսյանն ուշիմ կգտնվի։ Ինչո՞վ կբացատրեք այս երեւույթը։ – Քանի որ Հայաստանը նույնպես բանակցային գործընթացի անդամ է, բնական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարեւոր մի գործընթաց է
Սուրեն Զոլյան. Ես գիտեի, որ հունիսից զանազան ստուգումներ էին արվում
Արվեստագետներից մեկի անունը չեմ տա, նրա համաձայնությունը չունեմ, ճանաչված մարդ է, նա վերցրել է մեզանից 930 հազար դրամ ու գնահատվել 130 հազար դրամ, իսկ երկրորդ արվեստագետը` քույրս է` նրա գործերից է, որը գնվել է նրա ցուցահանդեսից երեք նկար եւ 20 գծանկարային գործ, ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 250 հազար դրամ ու գնահատվել 500 հազար դրամ:
Ծովինար Նազարյանը՝ դատավորին. «Դուք պատասխանատու եք ոչ միայն Արտակ Նազարյանի հիշատակի առաջ»
Դուք պատասխանատու եք այն բոլոր սպաների ու զինվորների, զինծառայողների առաջ, ովքեր հավատում են, որ մարդկային բարձր որակները պետք է խրախուսված լինեն զինված ուժերում եւ ովքեր կարող են իրենց այդ միամիտ հավատի պատճառով դառնալ հերթական զոհը»
ՀՀԿ-ականները ՀԱԿ-ի առաջարկները անտրամաբանական ու շահադիտական են համարում
ՀԱԿ-ը վատ է տանում ընդդիմության դափնիները զիջելու իրավիճակը և նման քայլերով փորձում է պապից ավելի կաթոլիկ երևալ, նաև ինչ-որ տեղ նախաձեռնությունը խլել իրենց և մեր գործընկերներից:
Համացանցի դեմ կռվելն անիմաստ է, ավելի լավ է՝ «վարժեցրեք» այն
Փորձեմ կանխագուշակել տպագիր լրատվամիջոցների էվոլյուցիայի մի քանի ուղիներ. Ա. Տպագիր լրատվամիջոցները (կամ նրանց մի մասը) համառում են, մնում են այդպիսին՝ թքած ունենալով համացանցի մարտահրավերների վրա՝ «ունենք մեր կայուն ու նվիրված լսարանը, մեզ համացանցը պետք չէ» մտայնությամբ։ Մի զարմացեք, նման համառողներ դեռ կան։ Ստիպված եմ հիասթափեցնել այս կերպ մտածող խմբագիրներին։ Նրանք կգոյատեւեն, քանի դեռ կա գոնե
Քոփի-փեսթ անողներ, ուշքի՛ եկեք
Հայաստանյան մի շարք կայքեր, մամուլի տեսությունից բացի, նաեւ «սոցիալական ցանցերի տեսություններ» են տեղադրում, որտեղ դիտարկվում են օգտատերերի կողմից բարձրացված թեմաները՝ չնայելով, թե ով է հեղինակը, ինչ խնդիր է հետապնդում։ Ու հենց այս ձեռագիրն էլ բերում է համատարած անպատասխանատվության։
Մեկնել են ՌԴ` աշխատանք որոնելու և չեն վերադարձել (Տեսանյութ)
«Շիրակ կենտրոնը» հերթական տեսանյութում ներկայացնում է գյումրեցի երկու ընտանիքների պատմություն: Առաջին հայացքից տարբեր մարդկանց մասին է՝ առաջին մասում անկողնուն գամված 4 մանկահասակ երեխաների հաշմանդամ մոր ընտանքն է, իսկ երկրորդում՝ առաջին կարգի ցմահ հաշմանդամ, կույր միայնակ կինը, որը տնակը քանդվելուց հետո բնակություն է հաստատել Գյումրու Բուլվարային թաղամասի երկրաշարժից կանգուն մնացած բազմահարկերից մեկի 9-րդ հարկում: Սակայն նրանց
Գալուստ Սահակյան. «Քանի դեռ համաձայնություններ չկան, անիմաստ է արտահերթ գումարելը»
Խորհրդարանի արտահերթ նիստը, որ այս շաբաթվա վերջին պլանավորում է անցկացնել ՀՀԿ-ն՝ հետընտրական զարգացումների օրակարգով, ըստ ամենայնի, սպասված արդյունքը չի տա։ «Երեկ ես խոսել եմ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ եւ ասել եմ, որ փաստաթուղթ եմ ուղարկում, նայեք, ասեք համամիտ եք, թե ոչ, բայց այսօր ինչքան հետազոտել եմ, նույն երգն են երգում՝ յուրաքանչյուրը իր համար։ ՀԱԿ-ը պատասխանել
Կառավարությունը շարունակում է պետական միջոցներն ուղղել ասֆալտին
Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգմանը գործադիրը նախատեսում է ուղղել Դ267,5 մլն, այն դեպքում, երբ այդ միջոցներով հնարավոր կլիներ փոխել բազմաբնակարան բնակելի շենքերի 20 վերելակ. առավել ևս, որ քաղաքային բյուջեով ասֆալտապատման աշխատանքների համար արդեն իսկ նախատեսված է մոտ Դ4 մլրդ։ Տարածքային կառավարման նախարարությունը կառավարության մարտի 28-ի նիստին ներկայացնելու է որոշման մի նախագիծ, որով առաջարկում է Երևանի
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կողմնակիցները չունեն քաղաքական ճնշման համապատասխան ռեսուրս
«Իշխանությունները զիջումների գնալու կարիք չունեն»,- կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Մեկ անգամ ընտրողների ձայների 40 տոկոսը ստանալը բավարար չէ: Անհրաժեշտ է աշխատել, անհրաժեշտ են ռեսուրսներ` ինչպես մարդկային, այնպես էլ ֆինանսական, անհրաժեշտ է աճող խորհրդարանական խմբակցություն: Հացադուլներով կարելի է աջակցել, բայց ոչ ռազմավարություն կառուցել»,- ասում է Իսկանդարյանը: Նրա գնահատականով, Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր
«Ափսոս է Րաֆֆին, իսկապես ափսոս է»
Սերժ Սարգսյանը ձգտում է Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակից տեղափոխել բանակցությունների կամ երկխոսության դաշտ` նպատակ ունենալով զրկել նրան բողոքական ընտրազանգվածի աջակցությունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: «Ապրիլի 5-ից սկսվելու է Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավը, ուստի Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները պետք է սթափ գնահատեն այդ ընտրություններում նախագահի
Նամակցություն դեպի բանակցություն
Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև քաղաքական նամակագրությունը նոր թափ է ստանում: Երկու գործիչները կարծես նամակների բովանդակությամբ քաղաքական նոր օրակարգ են սահմանում: Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հղած իր նամակում փաստացի ընդունում է գործող նախագահի առաջարկը՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու: Բանակցությունների սեղանին հասնելու համար երկու գործիչներին խանգարում են զուտ տեխնիկական դետալները, որոնք շատ արագ կարող են
Լիլիթ Գալստյանը չի համաձայնել ընդգրկվել ՀՅԴ ցուցակում
Ընդդիմության բանակցությունների փուլում, երբ հավանականություն կար միասնական ցուցակով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, «Ժառանգությունն» առաջարկել է, որ ցուցակը գլխավորի ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Այդ կապակցությամբ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Այդ առաջարկն արվել է ՀՅԴ գերագույն մարմնին, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը՝ հաշվի առնելով փոխզիջում գտնելու հանգամանքը, որպեսզի, այդ դիրքը զիջելով, մենք փոխհամաձայնություն ձեռք
ԱՌԱՅԺՄ ՍԱՐԵՐ ՉԵՆ ՇԱՐԺԵԼ
Արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնում են, որ «Ժառանգության»՝ մարզեր այցելություններից հետո Հայաստանի սարերն իրենց տեղերում են:
ՃՏՊ եւ վառելիքի արտահոսք
Մարտի 27-ին, ժամը 03.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Օգոստոսի 23 և Մարքս փողոցների խաչմերուկում բախվել են «Օպել» մակնիշի 33 LV 132 և «Միցուբիշի» մակնիշի
Պատգամավորների մասնակցությամբ ընտրատեղամասում տեղի ունեցած քաշքշուկի եւ վեճի գործը կարճվել է
Գյումրիի 34/36 ընտրատեղամասում «ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցած քաշքշուկի ու վեճի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ Հատուկ քննչական ծառայությունից: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին հետեւյալը. «Գյումրի քաղաքի 34/36 ընտրական տեղամասում 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ
Փորձագետները հաստատել են. Անդրանիկ Զատիկյանի մահվան պատճառը թմրամիջոցն է
Երևանի Մալաթիայի նախկին թաղապետի որդի Անդրանիկ Զատիկյանի մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային և հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա: Այսպիսի եզրակացության են հանգել դատաբժիշկները` նշանակված փորձաքննության արդյունքում: Փորձագետները նաև եզրակացրել են, որ Ա.Զատիկյանը կենդանության օրոք տառապել է թույլ արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի ծանր սնուցախանգարումով, որոնք էլ մեթադոնային և հաշիշային
Միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 27-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վարդան Մինասյան. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Բրազիլիա ենք գնալու»
Հայաստան-Չեխիա հանդիպումում կրած 0:3 խոշոր հաշվով պարտությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ մեր ֆուտբոլիստների խաղից գոհ է, հաշվից՝ ոչ: Նրա խոսքերով` այս հանդիպումում հաղթելու էր այն թիմը, որն առաջինը գոլ կխփի: Նա գոհ էր հավաքականի բոլոր նորեկներից: Հարցին, թե չորս հանդիպումներում կրած երեք պարտությունից հետո մեր հավաքականը
«ՀԱԿ-ից մնաց կորիզը. ասենք թե 4-5 հոգի դուրս եկան, ամեն ինչ կործանվե՞ց»
Գուրգեն Եղիազարյանը՝ Կոնգրեսից դուրս եկած քաղաքական գործիչների մասին: «Քաղաքական դաշտում ականներ են պայթելու: Վերջին ականը մի տեսակ ձգձգվեց, շուտով կպայթի՝ կպրծնենք»- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կանխատեսում արեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը: Նա «վերջին ական» ասելով՝ նկատի ուներ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մենք պարոն Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ , այնուամենայնիվ, ՀԱԿ-ը որոշեց մասնակցել այս ընտրություններին: «Մենք
Hurriyet. «Բողոքի ցույց թուրքական սերիալների դեմ՝ միզելով հեռուստակայանի դռան վրա»
Հունական աջ ծայրահեղական «Ոսկե արշալույս» կուսակցությունը պատերազմ է սկսել երկու հունական հեռուստակայանների դեմ, որոնք հեռարձակում են թուրքական «Հրաշալի դար» և «Ո՞րն է Ֆաթմաղուլի մեղքը» սերիալները: Գրում է «Հյուրիեթ» թերթը: «Ոսկե արշալույս»-ի փոխնախագահ Հրիստոս Պապասը յոթ փոխանախագահների և ավելի քան 400 աջակիցներով երեկ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ենթադրաբար միզել է Մեգա հեռուստակայանի մուտքի դռան վրա:


















































